ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29. «ՇՆՈՐՀԱԿԱԼ ԼԻՆԵԼՈՒ ՆՇԱՆԸ»

Ամեն ժամանակ օրհնության զոհ մատուցենք

Ինչպես տեսանք, շնորհակալ լինելը Սուրբ Գրքի ուղղակի պատվերն և Սուրբ Հոգով լցված լինելու պարտադիր նշանը։ Այս փաստերն առաջ են բերում երկու գործնական եզրահանգումներ, որոնք գործում են յուրաքանչյուրիս համար․ առաջին՝ անշնորհակալ քրիստոնյան անհնազանդ է, երկրորդ՝ անշնորհակալ քրիստոնյան լցված չէ Սուրբ Հոգով:

Գոհանալը նույնպես Աստծո ներկայության մեջ մտնելու պարտադիր պայման է, ինչպես կարդում ենք Սաղմոս 100: 4-5-ում. «Մտեք նրան դռները գոհությունով, նրա սրահները ՝ փառաբանությունով. գոհացե՛ք նրանից  և օրհնեցե՛ք նրա անունը, որովհետև Տերը բարի է, և Նրա ողորմությունը՝ հավիտյան, և Նրա  ճշմարտությունը՝ ազգից մինչև ազգ» ։

Կրկին պետք է ասեմ, որ սաղմոսերգուն երեք առանձնահատկություն պատճառներ է տալիս, որոնց համար մենք  պետք է գոհանանք Աստծուց: Առաջին՝ «Տերը բարի է», երկրորդ՝ «Նրա ողորմությունը հավիտյան է», և երրորդ՝ «Նրա ճշմարտությունը ազգից մինչեւ ազգ»: Այս երեքից յուրաքանչյուրը մնայուն և անփոփոխ է: Աստված միշտ բարի է, Նրա ողորմությունը հավիտյան է, Նրա ճշմարտությունը ազգից մինչև ազգ է: Աստծուն շնորհակալ լինելու  առաջնային պատճառները երբեք կախված չեն  մեր զգացմունքներից կամ իրավիճակներից : Մի օր կարող ենք լավ զգալ, մյուս օրը՝ վատ, երբեմն քաջալերված ենք, երբեմն էլ՝ հուսալքված։ Բայց ոչ մի պատճառ չկա, որ փոխի Աստծո հանդեպ մեր շնորհակալ վերաբերմունքը։

Այս երեք հավիտենական փաստերի հիման վրա Աստծուն մոտենալու համար մենք պետք է փոխենք մեր հայացքը : Պետք է մեր հայացքը հեռացնենք այն բաներից, որոնք բարկացնում , հուսալքում կամ հրահրում են մեզ՝ փոխարենը նայելով այն հավիտենական բաներին, որոնք տեսնում են հավատի աչքերով: Երբ Աստծուն մոտենում ենք  ճիշտ կետին  նայելով, ապա մենք էլ ենք լինում Աստծուց լսելու  և ստանալու  պատրաստ դիրքում:

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, ես Քեզ փառք եմ տալիս: Հռչակում եմ, որ  մտնում եմ Քո դռները գոհությունով և Քո սրահները՝ փառաբանությունով․ որովհետև Դու բարի ես, Քո ողորմությունը հավիտյան է, և Դու հավատարիմ ես: Ես ամեն ժամանակ օրհնության զոհ կմատուցեմ Աստծուն։ Ամեն։