Ինչպե՞ս վարվել աչ ոգիների հետ։ Ինչպե՞ս ընդունել սեփական ազատագրությունը։ Քրիստոնյան իրեն ինչպե՞ս կարող է պաշտպանել դիվային չար հարձակումներից։

Աստվածաշնչի աշխարհահռչակ ուսուցիչ Դերեկ Պրինսն այս վիդեո ուսուցման մեջ բավականին կարևոր աստվածաշնչյան բացահայտումներ է անում գերբնական, դիվային աշխարհի վերաբերյալ։

Յուրաքանչյուր մարդ, գոնե իր հոգու խորքում, կապանքներից, վախերից և վնասակար այլ զորություններից ազատագրվելու կարիք է զգում։ Երբեմն այդ զորությունները գրավում են մարդու ներքնաշխարհն ու նրան դարձնում են ստրուկ, գերի, սատանայի կամակատար։ Հույս կա՞ արդյոք, կա՞ արդյոք ելք նման իրավիճակներից։Երկու դասից բաղկացած այս թեմայի` «Ազատագրության հիմքեր»-ի ընթացքում Դերեկ Պրինսը կիսվում է ազատագրության ծառայության իր տարիների փորձառությունից և փոխանցում է հիմնարար ճշմարտություններ, որոնք ազատագրություն և ազատություն կբերեն: Դիտեք այս ուսուցումը համակ ուշադրությամբ և Սուրբ Հոգու զորության առաջ բացվածությամբ։