Բ ԹԵՍԱՂՈՆԻԿԵՑԻՍ3
  • 1Այսուհետեւ, եղբարք, աղօթք արէք մեզ համար, որ Տիրոջ խօսքն յառաջանայ, եւ ամեն տեղ փառաւորուի ինչպէս որ էլ ձեզ մօտ։
  • 2Եւ որ փրկուինք անօրէն եւ անզգամ մարդկանցից. որովհետեւ հաւատքն ամենի բան չէ։
  • 4Վստահութիւն ունինք ձեզ վերայ Տէրով, որ այն բաներն որ պատուիրեցինք ձեզ, եւ անում էք եւ կ’անէք էլ։
  • 5Իսկ Տէրը ուղղէ ձեր սրտերը դէպի Աստուծոյ սէրը եւ դէպի Քրիստոսի համբերութիւնը։
  • 6Եւ պատուիրում ենք ձեզ, եղբարք, մեր Տէր Յիսուս Քրիստոսի անունովն, որ ետ քաշուիք ամեն եղբայրից, որ անկարգ է վարվում. Եւ ոչ թէ այն պատուիրանքի պէս որ ընդունեց մեզանից։
  • 7Որովհետեւ դուք ինքներդ գիտէք, թէ ինչպէս պէտք է ձեզ մեզ նմանիլ. որովհետեւ ձեր մէջ անկարգութիւնով չ’վարուեցանք։
  • 8Եւ ոչ էլ ձրի հաց կերանք մէկի մօտ, այլ ջանքով եւ աշխատանքով գիշեր եւ ցերեկ գործելով, որ ձեզանից մէկին ծանրութիւն չ’տանք։
  • 9Ոչ իբր թէ իշխանութիւն չ’ունինք, այլ որ մեր անձներն օրինակ տանք ձեզ որ մեզ նմանիք։
  • 10Որովհետեւ երբոր ձեզ մօտ էինք, սա էինք պատուիրում ձեզ, որ եթէ մէկը չէ կամենում գործել՝ թող չ’ուտէ էլ։
  • 11Որովհետեւ ձեզանից ոմանց համար լսում ենք որ անկարգութիւնով են վարվում, բան չեն գործում, այլ հետաքրքիր ման են գալիս։
  • 12Այնպիսիներին պատուիրում ենք եւ աղաչում ենք մեր Տէր Յիսուս Քրիստոսովը որ հանդարտութիւնով աշխատեն եւ իրանց հացն ուտեն։
  • 13Բայց դուք, եղբարք, մի ձանձրանաք բարիք գործելուց։
  • 14Եւ եթէ մէկը չ’հնազանդէ մեր խօսքին այս թղթովը, դուք նշանակեցէք նորան. Եւ մի խառնուիք նորա հետ որ ամաչէ։
  • 15Բայց թշնամու պէս մի համարէք, այլ խրատեցէք նորան ինչպէս եղբայր։
  • 16Իսկ ինքը խաղաղութեան Տէրը տայ ձեզ խաղաղութիւնը ամեն ժամանակ, եւ ամեն կերպով. Տէրը ձեր ամենի հետ լինի։
  • 17Այս բարեւը իմ Պօղոսիս ձեռքինն է, որ նշան է ամեն թղթերումը.
  • 18Այսպէս եմ գրում։ Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը ձեր ամենի հետ լինի։ Ամէն։
← Ցանկ