ՀՈՒՆՎԱՐԻ 7. «ՆՐԱ ՍԻՐՈ ՉԱՓԸ»

Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն մասին, թե ըստ Աստծո Խոսքի Հիսուսի արյունն ինչ է անում ինձ համար։

Քավության օրը զոհաբերվածի արյունը պետք է յոթն անգամ ցողվեր Հայր Աստծո առաջ (տե՛ս Ղևտ. 16:14): Մենք տեսնում ենք, որ այս հաջորդականությունը Նոր Կտակարանում կատարելապես իրագործվեց խաչի վրա Հիսուսի զոհաբերությամբ։ Առաջին՝ նրա քրտինքն արյուն դարձավ։ Երկրորդ՝ հռոմեացի զինվորները հարվածեցին նրա դեմքին բռունցքով և մահակով։ Երրորդ՝ նրանք ծեծեցին նրան հռոմեական մտրակով։ Չորրորդ՝ նրա մորուքը մազապուրծ եղավ: Հինգերորդ՝ փշերը խրվեցին նրա գլխամաշկի մեջ։ Վեցերորդ՝ նրա ձեռքերը և ոտքերը գամվեցին խաչին։ Յոթերորդ՝ նրա կողը խոցվեց գեղարդով։

Սա է Քրիստոսի սիրո չափը․ դա նրանից պահանջեց բառացիորեն այն ամենն ինչ նա ուներ։ Նա պարզապես չհանձնեց իր փառքը, իր գահը և իր մեծությունը որպես Աստված։ Նա պարզապես չհրաժարվեց իր երկրային ունեցվածքից՝ որպես երկրի վրա եղող մարդ։ Նա իրեն հանձնեց։ Դա արժեցավ նրա կյանքը, որը հեղվեց իր արյամբ՝ որպես քավության գին։ Մի պահ մտածիր այս ապշեցուցիչ իրականության մասին և իմացիր, որ սա է Աստծո սիրո չափանիշը։ Առնվազն այն շռայլ, չափից դուրս սեր է։

Շնորհակալությու՛ն, Տե՛ր, Հիսուսի արյան համար։ Ես հռչակում եմ, որ նա տվեց այն ամենն, ինչ ուներ, հեղելով իր կյանքն ամբողջովին, որպեսզի ես ազատ լինեմ մեղքից։ Ես անձամբ վկայում եմ սատանայի դեմ այն ամենը, ինչն Աստծո Խոսքն ասում է Հիսուսի արյան գործի մասին։