Ա ԿՈՐՆԹԱՑԻՍ3
  • 1Եւ ես, եղբարք, չ’կարողացայ ձեզ հետ խօսել ինչպէս հոգեւորների հետ, այլ ինչպէս մարմնաւորների հետ, ինչպէս մանուկների հետ Քրիստոսումը.
  • 2Կաթ խմեցրի ձեզ, եւ ոչ թէ կերակուր. որովհետեւ տակաւին չէիք կարող, այլ հիմա էլ դեռ չէք կարող։
  • 4Որովհետեւ երբոր մէկն ասէ, Ես Պօղոսեան եմ, եւ միւսը Ես Ապողոսեան. Չէ՞ որ մարմնավոր էք։
  • 5Արդ ո՞վ է Պօղոսը կամ ո՞վ է Ապողոսը. միայն պաշտօնեաներ, որոնց ձեռովը հաւատացիք. եւ ամեն մէկին՝ ինչպէս Տէրը տուաւ։
  • 6Ես տնկեցի, Ապողոսը ջուր տուաւ, բայց Աստուած մեծացրեց։
  • 7Ուրեմն ոչ տնկողն է մի բան, ոչ էլ ջուր տուողը. Բայց աճեցնող Աստուածը։
  • 8Տնկողը եւ ջուր տուողը մէկ են. բայց ամեն մէկն իր վարձքը կ’առնէ իր աշխատանքի չափովը։
  • 9Որովհետեւ մենք Աստուծոյ գործակիցներ ենք. Դուք Աստուծոյ մշակութիւնը՝ Աստուծոյ շինուածն էք։
  • 10Աստուծոյ շնորհքի չափովը՝ որ ինձ տրուած է, իմաստուն ճարտարապետի պէս հիմք դրի. Բայց ուրիշը շինում է. միայն թէ ամեն մէկը մտիկ տայ թէ ինչպէս է շինում։
  • 11Որովհետեւ ոչ ով ուրիշ հիմք չէ կարող դնել՝ քան թէ որ դրուած է, որ է Յիսուս Քրիստոսը։
  • 12Եթէ մէկն այս հիման վերայ շինէ ոսկի, արծաթ, ազնիւ քարեր, փայտ, խոտ, եղէգն.
  • 13Ամեն մէկի գործը պիտի յայտնուի. որ օրը կ’երեւեցնէ. որովհետեւ կրակով պիտի յայտնուի. Եւ ամեն մէկի գործը թէ ինչպէս է, կրակը կ’փորձէ։
  • 14Եթէ մէկի գործը՝ որ շինեց՝ հաստատ կենայ, վարձք կ’առնէ.
  • 15Եւ եթէ մէկի գործն այրուի՝ վնաս կ’քաշէ բայց ինքը կ’ապրէ. այլ այնպէս՝ ինչպէս թէ կրակով։
  • 16Չ’գիտէ՞ք որ դուք Աստուծոյ տաճար էք եւ Աստուծոյ Հոգին բնակուած է ձեզանում։
  • 17Եթէ մէկն Աստուծոյ տաճարն ապականէ, նորան էլ Աստուած կ’ապականէ. Որովհետեւ Աստուծոյ տաճարը սուրբ է՝ որ դուք էք։
  • 18Ոչ ով իր անձը չ’խաբէ. Եթէ ձեզանից մէկը կարծում է թէ իմաստուն է այս աշխարհքումը, թող նա յիմար լինի՝ որ իմաստուն լինի։
  • 19Որովհետեւ այս աշխարհքի իմաստութիւնը յիմարութիւն է Աստուծոյ առաջին. Վասնզի գրուած է՝ թէ իմաստուններին բռնում է իրանց խորագիտութեան մէջ։
  • 20Եւ դարձեալ թէ Տէրը ճանաչում է իմաստունների մտածմունքները, որ ունայն են։
  • 21Ուրեմն ոչ ով չ’պարծենայ մարդկանցով.
  • 22Որովհետեւ ամեն բան ձերն է. Թէ Պօղոսը, թէ Ապողոսը, թէ Կեփասը, թէ աշխարհքը, թէ կեանքը, թէ մահը, թէ ներկայ բաները, թէ գալու բաները, ամեն բան ձերն է։
  • 23Դուք Քրիստոսինը եւ Քրիստոսը Աստուծունը։
← Ցանկ