ԶԱՔԱՐԻԱ2
  • 1Եւ ես աչքերս վեր բարձրացրի ու նայեցի, եւ ահա մի մարդ եւ ձեռքին մի չափելու չուան։
  • 3Եւ ահա այն ինձ հետ խօսող հրեշտակը դուրս եկաւ, եւ մի ուրիշ հրեշտակ դուրս եկաւ նորա դիմացը.
  • 4Եւ ասեց նորան. Վազիր՝ ասիր այս տղային թէ՝ Լայնարձակ պիտի բնակուէ Երուսաղէմը իրանում եղած մարդկանց եւ անասնոց պատճառովը։
  • 5Եւ ես պիտի նորա համար հրեղէն պարիսպ լինեմ շուրջանակի, ասում է Տէրը, եւ փառաց համար պիտի լինեմ նորանում։
  • 6Ա՜յ, ա՜յ, էլ փախէք հիւսիսի երկրիցը, ասում է Տէրը, որովհետեւ երկնքի չորս հողմերին պէս ցրուել եմ ձեզ, ասում է Տէրը։
  • 7Ա՜յ Սիօն, ազատիր քեզ, որ բնակվում ես Բաբիլոնի աղջկայ մօտ։
  • 8Որովհետեւ այսպէս է ասում Զօրաց Տէրը. Փառքի ետեւից ուղարկել է նա ինձ ձեզ կողոպտող ազգերի մօտ. Որովհետեւ ձեզ դպչողը նորա աչքերի բիբին է դպչում։
  • 9Որովհետեւ ահա ես իմ ձեռքը շարժելու եմ նորանց վերայ, եւ նորանք պիտի իրանց ծառաներին աւար դառնան. Եւ կ’գիտենաք, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել։
  • 10Ցնծա եւ ուրախացիր, ով Սիօնի աղջիկ, որովհետեւ ահա ես գալիս եմ ու կ’բնակուեմ քո միջումն, ասում է Տէրը։
  • 11Եւ այն օրը շատ ազգեր Տիրոջն են յարելու, եւ ինձ ժողովուրդ են լինելու. Եւ ես քո միջումն եմ բնակուելու, եւ դու կ’գիտենաս, որ Զօրաց Տէրն է ինձ ուղարկել քեզ մօտ։
  • 12Եւ Տէրը պիտի ժառանգէ իր ժառանգութիւնը՝ Յուդան, սուրբ երկրի վերայ, եւ էլի պիտի հաւանէ Երուսաղէմին։
  • 13Լռէ ամեն մարմին Տիրոջ առաջին, որ նա զարթնեց իր սուրբ բնակութիւնիցը։
← Ցանկ