Դերեկ Պրինս.

«Գիտակցո՞ւմ եք արդյոք, թե որքան արժեքավոր եք»

Այս կարևոր ուսուցման վերնագիրը մի հուզիչ հարց է։ Իսկ հարցի պատասխանը միշտ չէ, որ դրական է լինում։ Մարդկության մեծ մասը չի գիտակցում, թե որքան արժեքավոր է Աստծո համար։ Աստված անարժեք մեկի համար իր Որդուն չէր զոհի, հետևաբար մարդն իրենից մեծ արժեք է ներկայացնում Աստծո աչքերում, որի համար նա պատրաստ է վճարել ամենաթանկը։ Սեփական արժեքի չգիտակցումը ստորացնում է մարդու, դարձնում էժանագին, մեղքին ծախված։ Դերեկ Պրինսն աստվածաշնչյան այս պատգամով բժշկություն է փոխանցում բոլոր կոտրված սրտերին, մերժված կյանքերին և անարժեք թվացող մարդկանց։Այս կարևոր ուսուցումը դիտելուց հետո դուք իսկապես կսկսեք ձեզ նայել Աստծո աչքերով։ Կփոխվի ձեր հայացքը, արժեհամակարգը և գուց ապրելաձևը։