ՆՈՅԵՄԲԵՐԻ 13
«ՆՈՐ ԵՎ ԿԵՆԴԱՆԻ ՃԱՆԱՊԱՐՀ»
Մոտենանք Սրբարանին
Սրբարանի միակ կահույքը, ըստ Աստծո որոշման, Ուխտի տապանակն էր, որը ակացիայի փայտից պատրաստված և ոսկով պատված մի տուփ էր։ Նրա կափարիչը կոչվում էր ողորմության աթոռ կամ բարեհաճության վայր։ Ներսում տասը պատվիրանների երկու տախտակներն էին, սակայն դրանք ծածկված էին ողորմության աթոռով՝ ցույց տալով, որ մեզ համար Քրիստոսի քավության միջոցով խախտված Օրենքը (տասը պատվիրանները խախտվեցին) ծածկվեցին Նրա բարեհաճությամբ։ Ողորմության աթոռի յուրաքանչյուր կողմում մի քորովբե կար։ Երկու քերովբեները դեմ հանդիման էին, իսկ նրանց հայացքը հառված էր դեպի ողորմության աթոռի կենտրոնը՝ իրենց թևերը տարածած, իսկ իրենց թևերի ծայրով հպվում էին ողորմության աթոռի կենտրոնին։
Ողորմության աթոռը Աստծո գահն է. Նա նստած է ողորմության այն աթոռին, որը խախտված օրենքն է ծածկում։ Դեմ հանդիման կանգնած քերովբեները, որոնք թևերի ծայրերով դիպչում են միմյանց, ներկայացնում են հաղորդության վայրը։ Այսպիսով սա ողորմության վայր է, ինչպես նաև՝ հաղորդության վայր, սակայն այն նաև գահ է՝ Աստծո որպես Թագավորի աթոռը։
Վերը նկարագրված կահույքի մեջ Աստծուն ներկայացնող ոչինչ չկա, և դա արգելված էր իսրայելացիների համար։ Սակայն Աստված ներս եկավ և աթոռին իր տեղը գրավեց՝ շեքինա փառքի տեսքով՝ ամենկաարող Աստծո տեսանելի, շոշափելի ներկայությամբ։ Սրբարանը կատարյալ մթության մեջ էր։ Այն չուներ ո՛չ բնական և ո՛չ էլ արհեստական լուսավորում։ Սակայն երբ Աստծո շեքինա փառքը ներս էր գալիս, այդ ժամանակ Աստված գրավում էր իր տեղը գահին։
Եբրայեցիներին 10-ում մենք հրավիրվում ենք Սրբարան, որպեսզի «Նրան …մոտենանք» (խոսք 22)։ Մենք հրավիրվում ենք՝ Քրիստոսի հետ մեր տեղը գրավելու գահի վրա։ Մենք պետք է գանք «նոր ու կենդանի ճանապարհով» (խոսք 20)։ Այս նոր ու կենդանի ճանապարհը Հիսուսն է։
Շնորհակալությու՛ն, Տե՛ր, որ Հիսուսի արյամբ կարող եմ մոտենալ Քեզ։ Ես հռչակում եմ, որ Սրբարանին մոտենում եմ Հիսուսի միջոցով՝ «նոր ու կենդանի ճանապարհով»։ Ես կմոտենամ Սրբարանին։ Ամեն։