ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11. «ԱՍՏԾՈ ԳՈՒԹԸ»

Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ։

Ինչպե՞ս է Աստվածաշնչում նկարագրվում գթությունը։ Եկե՛ք Մարկոսի առաջին գլխից մի դեպք նայենք.

«Նրա (Հիսուսի) մոտ մի բորոտ եկավ, նրան աղաչում էր ու առջևը ծնկի էր գալիս և ասում նրան. «Եթե ուզես, կարող ես ինձ մաքրել»։ Հիսուն էլ, գթալով, ձեռքը մեկնց, նրան դիպավ ու ասաց. «Ուզու՛մ եմ, մաքրվի՛ր»։ Երբ ասաց նրան, բորոտությունն իսկույն վերացավ նրա վրայից, և նա մաքրվեց»։

Մարկոս 1:40-42

Այստեղ ասվում է, որ Հիսուսը «գթաց»։ Այս արձագանքը վերաբերում է փորոտիքին. գթությունը որովայնային զգացում է։ «Քինգ Ջեյմսի» անգլերեն թարգմանությունն օգտագործում է «աղեգութ» բառը (1-ին Հովհաննես 3:17)։ Աղեգութն այնտեղ է, որ մեր ամենախոր զգացումներն են գտնվում՝ ոչ թե ֆիզիկական սրտում, այլ՝ որովայնում։ Հենց այստեղից է ամեն ինչ սկսվում։ Այս է ամենայն բանի սկզբնաղբյուրը։

Երբ իմ առաջին կինը՝ Լիդիան, գրում էր իր ինքնակենսագրականը, նա հետևյալ արտահայտությունը գործածեց. «Իմ աղիները շարժվեցին»։ Գրքի խմբագիրները ստիպված էին բացատրել, որ սա ճիշտ ձևը չէ այդ զգացումն անգլերեն արտահայտելու համար։ Բայց իմ իմացած ցանկացած այլ լեզվով՝ լատիներեն, հունարեն, եբրայերեն, քո ամենախորը և ծածուկ տեղը համարվում է ոչ թե սիրտը, այլ՝ աղիները։ Լինի սեր, վախ, ատելություն թե այլ զգացում՝ այս ամենը սկիզբ է առնում աղիներից, որոնք էլ քո ամենախորքում են գտնվում։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ մեծապես հոգում ես։ Ես հռչակում եմ, որ ինչպես Հիսուսը գթաց, այնպես էլ ես ուզում եմ արձագանքել նույն կերպ իմ ամենախոր և ծածուկ տեղում։ Ինչպես որ հայրը գթում է իր որդիներին, այնպես էլ Աստված գթում է ինձ։ Ամեն։