ԾՆՆԴՈՑ1
  • 1Սկզբումն Աստուած ստեղծեց երկինքը եւ երկիրը։
  • 2Եւ երկիրն անձեւ ու դատարկ էր. եւ խաւար կար անդունդի վերայ. եւ Աստուծոյ Հոգին շրջում էր ջրերի վերայ։
  • 3Եւ Աստուած ասեց, Լոյս լինի. եւ լոյս եղաւ։
  • 4Եւ Աստուած տեսաւ լոյսը, որ բարի է։ Եւ Աստուած բաժանեց լոյսը խաւարիցը։
  • 5Եւ Աստուած լոյսը կոչեց Ցերեկ, եւ խաւարը կոչեց Գիշեր. եւ իրիկուն առաւօտ եղաւ՝ առաջին օրը։
  • 6Եւ Աստուած ասեց. Ջրերի մէջ տեղը հաստատութիւն լինի, որ ջրերը ջրերիցը բաժանէ։
  • 7Եւ Աստուած շինեց հաստատութիւնը, եւ բաժանեց հաստատութեան տակի ջրերը հաստատութեան վերայ եղող ջրերիցը։ Եւ այնպէս եղաւ։
  • 8Եւ Աստուած հաստատութիւնը կոչեց Երկինք։ Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ երկրորդ օրը։
  • 9Եւ Աստուած ասեց. Երկնքի տակի ջրերը մէկ տեղ ժողովուին, եւ ցամաքը երեւայ։ Եւ այնպէս եղաւ։
  • 10Եւ Աստուած ցամաքը կոչեց Երկիր, եւ ջրերի ժողովը կոչեց Ծով։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։
  • 11Եւ Աստուած ասեց. Երկիրը կանաչ խոտ բուսցնէ՝ սերմ տուող խոտ եւ պտղաբեր ծառ, որ պտուղ տայ իր տեսակի պէս, որի սերմը իրանում լինի՝ երկրի վերայ։ Եւ այնպէս եղաւ։
  • 12Եւ երկիրը կանաչ խոտ հանեց՝ սերմ տուող խոտ իր տեսակի պէս եւ պտղաբեր ծառ, որի սերմն իրանում է իր տեսակի պէս։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։
  • 13Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ երրորդ օրը։
  • 14Եւ Աստուած ասեց. Լուսաւորներ լինին երկնքի հաստատութիւնումը, որ ցերեկը գիշերիցը բաժանեն, եւ նշանների եւ ժամանակների, եւ օրերի եւ տարիների համար լինին.
  • 15Եւ լուսաւորներ լինին երկնքի հաստատութիւնումը, որ երկրի վերայ լոյս տան։ Եւ այնպէս եղաւ։
  • 16Եւ Աստուած երկու մեծ լուսաւորները շինեց. մեծ լուսաւորը՝ ցերեկին իշխելու համար, եւ փոքր լուսաւորը՝ գիշերին իշխելու համար, եւ աստղերը։
  • 17Եւ Աստուած նորանց դրաւ երկնքի հաստատութիւնումը, որ երկրի վերայ լոյս տան
  • 18Եւ ցերեկի ու գիշերի վերայ իշխեն, եւ լոյսը խաւարիցը բաժանեն։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։
  • 19Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ չորրորդ օրը։
  • 21Եւ Աստուած ստեղծեց մեծամեծ կէտերը, եւ բոլոր կենդանի շունչ ունեցող սողունները, որ ջրերը եռացին նորանցով նորանց տեսակի պէս, եւ բոլոր թեւաւոր թռչուններն իրանց տեսակի պէս։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։
  • 22Եւ Աստուած օրհնեց նորանց ասելով, Աճեցէք եւ շատացէք եւ լցրէք ծովերի միջի ջրերը. եւ թռչունները շատանան երկրի վերայ։
  • 23Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ հինգերորդ օրը։
  • 24Եւ Աստուած ասեց. Երկիրը շնչաւոր կենդանի հանէ իր տեսակի պէս, անասուններ եւ սողուններ եւ երկրի գազաններ իրանց տեսակի պէս։ Եւ այնպէս եղաւ։
  • 25Եւ Աստուած երկրի գազաններ ստեղծեց նորանց տեսակի պէս, եւ անասուններն իրանց տեսակի պէս, եւ գետնի բոլոր սողուններն իրանց տեսակի պէս։ Եւ Աստուած տեսաւ, որ բարի է։
  • 26Եւ Աստուած ասեց. Մեր պատկերովը եւ մեր նմանութեան պէս մարդ շինենք, որ իշխեն ծովի ձկների եւ երկնքի թռչունների, եւ անասունների եւ բոլոր երկրի վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր սողունների վերայ։
  • 27Եւ Աստուած ստեղծեց մարդը իր պատկերովը. Աստուծոյ պատկերովը ստեղծեց նորան. արու եւ էգ ստեղծեց նորանց։
  • 28Եւ Աստուած օրհնեց նորանց, եւ Աստուած ասաց նորանց. Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան. եւ իշխեցէք ծովի ձկների, եւ երկնքի թռչունների վերայ, եւ երկրի վերայ սողացող բոլոր կենդանիների վերայ։
  • 29Եւ Աստուած ասեց. Ահա ամեն խոտը որ սերմ ունի բոլոր երկրի վերայ եւ ամեն ծառ՝ որի մէջ կայ սերմ տուող ծառի պտուղ, ձեզ տուի որ ձեզ համար կերակուր լինի.
  • 30Եւ երկրի բոլոր կենդանիների եւ երկնքի բոլոր թռչունների եւ երկրի վերայ բոլոր սողունների համար, որոնց մէջ կենդանութեան շունչ կայ, ամեն կանաչ խոտը կերակուր լինի։ Եւ այնպէս եղաւ։
  • 31Եւ Աստուած տեսաւ բոլորն ինչ որ արել էր, եւ ահա շատ բարի էր։ Եւ իրիկուն եւ առաւօտ եղաւ՝ վեցերորդ օրը։
← Ցանկ