ԹՎՈՑ4
  • 1Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
  • 2Առ Ղեւիի որդկանց միջից Կահաթի որդկանց գումարն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ.
  • 3Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողին համարելով։
  • 4Ժողովքի խորանի մէջ Կահաթի որդկանց պաշտօնը այս լինի՝ սրբութիւն սրբութեանցը։
  • 5Եւ բանակը չուելիս գայ Ահարօնը եւ նորա որդիքը եւ իջեցնեն ծածկոցի սրահակը եւ նորանով վկայութեան տապանակը ծածկեն։
  • 6Եւ թէհաշի մորթերից շինուած ծածկոցը նորա վերայ դնեն, եւ նորա վերայ մի բոլորովին կապուտակ ձորձ տարածեն. Եւ նորա ձողերն անցկացնեն։
  • 7Եւ առաջաւորութեան սեղանի վերայ մի կապուտակ ձորձ տարածեն եւ նորա վերայ սկուտեղները եւ խնկամանները, սկաւառակները եւ թափելու նուէր մատուցանելու բաժակները դնեն, եւ հանապազօրեայ հացերը նորա վերայ լինեն.
  • 8Եւ նորա վերայ կրկնակի կարմիրից մի ձորձ տարածեն, եւ թէհաշի մորթերից մի ծածկոցով ծածկեն այն. Եւ նորա ձողերը անցկացնեն։
  • 9Եւ մի կապուտակ ձորձ առնեն եւ ծածկեն լոյսի աշտանակը՝ եւ նորա ճրագները եւ նորա ունելիները եւ բազմակալները՝ եւ նորա բոլոր իւղի ամանները՝ որոնցով ծառայում են նորան.
  • 10Եւ նորան եւ նորա ամեն գործիքները թէհաշի մորթերից շինուած մի ծածկոցի մէջ դնեն, եւ մի լծակի վերայ դնեն այն։
  • 11Եւ ոսկի սեղանի վերայ մի կապուտակ ձորձ տարածեն, եւ թէհաշի մորթերից ծածկոցով ծածկեն այն, եւ նորա ձողերը անցկացնեն։
  • 12Եւ սրբարանի մէջ պաշտօնի համար գործածուած բոլոր գործիքներն առնեն, եւ մի կապուտակ ձորձի մէջ փաթաթեն, եւ թէհաշի մորթերից մի ծածկոցով ծածկեն նորան եւ մի լծակի վերայ դնեն։
  • 13Եւ սեղանի մոխիրները կտրելով նորա վերայ մի ծիրանեգոյն ձորձ տարածեն.
  • 14Եւ նորա վերայ դնեն պաշտօնի համար գործածուած նորա բոլոր գործիքները՝ այսինքն կրակի ամանները՝ եւ թիակները՝ եւ կոնքերը՝ միով բանիւ սեղանի բոլոր գործիքները՝ եւ նորա վերայ թէհաշի մորթերից մի ծածկոց տարածեն, եւ նորա ձողերն անցկացնեն։
  • 15Եւ վերջացնեն Ահարօնը եւ նորա որդիքը սրբարանն եւ սրբարանի բոլոր կարասիները ծածկելը՝ բանակը չուելիս, եւ յետոյ Կահաթի որդիքը գան վեր առնելու. Բայց սուրբ բաներին չ’դպչեն որ չ’մեռնեն. Կահաթի որդկանց բեռները սորանք լինեն ժողովքի խորանումը։
  • 16Եւ Ահարօն քահանայի որդի՝ Եղիազարը լոյսի իւղի եւ անուշահոտ խունկի եւ հանապազօրեայ հացի ընծայի եւ օծման իւղի վերայ վերակացու լինի. Եւ բոլոր խորանի եւ նորա միջի ամեն բաների սրբարանի եւ նորա կարասիների վերայ վերակացու լինի։
  • 17Եւ Եհովան խօսեց Մովսէսի եւ Ահարօնի հետ ասելով.
  • 18Ղեւտացիների միջից Կահաթեանց տոհմերի ցեղը չ’փչացնէք.
  • 19Բայց նորանց այսպէս արէք՝ որ ամենասուրբ բաների մօտենալիս ողջ մնան եւ չ’մեռնեն. Ահարօնն ու իր որդիքը գան, եւ նորանց ամեն մէկին նշանակեն իր պաշտօնի եւ իր բեռի վերայ։
  • 20Եւ երբոր սուրբ բաները ծածկում են, նորանց տեսնելու համար ներս չ’մտնեն՝ որ չ’մեռնեն։
  • 21Եւ Եհովան խօսեց Մովսէսի հետ ասելով.
  • 22Նաեւ Գերսոնի որդկանց գումարն առ՝ իրանց հայրերի տների եւ իրանց տոհմերի համեմատ։
  • 23Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը համարես նորանց՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները։
  • 24Այս է Գերսոնեանց տոհմերի ծառայեու եւ բեռ վեր առնելու պաշտօնը.
  • 25Սորանք վեր առնեն խորանի վարագոյրները եւ ժողովքի խորանը, նորա ծածկոցը եւ նորա վերայի թէհաշի ծածկոցը, եւ ժողովքի խորանի դրան վարագոյրը.
  • 26Եւ խորանի ու սեղանի շուրջը եղած սրահի առագաստները՝ եւ սրահը մտնելու դրան սրահակը եւ նորանց չուանները՝ եւ նորանց պաշտօնի բոլոր գործիքները եւ նորանց հարկաւոր եղած բոլոր սպասաւորութիւններն անեն։
  • 27Ահարօնի եւ նորա որդկանց խօսքովը լինի Գերսոնեանց որդկանց բոլոր պաշտօնը՝ իրանց ամեն բեռների եւ իրանց ամեն պաշտօնների համար եւ նորանց յանձնէք իրանց բոլոր բեռները պահպանութեան համար։
  • 28Այս է Գերսոնեանց որդկանց տոհմերի պաշտօնը ժողովքի խորանի մէջ. Եւ նորանց պահպանութիւնը Ահարօն քահանայի որդի՝ Իթամարի ձեռքովը լինի։
  • 29Մերարիի որդիքը համարես իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ.
  • 30Երեսուն տարեկանից եւ վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի ծառայութիւնն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները համարես։
  • 31Եւ այս է ժողովքի խորանի մէջ նորանց ամեն պաշտօնների համեմատ նորանց յանձնուած բեռները՝ խորանի տախտակները, եւ նորա նիգերը եւ նորա սիւները եւ խարիսխները,
  • 32Եւ շուրջանակի սրահի սիւները եւ նորանց խարիսխները եւ ցիցերը եւ չուանները՝ նորանց ամեն գործիքներովը եւ նորանց ամեն պաշտօնովը, նորանց պահպանութեանը բեռների եղած գործիքներն անուններով յանձնէք նորանց։
  • 33Այս է Մէրարիի որդկանց տոհմերի պաշտօնը ժողովքի խորանի մէջ իրանց բոլոր պաշտօնների համեմատ Ահարօն քահանայի որդի Իթամարի ձեռքով։
  • 34Եւ Մովսէսն ու Ահարօնը եւ ժողովքի իշխանները համարեցին Կահաթեանց որդիներին նորանց տոհմերի եւ նորանց հայրերի տների համեմատ,
  • 35Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները.
  • 36Եւ նորանց համարուածներն իրանց տոհմերովը երկու հազար եօթը հարիւր յիսուն հոգի։
  • 37Սորանք են ժողովքի խորանի բոլոր ծառայութիւնն անող Կահաթեանց տոհմերի համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին Եհովայի խօսքին համեմատ որ Մովսէսի ձեռքով խօսուած էր։
  • 38Եւ Գերսոնի որդկանց համարուածներն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ,
  • 39Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները.
  • 40Եւ նորանց համարուածներն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ երկու հազար վեց հարիւր երեսուն հոգի։
  • 41Սորանք են ժողովքի խորանի մէջ բոլոր ծառայութիւն անող Գերսոնի որդկանց տոհմերից համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին՝ Եհովայի խօսքի պէս։
  • 42Եւ Մերարիի որդկանց տոհմերի համարուածներն իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ,
  • 43Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ ծառայութիւն անելու համար գունդի մէջ ամեն մտնողները։
  • 44Եւ նորանց համարուածներն իրանց տոհմերովն երեք հազար երկու հարիւր հոգի։
  • 45Սորանք են Մերարիի որդկանց տոհմերի համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը համարեցին՝ Եհովայի խօսքին համեմատ որ Մովսէսի ձեռքով խօսուած էր։
  • 46Ղեւտացիների բոլոր համարուածները, որ Մովսէսն ու Ահարօնը եւ Իսրայէլի իշխանները համարեցին իրանց տոհմերի եւ իրանց հայրերի տների համեմատ,
  • 47Երեսուն տարեկանից վեր մինչեւ յիսուն տարեկանը՝ ժողովքի խորանի մէջ պաշտօն կատարելու եւ բեռին ծառայելու ամեն մտնողները,
  • 48Այսինքն նորանց համարուածները ութը հազար հինգ հարիւր ութսուն հոգի.
  • 49Նորանք Եհովայի պատուիրածին պէս համարուեցան Մովսէսի ձեռքովը, ամեն մէկն իր պաշտօնին եւ իր բեռին նայելով. Այսպէս համարուեցան նորանք ինչպէս որ Եհովան պատուիրեց Մովսէսին։
← Ցանկ