Բ ԿՈՐՆԹԱՑԻՍ8
- 1Բայց, եղբարք, իմացնում ենք ձեզ Աստուծոյ այն շնորհքը, որ Մակեդոնացիների եկեղեցիներին տրուած է։
- 2Որովհետեւ նեղութեան մեծ փորձի մէջ նորանց ուրախութեան առաւելութիւնը եւ նորանց ծանր աղքատութիւնը շատ առատաձեռն եղաւ նորանց պարզութիւնովը։
- 3Որովհետեւ իրանց կարողութեան չափ, վկայում եմ, եւ կարողութիւնիցն էլ աւելի յօժար կամքով,
- 4Շատ աղաչանքով աղաչում էին մեզ, որ այն պաշտօնի ընծան եւ պաշտօնի հաղորդութիւնը՝ սուրբերի համար, ընդունենք մենք։
- 5Եւ ոչ թէ որքան որ յոյս ունէինք, այլ իրանց անձերն էլ տուին առաջ Տիրոջը եւ ապա մեզ՝ Աստուծոյ կամքովը.
- 6Որ մենք էլ Տիտոսին աղաչեցինք, որ ինչպէս առաջուց սկսեց՝ այնպէս կատարէ այդ շնորհքն էլ ձեր միջումը։
- 7Բայց ինչպէս ամեն բանի մէջ աւելանում էք հաւատքով, եւ խօսքով, եւ գիտութիւնով, եւ ամեն ջանքով, եւ ձեր սէրովը դէպի մեզ, որպէս զի այդ շնորհքումն էլ աւելանաք։
- 8Ոչ թէ հրաման տալով եմ ասում, բայց ուրիշների ջանք անելու համար, եւ ձեր սէրի անկեղծութիւնը փորձելով։
- 9Որովհետեւ գիտէք մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, որ ձեզ համար աղքատացաւ նա՝ որ հարուստ էր, որ դուք նորա աղքատութիւնովը հարստանաք։
- 10Եւ այս բանի մէջ մի խրատ եմ տալիս. որ սա օգուտ է ձեզ. Որ ոչ թէ միայն անելը այլ եւ կամենալն առաջուց սկսեցիք հերուանից։
- 11Բայց հիմա անելն էլ կատարեցէք. Որ ինչպէս յօժարութիւն կայ կամենալու, այնպէս էլ կատարելը լինի ունեցածից։
- 12Որովհետեւ եթէ յօժարութիւն կայ, ունեցածի չափովն է ընդունելի եւ ոչ թէ չ’ունեցածի չափովը։
- 13Վասնզի ոչ թէ ուրիշներին հանգստութիւնն եմ կամենում, եւ ձեզ նեղութիւն.
- 14Բայց հաւասարութիւնով՝ այժմեան ժամանակում ձեր աւելութիւնը ծառայէ նորանց պակասութեանը, որ նորանց աւելութիւնն էլ ծառայէ ձեր պակասութեանը, որ հաւասարութիւն լինի. Ինչպէս գրուած է.
- 15Թէ նա որ շատ՝ չ’աւելացաւ. Եւ նա որ քիչ՝ չ’պակասեց.
- 16Բայց շնորհակալութիւն Աստուծուն, որ նոյն ջանքը ձեզ համար տուաւ Տիտոսի սրտի մէջ.
- 17Որովհետեւ նա աղաչանքն ընդունեց, եւ շտապելով յօժար կամքով ձեզ մօտ եկաւ։
- 18Եւ նորա հետ ուղարկեցինք այն եղբօրը, որ գովասանք ունի աւետարանումն ամեն եկեղեցիների մէջ։
- 19Եւ ոչ թէ միայն այսքան, այլ եկեղեցիներիցն էլ ընտրուած՝ մեր ճանապարհորդութեան ընկեր որ այս շնորհքումը, որին մենք ծառայում ենք Տիրոջ փառքի համար եւ ձեր յօժար սրտովը.
- 20Այս բանիցն զգուշանալով, որ չ’լինի թէ մէկը արատաւորէ մեզ այս առատութիւնում, որին մենք ծառայում ենք։
- 21Որովհետեւ մտածում ենք բարի բաներ անել՝ ոչ միայն Տիրոջ առաջին, այլ եւ մարդկանց առաջին։
- 22Եւ նորանց հետ ուղարկեցինք մեր եղբօրը՝ որին փորձել ենք շատ բաների մէջ շատ անգամ որ ժիր է. Եւ հիմա էլ աւելի ջանք անող այն մեծ վստահութեամբը որ ունի դէպի ձեզ։
- 23Իսկ եթէ Տիտոսի համար խօսք լինի, նա իմ ընկերն է՝ եւ ձեզ համար իմ գործակիցը. Եւ եթէ մեր եղբայրների համար, նորանք եկեղեցիների առաքեալներ են՝ եւ Քրիստոսի փառքը։
- 24Ուրեմն ձեր սէրի եւ մեր ձեր համար պարծենալու ապացոյցը ցոյց տուէք դորանց ամեն եկեղեցիների առաջին։