ՈՎՍԵ3
  • 1Եւ Տէրն ասեց ինձ. Էլի գնա մի շնացող կին սիրիր՝ ընկերիցը սիրուած, ինչպէս որ Տէրը սիրում է Իսրայէլի որդկանցը, իսկ նորանք դառնում են դէպի ուրիշ աստուածներ եւ չամիչի կարկանդակներ են սիրում։
  • 2Եւ ես առայ նորան ինձ համար տասնեւհինգ արծաթով եւ մէկ ու կէս քոռ գարիով,
  • 4Որովհետեւ շատ օրեր Իսրայէլի որդիքը պիտի նստեն առանց թագաւորի եւ առանց իշխանի, եւ առանց զոհի ու առանց կոթողի, եւ առանց եփուդի ու առանց թերափիմի։
  • 5Յետոյ պիտի դառնան Իսրայէլի որդիքը եւ որոնեն իրանց Տէր Աստուծուն եւ իրանց Դաւիթ թագաւորին, եւ դողալով մօտենան Տիրոջը եւ նորա բարութեանը վերջի օրերումը։
← Ցանկ