ԵԼԻՑ2
  • 1Եւ Ղեւիի տանից մէկը գնաց, ու Ղեւիի մէկ աղջիկն առաւ։
  • 2Եւ կինը յղացաւ, եւ մի որդի ծնեց. Եւ տեսաւ որ նա գեղեցիկ էր, երեք ամիս թաքցրեց նորան։
  • 3Եւ երբ այլ եւս չ’կարողացաւ թաքցնել նորան, մի պրտուի տապանակ առաւ նորա համար, եւ կուպրով ու ձիւթով ծեփեց, եւ տղան նորա մէջ դրաւ, եւ դրաւ գետի եզերքում եղած շամբի մէջ։
  • 4Եւ նորա քոյրը կանգնեց հեռուանց, որ տեսնէ թէ ինչ կ’պատահէ նորան։
  • 5Եւ Փարաւօնի աղջիկն իջաւ գետը լուացուելու, եւ նորա աղախինները գետի եզերքին ման էին գալիս. Եւ տեսաւ տապանակը շամբի մէջտեղը, եւ իր աղախնին ուղարկեց, որ առաւ նորան։
  • 6Եւ նա բացաւ եւ տեսաւ տղան, եւ ահա տղան լաց էր լինում. Եւ խղճաց նորա վերայ, եւ ասեց. Սա Եբրայեցի տղաներիցն է։
  • 7Յետոյ նորա քոյրն ասեց Փարաւօնի աղջկանը. Գնամ եւ քեզ համար Եբրայեցիներից մի ծիծ տուող կնիկ կանչե՞մ, որ տղային ծիծ տայ քեզ համար։
  • 8Եւ Փարաւօնի աղջիկն ասեց նորան. Գնա, եւ աղջիկը գնաց, եւ այն տղայի մօրը կանչեց։
  • 9Եւ Փարաւօնի աղջիկն ասեց նորան. Տար այս տղային եւ ծիծ տուր ինձ համար, եւ ես քո վարձքը կ’տամ. Եւ կնիկն առաւ տղային, եւ ծիծ տուաւ նորան։
  • 10Եւ տղան մեծացաւ, եւ նա Փարաւօնի աղջկան մօտ բերաւ նորան, եւ նորան որդի եղաւ, նա էլ նորա անունը Մովսէս դրաւ, եւ ասեց. Որովհետեւ ջրիցը հանեցի նորան։
  • 11Եւ եղաւ այն օրերումը որ Մովսէսը մեծացաւ, եւ դուրս գնաց իր եղբայրների մօտ, եւ նորանց ծանր գործքերը տեսաւ. Եւ տեսաւ մի Եգիպտացի, որ իր Եբրայեցի եղբայրներից մէկին ծեծում էր։
  • 12Եւ այս կողմ ու այն կողմ մտիկ տուաւ եւ տեսաւ որ մարդ չ’կայ, եւ մեռցրեց Եգիպտացուն եւ աւազումը թաղեց նորան։
  • 13Եւ հետեւեալ օրը դուրս եկաւ, եւ ահա երկու Եբրայեցի մարդիկ կռվում էին իրար հետ, եւ ասեց յանցաւորին. Ինչո՞ւ ես քո ընկերին ծեծում։
  • 14Եւ նա ասեց. Ո՞վ քեզ մեր վերայ իշխան կամ դատաւոր դրաւ. Ի՞նձ էլ մեռցնելու միտք ունիս, ինչպէս որ Եգիպտացուն մեռցրիր։ Եւ Մովսէսը վախեց եւ ասեց՝ Անշուշտ այս բանը իմացուած է։
  • 15Եւ Փարաւօնը լսեց այս բանը, եւ ուզում էր Մովսէսին մեռցնել. Բայց Մովսէսը փախաւ, եւ Մադիամի երկրումը բնակուեց, եւ մի հորի մօտ նստեց։
  • 16Եւ Մադիամի քուրմը եօթը աղջիկ ունէր, եւ նորանք եկան եւ ջուր քաշեցին եւ իրանց հօր հօտը խմեցնելու համար աւազանները լցրին։
  • 17Եւ հովիւները եկան եւ քշեցին նորանց. Եւ Մովսէսը վեր կացաւ ու օգնեց նորանց, եւ նորանց հօտին ջուր խմեցրեց։
  • 18Եւ նորանք իրանց հօր Ռագուէլի մօտ եկան, եւ նա ասեց. Ինչո՞ւ շուտ եկաք այսօր։
  • 19Եւ ասեցին. Մէկ Եգիպտացի մեզ հովիւների ձեռքիցն ազատեց, եւ մեզ համար ջուր էլ քաշեց եւ խմեցրեց։
  • 20Նա էլ ասեց իր աղջկերանցը. Եւ ո՞ւր է, ինչո՞ւ այն մարդին այդպէս թող տուիք. Կանչեցէք նորան որ հաց ուտէ։
  • 21Եւ Մովսէսը համաձայնուեց այն մարդի հետ բնակուիլ, եւ նա իր Սեպփօրա աղջիկը Մովսէսին տուաւ։
  • 22Եւ նա մի որդի ծնեց, եւ նա նորա անունը Գերսամ դրաւ. Որովհետեւ ասեց. Պանդուխտ եղայ օտար երկրում։
  • 24Եւ Աստուած նորանց հեծութիւնը լսեց. Եւ Աստուած յիշեց իր ուխտը որ Աբրահամի, Իսահակի եւ Յակոբի հետ դրել էր։
  • 25Եւ Աստուած նայեց Իսրայէլի որդիների վերայ, եւ Աստուած իմացաւ նորանց վիճակը։
← Ցանկ