Դերեկ Պրինսը (1915-2003) ծնվել է Հնդկաստանում` բրիտանացի ծնողների ընտանիքում: Էթոնի արքայական քոլեջում և Քեմբրիջի համալսրանաում ստանալով իր հունարենի և լատիներենի մասնագետի կոչումը` նա շարունակում է կրթությունը Քեմբրիջի համալսարանի Անտիկ և ժամանակակից փիլիսոփայության բաժնում: Նա Քեմբրիջում և Երուսաղեմի հրեական համալսարանում ուսումնասիրել է նաև ժամանակակից մի շարք լեզուներ` ներառյալ եբրայերենն ու արամերենը:
Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ծառայելով բրիտանական բանակում` Դերեկը սկսում է ուսումնասիրել Աստվածաշունչը և կյանք փոխող հանդիպում է ունենում Հիսուս Քրիստոսի հետ: Այս հանդիպումից նա երկու եզրակացություն է անում. առաջին, որ Հիսուս Քրիստոսը կենդանի է, երկրորդ, որ Աստվածաշունչը ճշմարիտ, ժամանակակից գիրք է: Այս եզրակացությունը փոխում է նրա կյանքի ողջ ընթացքը, որը նա նվիրում է Աստվածաշնչի ուսումնասիրմանն ու ուսուցանմանը:
Դերեկի` Աստվածաշունչը բացատրելու և այն պարզ ու հասկանալի ձևով ուսուցանելու պարգևը միլիոնավոր անձանց օգնել է կառուցել հավատքի հիմքեր: Նրա` աղանդավորությունից զուրկ ուսուցումները ընդունելի և օգտակար են դարձել բոլոր ռասաների և կրոնական պատկանելիության մարդկանց համար:
Նա ավելի քան 50 գրքի, 600 աուդիո և 100 վիդեո ուսուցումների հեղինակ է, որոնցից շատերը թարգմանվել և հրատարակվել են ավելի քան 100 լեզուներով:
Դերեկ Պրինսի ծառայությունը շարունակում է Դերեկի ուսուցումներով հասնել ավելի քան 140 երկրներում ապրող հավատացյալներին`իրագործելով այն հանձնարարությունը, որ այն պետք է շարունակվի մինչև Հիսուսի վերադարձը: Սա իրագործվում է Դերեկ Պրինսի ծառայության աշխարհի շուրջ գտնվող ավելի քան 30 գրասենյակների միջոցով` ներառելով Ավստրալիան, Կանադան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Նոր Զելանդիան, Ռուսաստանը, Նորվեգիան, Հարավային Աֆրիկան, Շվեյցարիան, Միացյալ թագավորությունը և Միացյալ Նահանգները:
2003 թվականի սեպտեմբերի 24-ին Դերեկը վախճանվում է քնի մեջ Երուսաղեմում գտնվող իր տանը: