Cover.qxd

«Ես ներում եմ քեզ»

Պարզ, բայց միաժամանակ կենսական կարևորություն ունեցող մի որոշում, որը բացահայտված է այս գրքույկում Դերեկ Պրինսի կողմից։ Այն կքաջալերի ձեզ` նայելու ձեզ վիրավորողի աչքերի մեջ և առանց դառնության ու մաղձի ասելու. «Ես ներում եմ քեզ»։ Կարդալով այս գրքույկը` դուք ավելի կկարևորեք ներման անհրաժեշտությունը և այն այլևս երբեք չեք հետաձգի և չեք տարակուսի ներելու մեջ։

«Միմյանց հանդեպ քա՛ղցր եղեք, գթած, իրար ներելով, ինչպես որ Աստված Քրիստոսով ձեզ ներեց»:

Եփեսացիներին 4:32

Ներումը կենտրոնացվում է խաչի վրա՝ ուղղահայաց կերպով՝ Աստծուց մարդուն և հորիզոնական՝ մարդուց մարդ:

Աստվածաշունչը հստակ ասում է, որ մարդկանց չներելը չարիք է, որը թույլ է տալիս, որ թշնամին օրինավոր մուտք ունենա մեր կյանքի մեջ և անգամ կարող է Աստծո բարկությունը հարուցել մեր հանդեպ: Սակայն, երբ մենք քայլում ենք ներման մեջ, զորացնում ենք մեր աղոքները, քանդում ենք բժշկության խոչընդոտները և բաց ենք անում Աստծո օրհնությունների ճանապարհը մեր կյանքի համար:
Փորձառաբար ազատվիր բեռնավորված վիճակից, պատռի՛ր այն պարտամուրհակը, որը դու ուղղել ես այն մարդկանց դեմ, ովքեր ցավեցրել և հուսահատեցրել են քեզ և ասա. «Ես ներում եմ քեզ»:

«Հանդիպման վայրը` Երուսաղեմ»

LidiaCov.qxdՄեր դարում մենք հերոսների կարիք ունենք: Հերոսներն են պատմություն կերտում, եղանակ փոխում, սերունդ դաստիարակում: Նախորդ դարի բարեպաշտ հերոսներին փոխարինելու են եկել ավտոմատավոր, հանցագործ, անկիրթ և փողոցային «հերոսները»:

Լիդիան՝ այն հերոսուհին, ում մասին պատմվում է այս գրքում, բացի Աստվածաշնչից ու հոժար սրտից ոչինչ չուներ: Ավելի շուտ, նա սկզբում ամեն բան ուներ, սակայն թողեց ամեն ինչ՝ Ավետարանի և Տեր Հիսուսի համար: Հրաժարվեց հայրենի բարեկեցիկ Դանիայից, ուսուցչի վաստակավոր կոչումից, հարմարավետ կյանքից և մեկնեց Երուսաղեմ՝ որոնելու իր համար նախատեսված նախասահմանվածությունն ու կոչումը:

Իսկ թե ինչ գտավ արդյունքում, մանրամասն կիմանաք, երբ կարդաք գիրքը: Սակայն ընդհանուր առմամբ շատ բան գտավ. գտավ ավելի քան 70 որբ երեխաներ, այդ թվում և հայ երեխաներ, ովքեր զուրկ էին ծնողական և հատկապես մայրական խնամքից ու գուրգուրանքից: Գտավ իր ապագա ամուսնուն՝ Դերեկ Պրինսին, ով պիտի երջանկացներ իրեն և իր որդեգիր ութ դուստրերին: Գտավ իր համար նախասահմանվածը ու վերջիվերջո այն գանձը, որ որոնելիս է եղել իր գիտակից ողջ կյանքի ընթացքում՝ Երուսաղեմ քաղաքը:

Հնարավոր չէ գիրքը կարդալ առանց հուզմունքի և սրտի տրոփյունի: Գրքի գեղարվեստական, գեղեցիկ լեզուն և ոճը ձեզ կտանի 20-րդ դարի սկզբի Երուսաղեմ, կծանոթանաք մարգարեությունների կատարմանը, և ով գիտե, գուցե և կսիրահարվեք այդ հինավուրց և բիբլիական քաղաքին, ինչպես՝ Լիդիան:
Գիրքը ոչ միայն գեղարվեստական պատմվածք է՝ հիմնված բացառապես իրական փաստերի վրա, այլև ուսուցում, հորդոր, քաջալերանք և աղոթք: Այն կբարձրացնի ընթերցողի հավատքը, թև կտա և կհաստատի աստվածային կոչման մեջ:

Թող Աստված շարժի մեր սրտերն այս գրքի միջոցով, որ հակադարձենք դարի «հերոսներին»՝ Աստծո որդիների հայտնությամբ:

Վազգեն Զոհրաբյան

Հայաստանում և տարածաշրջանում
«Դերեկ Պրինսի ծառայության» տնօրեն

«Ինչպես լսել Աստծո ձայնը»

UntitledՀեղինակը Աստվածաշնչի հիման վրա հայտնում է, որ յուրաքանչյուր հավատացյալ կանչված է լսել Աստծո ձայնը: Աստված ասելիք ունի Իր զավակներին, և եթե շատ անգամ Աստծո զավակները չեն լսում Նրա ձայնը, խնդիրն Աստծո մեջ չէ, այլ Նրա ձայնը լսելու կարողության մեջ: Գիրքը մեծապես կնպաստի յուրաքանչյուր հավատացյալի հոգևոր վերելքին, Աստծո հետ մտերմությանը, ինչպես նաև անձնապես հաջողության հասնելու ձգտմանը:

Ահա թե ինչ է ասել գրքի մասին Հայաստանի Ավետարանական եկեղեցու հովիվ Գառնիկ Թութիկյանը.

«Դերեկ Պրինսի գրվածքներից առաջինը, որ կարդացի 1996 թվականին, «Զիջելու շնորհքը» գրքույկն էր: Այն ինձ հոգևոր նորոգում և քաջալերանք պարգևեց: Այդ օրվանից Դերեկ Պրինսն ինձ համար եղավ այն ուսուցիչը, որն իմ հոգևոր կյանքում բերեց կտրուկ փոփոխություններ: Նրա գրքերը մեկը մյուսից պարզ, հասկանալի, մատչելի, և ամենակարևորը կյանքում կիրառելի դասեր են, որոնք զերծ են որևէ հարանվանական վարդապետության պիտակավորումներից և չեն կաղապարում ընթերցողի մտահորիզոնը: Դերեկ Պրինսի «Ինչպես լսել Աստծո ձայնը» գիրքը մեկ անգամ ևս ապացուցում է, որ հեղինակը մեզ է թողել մի ժառանգություն, որն այսօր էլ պատասխանում է շատ քրիստոնյաների հուզող հարցերին: Որպես եկեղեցու հովիվ՝ գրեթե միշտ հանդիպել եմ հավատացյալների, որոնք տվել են միևնույն հարցը. «Ի՞նչպես լսել Աստծո ձայնը»: Ես ուրախ եմ, որ այսօր այս գրքում կարդացի մտքեր, որոնք հաստատում են շատերի փափագը՝ Աստծո ձայնը լսելու հանդեպ և տալիս են նոր մոտեցումներ, որոնք կօգնեն շատ ընթերցողների՝ լսելու և զանազանելու Աստծո ձայնը՝ աշխարհում հնչող միլիոնավոր ձայներից, հաղորդակցվելու Սուրբ Հոգու հետ, քանի որ Աստծո ձայնը Նրանով է հնչում մեր մեջ և վայելելու Նրա հաճելի ներկայությունը: Այս գիրքը ևս մեկ անգամ ապացուցում է, որ Դերեկ Պրինսն Աստծուց օծված մի ուսուցիչ էր, որն իր գրքերով նոր ճանապարհներ է բացում հավատացյալների համար դեպի աստվածային նորանոր օրհնություններ և հայտնություններ»:

 

Հայաստանյայց Ավետարանական Եկեղեցու հովիվ

վերապատվելի Գառնիկ Թութիկյան

 

poster

«Զորություն անվան մեջ»

Աստված խորապես սիրո հարաբերություն է փափագում Իր ժողովրդի հետ:
Այս գրքում աշխարհահռչակ հեղինակ և Աստվածաշնչի ուսուցիչ Դերեկ Պրինսն օգնում է ճանաչել Աստծո էությունն ու զորությունը՝ բացահայտելով Նրա բազմաթիվ անուններն ու տիտղոսները: Երբ խորասուզվես Աստծո էության մեջ, կկարողանաս ընդունել քո բժշկությունը, փորձառաբար ճաշակել թողությունը սեփական մեղքերիդ, գտնել խաղաղություն և ապահովություն, հաղթահարել սատանայի զորությունը, ձեռք բերել աստվածային իմաստություն և գիտություն, հայտնաբերել կյանքում քո նպատակը:
Երբ հասկանաս Աստծուն բնորոշ գծերը և Նրան ավելի մտերիմ ճանաչես, կհնձեզ Նրա բազմաթիվ խոստումների օրհնությունները և կգտնես կարիքներիդ պատասխանը:

 

 

 

 

poster (1)

«Մուտք գործելով Աստծո ներկայության մեջ. փառաբանությունից և գոհությունից անցում կատարելով դեպի ճշմարիտ երկրպագություն»

Հեղինակը նկարագրում է հավատացյալի երկրպագությունը որպես սրտի վերաբերմունք` երկրպագության ընթացքը համեմատելով հինկտակարանյան խորանի կառուցվածքին և գործածությանը: Այստեղ նկարագրված է ի հիասքանչ ճամփորդություն, որ սկսվում է Արտաքին գավիթից, անցնում Սրբարանով և հավատացյալին հասցնում Սրբության սրբոց` Աստծո ներկայության ամենաթանձր և սրբագույն վայրը:

 

 

 

 

 

1393178_563868770346308_1762577381_n

«Սատանայի դիմակազերծումը»
թշնամիներ, որոնց հետ առնչվում ենք

Սա մի գիրք է, որտեղ Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսը Աստծո Խոսքի և Սուրբ Հոգու հայնտության օգնությամբ լուսաբանում և մերկացնում է սատանայի` մարդու ոխերիմ թշնամու, խորհուրդներն ու վերջինիս արքայության կառուցվածքը: Գիրքը լի է հետաքրքիր բացահայտումներով, որոնք կքաջալերեն հավատացյալներին` ապրելու հաղթական և նվիրյալ կյանքով: Ընթերցողը կտեղեկանա այն մասին, թե ինչ իրադարձություններ են սպասվում վերջին օրերում, ինչ մարտահարվերների առաջ է կանգնելու Քրիստոսի եկեղեցին, և ինչպիսի փառավոր ապագա է սպասվում Քրիստոսի հետևորդներին, ինչպես նաև եկեղեցուն: Այս ուսուցումը կարևոր հասունություն կբերի յուրաքանչյուր անկեղծ քրիստոնյայի հոգևոր կյանքում:

 

 

 

 

David's harp

«Դավթի տավիղի լարերը»

«Մարդկության պատմության մեջ թերևս շատ տավիղներ են հնչել և հետո` լռել, բայց Դավթի տավիղի ամեն մի լարը իր մեջ կրում է մի պատմություն` ինքնաճանաչողության և աստվածաճանաչողության: Այն արդիական է բոլոր ժամանակներում:
Շնորհակալ եմ Աստծուն այս գրքի և հեղինակի` Դերեկ Պրինսի համար: Անձնապես շատ օրհնված եմ և հավատում եմ, որ ընթերցողը պարզապես չի կարող անտարբեր լինել այս գրքի հանդեպ: Ճանաչի՛ր Աստծուն երկրպագության մեջ: Եղի՛ր օրհնված»:
Արտակ Մկրտչյան

«Դավիթը Աստծո երկրպագուներից մեկն էր, որի կյանքի նպատակն էր ճանաչել Աստծուն եվ Նրա գործերին հետամուտ լինելն: Ահա հենց այդ մասին է խոսում Դավթի սաղմոսարանը, որը սկզբից մինչև վերջ զարմանք եվ հիացմունք, խոստովանություն, բժշկություն, լաց եվ ուրախություն է, և այդ ամենը միայն այն պատճառով, որ Դավիթը հաղորդակից էր լինում Աստծո փառքին, նա ծարավ էր, նա փնտրում էր մի խոսքով Աստծո սրտի համեմատ մեկն էր:

Դերեկ Պրինսի այս հրաշալի գիրքը ավելի է օգնում մեզ հասկանալու Դավթի ապրումները և հույզերն ու ոչ միայն դա, այլ օգնում է ունենալ անձնական փորձառություն, ձեռք բերելու Աստծո հետ մտերմիկ փոխհարաբերություն: Դրա շնորհիվ միայն կարող ենք ճանաչել Աստծուն և ոչ թե կարծիք ունենալ նրա մասին»:
Աբրահամ Տաշչյան
Երգիչավետարանիչ, փառաբանության առաջնորդ
www.armgospelradio.com

 

Daily devotional

«Ամեն օր Աստծո հետ»

Յուրաքանչյուր հավատացյալ պետք է իր օրն սկսի Աստծո հետ և ավարտի Աստծո հետ։ Հաջողված է այն օրը, երբ քրիստոնյան սկսում է Աստծո Խոսքով և աղոթքով։ Այս գիրքը հրաշալի միջոց է, որն օգնում է քրիստոնյային իր օրը սկսել թարմ և քաջալերիչ ուսուցումներով և պատգամներով, որոնց վերջում կան գեղեցիկ հռչակումներ և աղոթքներ։

Գիրքը կազմված է 365 հիմնարար պատգամներից, որոնք Դերեկ Պրինսի ուսուցումների առանցնք են կազմում։ Ընթերցելով  այն` դուք կհասկանաք, որ աստվածապաշտությունը վերացական և անհասանելի մի երևույթ չէ, այն գործնական է, իրական է և փափագելի։

«Ամեն օր Աստծո հետ» գրքի ամենօրյա պատգամների հետ կարող եք ծանոթանալ նաև մեր կայքում։ Մենք տարվա յուրաքանչյուր օրվա համար տեղադրում ենք համապատասխան պատգամը և հասանելի դարձնում բոլորի համար։

«Սուրբ Հոգու պարգևները»

Գերբնական պարգևները հասանելի են
Յուրաքանչյուր հավատացյալին տրված է Սուրբ Հոգու առնվազը մեկ գերբնական պարգև: Գիտե՞ս արդյոք, թե որն է քոնը և ինչպես գործել դրանով:

The Gifts of the Holy Spirit _ posterԱստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսը բացատրում է, որ այն հավատացյալները, որոնց կյանքում չի դրսևորվում Սուրբ Հոգու պարգևները, չեն ապրում այն լիարժեք հոգևոր կյանքով, որն Աստված նախատեսել է նրանց համար:
Այս գրքի մեջ Պրինսը հայտնում է, թե ինչպես

  •  ծառայել մյուսներին պարգևներով,
  •  զանազանել կեղծիքը,
  •  վկայել հոգևոր պարգևների միջոցով,
  •  գործուն դարձնել քո մեջ գտնվող պարգևը:

Այսօրվա եկեղեցում ամենամեծ կարիքներից մեկը Հոգու զորության միջոցով վկայելն է, որ Հիսուսը կենդանի է և նրա Ավետարանը` ճշմարիտ: Աշխարհը կարիք ունի տեսնելու Աստծո ներկայության դրսևորումը: Հավատացյալները կարիք ունեն ծառայել հոգևոր պարգևներով: «Սուրբ Հոգու պարգևները» գիրքը հայտնում է, թե ինչպես կարող ենք ի կատար ածել այս կետերը` գործնականորեն և զորությամբ:

 

 

«Ամուսիններ և հայրեր»

52997_109269435806246_6466165_o

Չափազանց կարևոր և արդիական գիրք բոլոր տղամարդկանց և ինչու ոչ նաև կանանց համար։ Այս գրքում դուք կբացահայտեք, թե ինչպիսին պետք է լինի ամուսինը տանը` ընտանիքում։ Դերեկ Պրինսը տղամարդուն ներկայացնում է որպես ընտանիքի թագավոր, մարգարե և քահանա։Այս ուսուցումը մեծապես նպաստում է տղամարդկանց` օգնելով նրանց բացահայտել իրենց ներուժը և կոչումն Աստծուց։

Գրքում Դերեկը ցույց է տալիս, որ դարի մեծագույն ողբերգություններից մեկը նաև այն է, որ հայրերն իրենց տեղում չեն։Միլիոնավոր երեխաներ մեծանում են անհայր ընտանիքներում, որի արդյունքը լինեում է այն, որ նրանք զրկվում են հայրական խնամքից, հորը որպես օրինակ ունենալուց։ Սատանան դարերի ընթացքում ամեն բան արել է, որպեսզի ստորացնի տղամարդկային արժանապատվությունը, ցածրացնի նրան և զրկի Աստծո նմանությունից և պատկերից։ Սակայն եկավ Հիսուսը, օրինակ հանդիսանալով բոլոր տղամարդկանց, որպեսզի օգնի նրանց բարձրանալ և կայանալ իրենց կոչումի մեջ։

Այս գիրքը հրաշալի նվեր է բոլոր տղամարդկանց համար, ովքեր պատրաստվում են հայրանալ կամ էլ արդեն հայր են։

 

 

 «Հոգևոր սպառազինություն»Graphic1 (1)

Հոգևոր պատերազմն անխուսափելի իրականություն է: Յուրաքանչյուր քրիստնոյա, անկախ այն բանից՝ գիտակցում է այդ մասին, թե ոչ, ընդգրկված է հոգևոր պատերազմում: Հաղթանակի և հաջողության հասնելու համար մեզ պետք է առաջին հերթին ծանոթանանք այն հոգևոր սպառազինությանը, որն Աստված նախատեսել է քրիստոնյա զինվորի համար:
Դերեկն այս գրքում ուսուցանում է պատերազմող կողմերի, պատերազմի դաշտի, ինչպես նաև պատերազմում կիրառվող զենքերի մասին: Նա սովորեցնում է ոչ միայն պաշտպանվելու, այլև հարձակվելու և հաղթանակելու մասին:

 

 

 

 

 

 

paterazm yerknqum

«Պատերազմ երկնքում»

Հայացք Աստծո ծրագրին սկզբից մինչև վերջ

Աստվածաշունչը հայտնում է մեզ, որ երբ Աստված դնում էր երկրի հիմքերը, հրեշտակները հետևում էին այդ տեսարանին։ Այդ հրեշտակներից մեկը դարձավ ապստամբության կենտրոնական կերպարը, որի նպատակն էր Աստծուն զրկել Նրա հիասքանչ արարչագործությունից։
Այսպես սկսվեց էպիկական այն բախումը, որն այսօրվա հավատացյալին շատ հարցերի առաջ է կանգնեցնում.

  • ինչու՞ է Աստված թույլ տալիս, որ չարը գոյատևի,
  •  եթե չարը պարտվեց խաչի վրա, ինչու՞ է այն շարունակում գոյատևել,
  •  իրո՞ք հոգևոր պատերազմն իրական է,
  •  ինչպե՞ս պետք է սպասենք ժամանակների վախճանին։

Աստվածաշնչի այս գեղեցիկ և հորդորող ուսումնասիրության մեջ աստվածաշնչյան ուսուցիչ Դերեկ Պրինսը պատասխանում է այս և շատ նման հարցերին։ Կենտրոնանալով կարևորագույն իրադարձությունների վրա, որոնք տեղի են ունեցել մինչև Ադամի արարումը, նա նաև նկարագրում է Հիսուսի ցնցող հաղթանակը սատանայի հանդեպ։

Սակայն ամեն բան դեռ չի ավարտվել։ Այսօր, առավել քան երբևէ, ժամանակն է, որ Աստծո ժողովուրդը մտնի այս պայքարի մեջ։ Վերցրե՛ք ձեր հոգևոր սպառազինությունը և հետևե՛ք Փառաց Թագավորին, և խաղաղությունն ու վստահությունը կուղեկցեն ձեզ։

 

Փոխանակում խաչի վրա. պոստեր

«Փոխանակում խաչի վրա»

Ներկայացվող պատգամը պտտվում է պատմական մի իրադարձության շուրջ. Հիսուս Քրիստոսի զոհաբերական մահվան՝ խաչի վրա: Այս զոհաբերության հիման վրա է, որ Պողոսը գրեց Փիլիպպեցիներին 4:19-ում. «Եվ իմ Աստվածը թո՛ղ Իր հարստության չափով ձեր կարոտությունը լցնի՝ փառքով Քրիստոս Հիսուսում»:
Դուք կարիք ունեք այդ օրհնությունների մեջ ներառել ձեր կյանքի բոլոր ոլորտները, ներառյալ.
մարմինը միտքը
զգացմունքները նյութական կարիքները
հոգին ֆինանսական կարիքները:
Սովորե՛ք, թե ինչպես կիրառել աստվածային այս փոխանակումը ձեր կյանքում:

 

 

 

 

amusnakan uxt_edited«Ամուսնական ուխտ»

Կա՞ արդյոք գաղտնիք հաջողակ ամուսնության համար: Դերեկ Պրինսը տալիս է այս հարցի պատասխանը՝ ասելով. «Ես հավատում եմ, որ կա գաղտնիք և այդ գաղտնիքը գտնվում է մեկ յուրահատուկ գրքի՝ Աստվածաշնչի էջերում»:

Այս գրքի էջերում Դերեկ Պրինսն ընթերցողին ծանոթացնում է ամուսնության այն գաղտնիքին, որն Աստված սահմանել էր արարչագործության ժամանակ և որը վերականգնվեց Հիսուսի կողմից Նոր ուխտի միջոցով: Այս գաղտնիքի կիրառումը հեղափոխական կլինի ձեր ընտանիքի, ամուսնության և հարաբերությունների համար:

Նա շարունակում է բացատրել, թե ինչպես կարող են պարզ սկզբունքները ճշմարիտ հոգևոր միություն բերել Աստծո և յուրաքանչյուր հավատացյալի միջև:

Գրքի վերջին գլխում հեղինակն ընթերցողին առաջնորդում է պարզ, բայց կյանք փոխող քայլերի մեջ, որոնք կվերափոխեն ձեր կյանքը: Գիրքը կարող եք ամբողջությամբ և անվճար կարդալ՝ սեղմելով ներքևում գտնվող պատուհանի վրա: