ԳԱՂԱՏԱՑԻՍ6
  • 1Եղբարք, եթէ մէկը յանկարծ բռնուի մի յանցանքով, դուք որ հոգեւոր էք, այնպիսին հաստատեցէք հեզութեան հոգով, զգուշացիր քո անձին, որ դու էլ չ’փորձուիս։
  • 2Իրար բեռը վեր առէք, եւ այսպէս Քրիստոսի օրէնքը կատարեցէք։
  • 3Որովհետեւ եթէ մէկը համարում է թէ մին բան է եւ չէ, նա իր անձը խաբում է։
  • 4Բայց ամեն մէկը թող իր գործը կշռէ, եւ ապա միայն իր անձի վերայ պարծանք կ’ունենայ, եւ ոչ թէ ուրիշի վերայ.
  • 5Որ ամեն մէկն իր բեռը պիտի վեր առնէ։
  • 6Խօսքին աշակերտողը թող վարդապետին մասնակից անէ ամեն բարի բաներով։
  • 7Մի խաբուիք. Աստուած չի ծաղրուիլ։
  • 8Որովհետեւ ինչ որ մարդ սերմէ, այն էլ կ’հնձէ. իր մարմնի մէջ սերմողը մարմնիցն ապականութիւն կ’հնձէ. Եւ Հոգու մէջ սերմողը Հոգուցն յաւիտենական կեանք կ’հնձէ։
  • 9Եւ չ’ձանձրանաք բարին գործելուցը, որովհետեւ իր ժամանակին կ’հնձենք՝ եթէ չ’թուլանանք։
  • 11Տեսէք թէ ինչպիսի գրերով գրեցի ձեզ իմ ձեռովը։
  • 12Որոնք որ կամենում են հաճոյ երեւել մարմնի կողմանէ, նորանք ստիպում են ձեզ՝ որ թլփատուիք. միայն որ Քրիստոսի խաչի համար չ’հալածուին։
  • 13Որովհետեւ այն թլփատուածներն իրանք էլ օրէնքը չեն պահում. Այլ կամենում են որ դուք թլփատուիք, որ ձեր մարմնովը պարծենան։
  • 14Սակայն ինձ քաւ լիցի պարծենալ, բայց միայն մեր Տէր Յիսուս Քրիստոսի խաչովն. որ նորանով աշխարհքն ինձ համար խաչուած է, եւ ես էլ աշխարհքին։
  • 15Որովհետեւ Քրիստոս Յիսուսումը ոչ թլփատութիւնը մի բան է, եւ ոչ անթլփատութիւնը, բայց նոր արարածը։
  • 16Եւ այն ամենն որ այս կանոնի համեմատ են վարվում, խաղաղութիւն լինի նորանց վերայ եւ ողորմութիւն, եւ Աստուծոյ Իսրայէլին վերայ։
  • 17Սորանից յետոյ թող մէկը չ’աշխատեցնէ ինձ. որ ես կրում եմ Տէր Յիսուսի վէրքի նշաններն իմ մարմնի մէջ։
  • 18Մեր Տէր Յիսուս Քրիստոսի շնորհքը, եղբարք, ձեր հոգու հետ լինի. Ամէն։
← Ցանկ