ԵՐԿՐՈՐԴ ՕՐԻՆԱՑ8
  • 1Այն բոլոր պատուիրանքները որ ես այսօր պատուիրում եմ քեզ՝ զգոյշ եղէք որ անէք, որպէս զի ապրէք եւ շատանաք եւ մտնէք ժառանգէք այն երկիրը, որ Եհովան ձեր հայրերին երդումով խոստացաւ։
  • 2Եւ յիշիր այն բոլոր ճանապարհը, որ քո Եհովայ Աստուածը այս քառասուն տարիումը քեզ ման ածեց անապատի մէջ, որ քեզ խոնարհեցնէ, քեզ փորձելու եւ սրտիդ միջինը իմանալու համար, թէ արդեօք նորա պատուիրանքները կ’պահես թէ ոչ։
  • 3Եւ քեզ խոնարհեցրեց, եւ սոված պահեց, եւ մանանայ ուտեցրեց, որ ոչ դու էիր ճանաչում եւ ոչ քո հայրերը, որ քեզ իմացնէ թէ ոչ միայն հացով կ’ապրէ մարդ, այլ մարդը Եհովայի բերանից դուրս եկած ամեն բանով կ’ապրէ։
  • 4Քո վերայ հանդերձ չ’հինացաւ, եւ ոտքերդ չ’ուռեցան այս քառասուն տարումը։
  • 5Եւ իմացիր սրտիդ մէջ, որ ինչպէս մի մարդ կ’խրատէ իր որդիին, քո Եհովայ Աստուածն է քեզ խրատում։
  • 6Ուրեմն քո Եհովայ Աստուծոյ պատուիրանքները պահես, որ նորա ճանապարհներումը գնաս եւ նորանից վախենաս։
  • 7Որովհետեւ քո Եհովայ Աստուածը քեզ տանում է մի լաւ երկիր, մի երկիր՝ առատ՝ դաշտերից եւ սարերից բղխող գետերով, աղբիւրներով եւ խոր ջրերով.
  • 9Մի երկիր՝ որի մէջ չքաւորութեամբ չես ուտիլ հացը, եւ որի մէջ բնաւ մի բան պակաս չես ունենալ. Մի երկիր որի քարերը երկաթ են եւ որի լեռներից պղինձ կ’հանես։
  • 10Եւ երբոր ուտես եւ կշտանաս, քո Եհովայ Աստուծուն օրհնես այն լաւ երկրումը, որ նա քեզ կ’տայ։
  • 11Քո անձին զգուշութիւն արա, մի գուցէ քո Եհովայ Աստուծուն մոռանաս, որ չ’պահես նորա պատուիրանքները, դատաստանները եւ կանոնները, որոնք ես այսօր քեզ պատուիրում եմ։
  • 12Մի գուցէ ուտես եւ կշտանաս, եւ գեղեցիկ տներ շինես եւ բնակուես,
  • 13Եւ արջառներդ ու հօտերդ շատանան, եւ արծաթդ ու ոսկիդ շատանայ, եւ ամեն ունեցածդ շատանայ,
  • 14Եւ յետոյ սիրտդ հպարտանայ, եւ քո Եհովայ Աստուծուն մոռանաս, որ քեզ հանեց Եգիպտացիների երկրիցը՝ ծառայութեան տանիցը,
  • 15Որ քեզ ման ածեց այն մեծ եւ ահագին, և կիզող օձերով եւ կարիճներով լիքը, չոր ու անջուր անապատումը, եւ քեզ համար ապառաժ քարիցը ջուր հանեց.
  • 16Որ անապատումը քեզ մանանայ ուտեցրեց, որ քո հայրերը չէին ճանաչում, որ քեզ խոնարհեցնէ քեզ փորձելու համար, եւ վերջը քեզ բարիք անէ.
  • 17Եւ սրտումդ ասես՝ թէ Այս հարստութիւնը իմ կարողութեամբը եւ իմ ձեռքի ուժովը վաստակեցի.
  • 18Այլ յիշիր քո Եհովայ Աստուծուն. Որովհետեւ նա է հարստութիւն ստանալու համար քեզ ոյժ տուողը, որ քո հայրերի հետ իր երդումով արած ուխտը հաստատէ, ինչպէս որ այսօր։
  • 19Եւ եթէ քո Եհովայ Աստուծուն մոռանալով ուրիշ աստուածների ետեւից գնաս, եւ նորանց պաշտես եւ նորանց երկրպագութիւն անես, ես այսօր ձեզ վկայում եմ որ անպատճառ կ’կորչէք.
  • 20Այն ազգերի պէս որ Եհովան ձեր առաջից կորցնում է, այնպէս կ’կորչէք, որովհետեւ ձեր Եհովայ Աստուծոյ խօսքին չ’լսեցիք։
← Ցանկ