ՄԱՅԻՍԻ 7. «ՈւԺԱՍՊԱՌ ԱՆԵԼՈՎ ԱՆԵԾՔԸ»

Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք իր առատությանը

Հիսուսը կրեց աղքատության անեծքը, որն անթերի կերպով ներկայացված է Երկրորդ Օրինաց 28:48 խոսքում. «Նրա համար դու կծառայես քո թշնամիներին, որոնց Եհովան քեզ վրա կուղարկի՝ սովով, ծարավով, մերկությունով և ամեն կարոտությունով»։

Մի քանի տարի առաջ, երբ քարոզում էի Աստծո ֆինանսական հոգատարության թեմայի շուրջ, ես Սուրբ Հոգուց մի հայտնություն ստացա, որը վեր էր իմ պատրաստած քարոզում եղած ամեն կետից։ Մինչ ես շարունակում էի մարդկանց առջև կանգնած խոսել, իմ մտքում տեսիլք ունեցա՝ Հիսուսը խաչի վրա։ Ես տեսա նրան այն բացարձակ իրականությամբ, որ Սուրբ Գիրքն է նկարագրում։ Սուրբ Հոգին մեկ առ մեկ շրջեց աղքատության անեծքի կերպերի վրայով՝ ինձ ցույց տալով, որ Հիսուսն ամբողջովին ուժասպառ արեց անեծքը՝ իր բոլոր կերպերով։

Առաջին՝ նա սոված էր. երբ Հիսուսին տարան խաչելու, Նա գրեթե քսանչորս ժամ ոչինչ չէր կերել։

Երկրորդ՝ նա ծարավ էր. իր վերջին խոսքերից մեկը եղավ ՝ «Ծարավ եմ»։

Երրորդ՝ նա մերկ էր. հռոմեացի զինվորները կողոպտեցին նրա բոլոր զգեստներն ու դրանք բաժանեցին իրենց մեջ։

Չորրորդ՝ նա ամեն ինչի կարիք ուներ. նա ո՛չ պատմուճան ուներ, որ հագներ մահանալիս, և ո՛չ էլ գերեզման ուներ, որպեսզի թաղվեր։

Հիսուսը ոչինչ չուներ։ Ինչու՞. որովհետև, Աստծո նպատակի համաձայն, նա մեզ համար ուժասպառ արեց աքատության անեծքին։ Սկզբում ես ամբողջությամբ չէի հասկանում Սուրբ Հոգու ցույց տվածի նշանակությունը։ Հետադարձ հայացք գցելով՝ ես, այնուամենայնիվ, պետք է ասեմ, որ բարգավաճելու իմ հավատքի հիմքը եղել է այս հայտնությունը։ Ավարտին հասցնելով այս փոխանակումը՝ Հիսուսը վերցրեց աղքատության անեծքը, որպեսզի մենք ստանանք օրհնությունն Աբրահամի, ում Աստված օրհնեց «ամեն բանում» ( Ծննդոց 24:1), որի կառվարիչը Սուրբ Հոգին է։

Շնորհակալությու՛ն, Հիսու՛ս, խաչի վրա կատարած քո գործի համար։ Ես հռչակում եմ, որ Դու ինձ համար ամբողջովին ուժասպառ արեցիր աղքատության անեծքը՝ իր բոլոր կերպերով, որովհետև Հիսուսը կրեց մեր աղքատությունը, որ մենք բաժնեկից լինենք Իր առատությանը։ Ամեն: