ՕԳՈՍՏՈՍԻ 8. «ԴՈՒՌԸ ԵՎ ՀՈՎԻՎԸ»

Ես Սուրբ Հոգու միջոցով Աստծուն մոտենալու արտոնություն ունեմ

Հիսուսն ասաց. «Ես եմ դուռը» (Հովհաննես 10:19): Երկու խոսք հետո նա ասում է. «Ես եմ Բարի հովիվը» (խոսք 11): Երբևէ կանգ առե՞լ եք՝ խորհելու, թե Հիսուսն ինչպես կարող է լինել և՛ դուռը, և՛ հովիվը։ Սա այնքա՜ն պարզ է, և միևնույն ժամանակ՝ այնքա՜ն բարդ։ Խաչյալ Հիսուսը դուռն է։ Հարուցյալ Հիսուսը հովիվն է։ Սակայն եթե ուզում ես, որ հարուցյալ Հիսուսը լինի քո հովիվը, դու պետք է գաս խաչյալ Հիսուսի միջոցով, ով դուռն է։ Միայն նրանք, ովքեր գալիս են խաչյալ Քրիստոսի միջոցով, ունեն հարուցյալ Քրիստոսին՝ որպես իրենց հովիվ․

«Որովհետև նրանով (Հիսուս Քրիստոսով) երկուսս (հրեաներն ու հեթանոսները) մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։

Եփեսացիներին 2:18

Կա մեկ ճանապարհ՝ Հիսուսը, և մեկ Հոգի՝ Սուրբ Հոգին, որ մեզ տանում են դեպի Հայրը։ Եթե չես գալիս Հիսուսի միջոցով, դու չես ունենա Սուրբ Հոգին, որ առաջնորդի քեզ դեպի Հայրը։ Սուրբ Հոգին չի ընդունում որևէ այլ մոտեցում Հորը, բայց միայն խաչյալ Հիսուս Քրիստոսի միջոցով։

Եթե դու գալիս ես Հիսուսի միջոցով, որ դուռն է, դու կունենաս Սուրբ Հոգու գերբնական վկայությունը։ Ամենայն ճշմարտությամբ աստվածակենտրոն կրոնը միշտ Աստծուց հաստատված գերբնական վկայություն է ստանում։ Եթե այն չկա, ապա ավելի լավ է՝ հարց տանք, թե ինչու, որովհետև Աստված խոստացել է ճշմարտությունը գերբնական հաստատագրման արժանացնել, և ամբողջ սուրբգրյան պատմության մեջ Նա այդպես է արել։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ, որ կա մեկ ճանապարհ՝ Հիսուսը, և մեկ Հոգի՝ Սուրբ Հոգին, որ մեզ առաջնորդում են դեպի Հայրը։ Ես Սուրբ Հոգու միջոցով Աստծուն մոտենալու արտոնություն ունեմ։ Ամեն։