1win1.cl rustelegraph.ru luckyjet-game.org casino-uz.com pin-ups.com.br роскультцентр.рф 1winz.com.ci 1win1.com.mx len73.ru aviators.pe brabets.com.br luckyjets.mx metropiathemovie.com luckyjet.ar 1win1.mx casino-pinup.cl eu-ua.org lesousbock.com sonet-hub.com seguindoviagem.com 1wins.com.pe

Պատգամներ

110 of 486 items

ՓԵՏՐՎԱՐԻ 12. «ՆԵՐԲՆԱԿ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 12. «ՆԵՐԲՆԱԿ ՍՈՒՐԲ ՀՈԳԻՆ» Իմ մարմինը Սուրբ Հոգու տաճար է՝ փրկագնված, մաքրված Հիսուսի արյամբ։ Անհատականության ամենաբնորոշ հատկանիշը խոսելու կարողությունն է։ Պենտեկոստեի օրը, երբ Սուրբ Հոգին իջավ երկնքից, Նա ուրիշ լեզուներով խոսեց (Գործք Առաքելոց 2:4) աշակերտների միջոցով։ Սրանով ցույց տվեց, որ Նա, որպես անձ, եկել է բնակություն անելու երկրի վրա։ Նա այժմ մշտապես աստվածության ներկայացուցիչն […]

ՓԵՏՐՎԱՐԻ 11. «ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏՔԻ ՄԻՋՈՑՈՎ»

by admin

ՓԵՏՐՎԱՐ 11. «ՍՐԲՈՒԹՅՈՒՆ ՀԱՎԱՏՔԻ ՄԻՋՈՑՈՎ» Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Մենք կարող ենք ասել, որ արթնությունն այնտեղ է, որտեղ Աստծո ժողովուրդը ավելի շատ հետաքրքրված է սուրբ լինելով, քան բժշկված լինելով։ Մեր առաջնայնության չափանիշը սխալ է։ Եթե ես որոշեմ կազմակերպել բժշկության ժողով, մարդիկ հոսելով կգան, սակայն եթե որոշեմ սովորեցնել […]

ՓԵՏՐՎԱՐԻ 10. «ՈՉ ԹԵ ՕՐԵՆՔՈՎ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 10. «ՈՉ ԹԵ ՕՐԵՆՔՈՎ» Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Եկեք հիմա նայենք այն ճանապարհին, որով փորձում էին սրբության հասնել Հին Ուխտի ժամանակ։ Աստված ասաց. «Սու՛րբ եղեք, որովհետև Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ» (Ղևտացիս 11:44)։ Ղևտացիների 11 գլուխը խոսում և թվարկում է սահմանված մի բարդ կարգ այն […]

ՓԵՏՐՎԱՐԻ 9. «ՆԱ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ ՄԵԶ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՈՒՐԲ ԴԱՐՁՆԵԼ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 9. «ՆԱ ԾՐԱԳԻՐ ՈՒՆԻ ՄԵԶ ԱՄԲՈՂՋՈՒԹՅԱՄԲ ՍՈՒՐԲ ԴԱՐՁՆԵԼ» Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Գիտենք, որ սրբագործում բառը կապ ունի սուրբ բառի հետ, որն անմիջական կապ ունի աստվածաշնչյան բնագիր լեզվի սուրբ բառի հետ։ Այսպիսով՝ սրբագործում նշանակում է սուրբ դառնալ։ Աստված ծրագրել է մեզ սուրբ դարձնել։ Սրբությունն Աստծո յուրահատուկ […]

ՓԵՏՐՎԱՐԻ 8. «ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԵՏ ԳՆՎԱԾ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 8. «ԱՄԲՈՂՋՈՎԻՆ ԵՏ ԳՆՎԱԾ» Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Հռոմեացիների թղթում մենք կարդում ենք երկու միմյանց հակառակ թագավորությունների մասին իրենց ընդդիմադիր օրենքներով։ Սատանայի օրենքը մեղքի և մահվան օրենքն է, իսկ Աստծո արքայության օրենքը Քրիստոս Հիսուսի մեջ եղած Կյանքի հոգու օրենքն է։ «Որովհետև Հիսուս Քրիստոսի մեջ կյանքի հոգու […]

ՓԵՏՐՎԱՐԻ 7. «ԿԱՏԱՐՅԱԼ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՓԵՏՐՎԱՐ 7. «ԿԱՏԱՐՅԱԼ ՓՈԽԱԴՐՈՒԹՅՈՒՆ» Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Ինչպես արդարությունը, այնպես էլ սրբագործումը չի գալիս ջանքով կամ էլ կրոնի միջոցով, սակայն միայն Հիսուսի արյան հանդեպ ունեցած հավատքի միջոցով։ Սրբագործվել նշանակում է առանձնացվել Աստծո համար։ Այժմ մենք պատկանում ենք Աստծուն, մենք Աստծո հսկողության տակ ենք և հասանելի ենք […]

ՓԵՏՐՎԱՐԻ 6. «ՀԱՐԳԱՆՔ ԱՐՅԱՆ ՀԱՆԴԵՊ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 6. «ՀԱՐԳԱՆՔ ԱՐՅԱՆ ՀԱՆԴԵՊ» Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Նայելով Հիսուսի արյան սրբագործող զորությանը՝ կցանկանայի քննել Եբրայեցիներին ուղղված ուղերձից մի հատված, որը խոսում է ուրացման մասին, այն մարդու մասին, որը գիտակցաբար ուրանում է իր քրիստոնեական հավատը՝ հրաժարվելով Տեր Հիսուս Քրիստոսից։ Այն խոսում է այն սրբազան բաների մասին, […]

ՓԵՏՐՎԱՐ 5. «Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 5. «Ի՞ՆՉ Է ՆՇԱՆԱԿՈՒՄ ՍՐԲԱԳՈՐԾՈՒՄԸ» Հիսուսի արյամբ ես սրբագործված եմ, դարձել եմ սուրբ, առանձնացվել եմ Աստծո համար։ Սրբագործումն աստվածաբանական երկար բառերից հաջորդն է։ Եկեք պարզաբանենք այս բառը։ Սրբագործել բառն անմիջական կապ ունի աստվածաշնչյան բնագիր լեզվի սուրբ բառի հետ։ Այնպես որ սրբագործել նշանակում է սուրբ դարձնել։ Հայերեն սրբագործում բառը կապ ունի սուրբ բառի հետ։ Սրբագործումը […]

ՓԵՏՐՎԱՐԻ 4. «ԲԱՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՓԵՏՐՎԱՐԻ 4. «ԲԱՐԻ ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ» Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։ Կրոնավոր մարդիկ կարծում են, թե իրենք բավականին սուրբ են, եթե ընդգծեն, թե որքան մեղավոր են։ Հիմնական խնդիրն այն է, որ մենք ինքնահավան կլինենք, եթե մեր ուժերով հավակնենք արդարության։ Մեզ թվում է, թե ավելի կրոնավոր կլինենք, […]

ՓԵՏՐՎԱՐԻ 3. «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ»

by admin

ՓԵՏՐՎԱՐ 3. «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՊԱՀՈՎՈՒԹՅՈՒՆ» Հիսուսի արյամբ ես արդարացված եմ, դարձել եմ արդար այնպես, որ կարծես երբեք էլ մեղք չեմ գործել։ Եսայայի մարգարեության գրքում մենք կարդում ենք քրիստոնեական կյանքի մեկ այլ արդարության մասին. «Եվ արդարության գործը (արդյունքը) կլինի խաղաղություն, և արդարության արդյունքը հանգիստ ու ապահովություն՝ հավիտյան» (Եսայա 32:17)։ Այս համարում արդարության երեք արդյունքներն ենք տեսնում՝ […]