ԾՆՆԴՈՑ18
  • 1Եւ Եհովան երեւեցաւ նորան Մամբրէի կաղնիների մէջ։ Եւ նա նստել էր օրուայ տաք ժամանակը վրանի դրանը.
  • 2Եւ իր աչքերը վեր բարձրացրեց եւ մտիկ տուաւ. Եւ ահա երեք մարդիկ կանգնել էին իր մօտ, եւ երբոր տեսաւ՝ վրանի դռնիցը վազեց նորանց առաջը, եւ մինչեւ երկիրը խոնարհութիւն արաւ,
  • 3Եւ ասեց. Տէր, եթէ շնորհք գտայ քո առաջին, աղաչում եմ քեզ, քո ծառայիցը մի անցնիր,
  • 4Թող մի քիչ ջուր բերուի, եւ լուացէք ձեր ոտքերը, եւ ծառի տակին հանգստացէք։
  • 5Եւ ես մի պատառ հաց բերեմ, եւ ձեր սրտերը զօրացրէք, յետոյ կ’գնաք. Որովհետեւ սորա համար ձեր ծառայի մօտ եկաք։ Եւ նորան ասեցին. Այնպէս արա ինչպէս ասեցիր։
  • 6Եւ Աբրահամը շտապեց գնաց վրանը Սարրայի մօտ, եւ ասեց. Շուտով արա՝ երեք գրիւ շարմաղ ալիւր շաղախիր, եւ քաթայ շինիր։
  • 7Եւ արջառների մօտ վազեց Աբրահամը եւ մի մատղաշ եւ լաւ որթ առաւ, ու պատանուն տուաւ. Նա էլ շտապեց նորան պատրաստելու։
  • 8Եւ կոգի եւ կաթ եւ իր պատրաստած որթն առաւ եւ նորանց առաջին դրաւ. Եւ ինքը ծառի տակին նորանց մօտ կանգնեց, եւ նորանք կերան։
  • 9Եւ նորանք ասեցին նորան. Ո՞ւր է քո կինը Սարրան։ Եւ նա ասեց. Ահա վրանումն է։
  • 10Եւ ասեց. Եկող տարի դարձեալ քեզ մօտ կ’գամ. Եւ ահա քո կինը Սարրան մի որդի կ’ունենայ։ Եւ Սարրան լսում էր վրանի դրանը, որի ետեւին էր ինքը։
  • 11Եւ Աբրահամը եւ Սարրան ծերացած էին եւ օրերն անցկացրած. և Սարրայի համար դադարել էր կանանց պէս գնալը։
  • 12Եւ Սարրան իր մտքումը ծիծաղեց ասելով. Ես պառաւելիցս յետոյ եմ զուարճութի՞ւն ունենալու, եւ տէրս էլ ծերացած է։
  • 13Եւ Եհովան ասեց Աբրահամին. Սարրան ինչո՞ւ ծիծաղեց ասելով, Մի՞թէ ես իրաւ ծնելու եմ, որ պառաւել եմ.
  • 14Եհովայի համար դժուար բան կա՞յ արդեօք. այս ժամանակ եկող տարին դարձեալ քեզ մօտ կ’գամ, եւ Սարրան մի որդի կունենայ։
  • 15Եւ Սարրան ուրացաւ եւ ասեց. Չեմ ծիծաղել, որովհետեւ վախեց։ Իսկ նա ասեց. Ոչ. Ծիծաղեցիր։
  • 16Եւ մարդիկը վեր կացան այն տեղից եւ ուղղուեցան դէպի Սոդոմ. Եւ Աբրահամը նորանց հետ գնում էր, որ նորանց ճանապարհ դնէ։
  • 17Եւ Եհովան ասեց. Մի՞թէ ես Աբրահամիցը ծածկող եմ ինչ որ անելու եմ.
  • 18Ըստ որում Աբրահամը մի մեծ եւ զօրաւոր ազգ է լինելու եւ երկրի բոլոր ազգերը նորանով օրհնուելու են։
  • 20Եւ Եհովան ասեց. Որովհետեւ Սոդոմի եւ Գոմորի աղաղակը շատացաւ, եւ որովհետեւ նորանց մեղքն էլ շատ ծանրացաւ.
  • 21Ուստի իջնեմ եւ տեսնեմ թէ ինձ մօտ եկած աղաղակի պէս արին բոլորը, կամ եթէ ոչ՝ որ գիտենամ։
  • 22Եւ այն մարդիկը այնտեղից դուրս եկան դէպի Սոդոմ գնացին. Եւ Աբրահամը տակաւին կանգնած էր Եհովայի առաջին։
  • 23Եւ Աբրահամը մօտեցաւ, եւ ասեց. Մի՞թէ ամբարշտի հետ արդարին էլ կ’կորցնես։
  • 24Գուցէ այն քաղաքի մէջ յիսուն արդար կան, մի՞թէ նորանց կ’կորցնես, եւ չես խնայիլ այն տեղին այն յիսուն արդարի համար որ նորանում են.
  • 25Քաւ լիցի քեզ այսպիսի բան անելը, որ արդարին ամբարշտի հետ մեռցնես, եւ արդարն ամբարշտի պէս լինի. Քաւ լիցի քեզ. Մի՞թէ բոլոր երկրի դատաւորը արդարութիւն չի անիլ։
  • 26Եւ Եհովան ասեց. Եթէ Սոդոմումը յիսուն արդար գտնեմ քաղաքի մէջ, նորանց համար բոլոր տեղին կ’խնայեմ։
  • 27Եւ Աբրահամը պատասխանեց եւ ասեց. Ահա հիմա սկսեցի Եհովայի հետ խօսել ես՝ որ հող եւ մոխիր եմ,
  • 28Գուցէ յիսուն արդարիցը հինգը պակաս լինի, այն հինգի համար բոլոր քաղաքը կ’կորցնե՞ս։ Եւ ասեց. Չեմ կորցնիլ, եթէ այն տեղ քառասունեւհինգը գտնեմ։
  • 29Եւ դարձեալ խօսեց նորա հետ եւ ասեց. Գուցէ այնտեղ քառասուն գտնուին։ Եւ ասեց. Այն քառասունի համար էլ չեմ անիլ։
  • 30Եւ ասեց. Տէրը չ’բարկանայ, թող խօսիմ, Գուցէ այն տեղ երեսուն գտնուին։ Եւ ասեց. Եթէ այնտեղ երեսուն գտնեմ՝ չեմ անիլ։
  • 31Եւ ասեց. Ահա սկսեցի խօսել Տիրոջ հետ, Գուցէ այնտեղ քսան գտնուին։ Եւ ասեց. Այն քսանի համար էլ չեմ կորցնիլ։
  • 32Եւ ասեց. Տէրը չ’բարկանայ, եւ միայն այս անգամ էլ խօսիմ. Գուցէ այն տեղ տասը գտնուին։ Եւ ասեց. Այն տասնի համար էլ չեմ կորցնիլ։
  • 33Եւ Եհովան գնաց երբոր Աբրահամի հետ խօսքը վերջացրել էր, եւ Աբրահամը ետ դարձաւ իր տեղը։
← Ցանկ