ՀԵՍՈՒ6
  • 1Եւ Երիքովը Իսրայէլի որդկանց առաջին ամուր կերպով փակուած էր. դուրս եկող եւ մտնող չ’կար:
  • 2Եւ Տէրը Յեսուին ասեց. Տես՝ ես քո ձեռքն եմ տուել Երիքովը եւ նորա թագաւորին՝զօրաւոր քաջերին:
  • 3Եւ դուք,ամեն պատերազմական մարդիկդ քաղաքը շրջապատեցէք մէկ անգամ քաղաքի շուրջը պտոյտ տալով. վեց օր այսպէս անես:
  • 4Եւ եօթը քահանաներ եօթը Յոբելեան փողերն առնեն տապանակի առաջին. եւ եօթներորդ օրը քաղաքի շուրջը եօթն անգամ պտոյտ տաք, եւ քահանաները փողերը հնչեցնեն:
  • 5Եւ երբոր Յոբելեան եղջիւրները հնչեցնեն, եւ դուք փողերի ձայնը լսէք, բոլոր ժողովուրդը մեծ աղաղակով աղաղակէ. եւ քաղաքի պարիսպները վայր կ’ընկնեն. եւ ժողովուրդը վեր գնայ ամէն մէկն ուղիղ իր առաջովն:
  • 6Եւ Նաւէի որդի Յեսուն քահանաներին կանչեց եւ նորանց ասեց. Վեր առէ՛ք ուխտի տապանակը, եւ եօթը քահանայ եօթը Յոբելեան փողեր առնեն Տիրոջ տապանակի առաջին:
  • 7Եւ ժողովրդին ասեց. Անցէք եւ քաղաքը շրջապատեցէք, ու զինուորները Տիրոջ տապանակի առաջն անցնեն:
  • 8Եւ երբոր Յեսուն ժողովրդին ասեց, եօթը քահանաները որ եօթը Յոբելեան փողեր ունէին, Տիրոջ առաջն անցնելով փողերը հնչեցրին, եւ Տիրոջ ուխտի տապանակը գնում էր նորանց ետեւիցը:
  • 9Եւ զինուորները գնում էին փողերը հնչեցնող քահանաների առաջիցը, իսկ վերջապահները տապանակի ետեւիցը. եւ գնում ու փողերը հնչեցնում էին:
  • 10Եւ Յեսուն ժողովրդին պատուիրեց ասելով. Աղաղակ մի հանէք, եւ ձեր ձայնը չ’լսուի, եւ ձեր բերանիցը մի խօսք դուրս չ’գայ մինչեւ այն օրը որ ես ձեզ ասեմ. թէ Աղաղակեցէք. այն ժամանակ աղաղակեցէք:
  • 11Եւ Տիրոջ տապանակը քաղաքի բոլորքովը գնաց մէկ անգամ պտոյտ տալով, եւ եկան բանակը. եւ գիշերը բանակումը մնացին:
  • 12Եւ Յեսուն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ քահանաները վեր առան Տիրոջ տապանակը:
  • 13Եւ այն եօթը Յոբելեան փողերը կրող եօթը քահանաները գնում էին Տիրոջ տապանակի առաջում փողերը հնչեցնելով. եւ զինուորները գնում էին նորանց առաջիցը, եւ վերջապահներն էլ գնում էին Տիրոջ տապանակի ետեւիցը, ու քահանաները փողերը հնչեցնում էին:
  • 14Եւ երկրորդ օրն էլ քաղաքի շուրջը մէկ անգամ պտոյտ տուին եւ ետ դառան բանակը. վեց օր այսպէս արին:
  • 15Եւ եօթներորդ օրը կանուխ վեր կացան արշալոյսը ծագելիս, եւ քաղաքի շուրջը եօթն անգամ պտոյտ տուին նոյն կերպով. միայն թէ այն օրը եօթն անգամ պտոյտ տուին քաղաքի շուրջը:
  • 16Եւ եօթներորդ անգամին եղաւ երբոր քահանաները փողերը հնչեցրին, Յեսուն ժողովրդին ասեց. Աղաղակեցէք. որովհետեւ Տէրն այս քաղաքը ձեզ է տուել:
  • 18Բայց դուք զգուշանաք նզովուածիցը. մի գուցե որ նզովք բերէք նզովուածիցը առնելով, եւ Իսրայէլի բանակը նզովքի մէջ գցելով նորանց փորձանքի հանդիպեցնէք:
  • 19Եւ բոլոր արծաթն ու ոսկին եւ պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ համար սուրբ լինեն. Տիրոջ գանձը մտնեն:
  • 20Եւ ժողովուրդը աղաղակեց փողերը հնչուելիս. Եւ երբոր ժողովուրդը փողերի ձայնը լսեց, եւ ժողովուրդը բարձրաձայն աղաղակեց, պարիսպները վայր ընկան. եւ ժողովուրդը վեր ելաւ քաղաքը ամէն մէկը ուղիղ իր առաջ եւ քաղաքն առան.
  • 21Եւ քաղաքումը եղող բոլոր թէ այր եւ թէ կին, երիտասարդ եւ ծեր, արջառ, ոչխար եւ էշ սուրի բերանով կոտրատեցին:
  • 22Եւ Յեսուն ասեց այն երկիրը լրտեսող երկու մարդկանցը. Գնացէք այն պոռնիկ կնկայ տունը եւ հանեցէք այնտեղից այն կնկան եւ նորա ամեն ունեցածը, ինչպէս որ նորան երդում արիք:
  • 23Եւ այն լրտես երիտասարդները գնացին, եւ հանեցին Ռախաբին եւ նորա հօրը եւ մօրը եւ եղբայրներին եւ նորա ամեն ունեցածը, եւ նորա բոլոր ազգատոհմն էլ հանեցին եւ նորանց կանգնեցրին Իսրայէլի բանակիցը դուրս:
  • 24Եւ քաղաքն այրեցին կրակով եւ բոլոր նորա մէջ եղածը միայն արծաթն ու ոսկին եւ պղնձի ու երկաթի ամանները Տիրոջ տան գանձի մէջ դրին:
  • 25Այսպէս Յեսուն ողջ պահեց պոռնիկ Ռախաբին եւ նորա հօր տունը եւ նորա ամեն ունեցածը, եւ նա Իսրայէլի մէջ բնակուեց մինչեւ այսօր. որովհետեւ նա թաքցրեց այն լրտեսներին, որոնց Յեսուն ուղարկել էր Երիքովը լրտեսելու համար:
  • 26Եւ Յեսուն երդում արաւ այն ժամանակ ասելով. Անիծեալ լինի Տիրոջ առաջին այն մարդը, որ վեր կենայ շինէ Երիքով քաղաքը. իր անդրանիկովը նորա հիմերը դնէ, եւ իր կրտսերովը նորա դռները կանգնեցնէ:
  • 27Եւ Տէրը Յեսուի հետ էր. եւ նորա համբաւը տարածուեցաւ բոլոր երկրի մէջ:
← Ցանկ