ԾՆՆԴՈՑ22
  • 1Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աստուած փորձեց Աբրահամին եւ ասեց նորան, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։
  • 2Եւ նա ասեց. Առ քո սիրած մէկ հատիկ որդիդ Իսահակը եւ Մօրիայի երկիրը գնա, եւ այն տեղ նորան ողջակէզ արա այն սարերի մէկի վերայ որ ես քեզ կ’ասեմ։
  • 4Եւ երրորդ օրն Աբրահամն իր աչքերը բարձրացրեց, եւ հեռուից տեսաւ այն տեղը։
  • 5Եւ Աբրահամն ասեց իր ծառաներին. Դուք այդ էշի հետ այստեղ մնացէք, եւ ես եւ տղան մինչեւ այն տեղ գնանք եւ երկրպագութիւն անենք, եւ ձեզ մօտ ետ կ’դառնանք։
  • 6Եւ Աբրահամն առաւ ողջակէզի փայտը եւ իր որդի Իսահակի վերայ դրաւ, եւ ինքն իր ձեռքն առաւ կրակը եւ դանակը, եւ երկուսը մէկտեղ գնացին։
  • 7Եւ Իսահակը խօսեց իր հայր Աբրահամի հետ եւ ասեց. Հայր իմ. Եւ նա ասեց. Ահա ես, որդիս։ Եւ նա ասեց. Ահա կրակը եւ փայտը, բայց ո՞ւր է ողջակէզի համար գառը։
  • 8Եւ Աբրահամն ասեց. Աստուած կ’տեսնէ իր գառը ողջակէզի համար, որդեակս։ Եւ երկուսը միասին գնացին։
  • 9Եւ եկան այն տեղը, որ Աստուած նորան ասել էր. Եւ Աբրահամն այն տեղ սեղանը շինեց, եւ փայտերը շարեց, եւ իր որդի Իսահակին կապեց՝ սեղանի վերայ դրաւ նորան փայտերի վերայից։
  • 10Եւ Աբրահամն իր ձեռքը մեկնեց, եւ դանակն առաւ որ իր որդուն մորթէ։
  • 11Եւ Եհովայի հրեշտակը երկնքիցը նորան ասեց. Աբրահամ, Աբրահամ. Եւ նա ասեց, Ահա ես։
  • 12Եւ նա ասեց. Ձեռքդ տղային մի դպցնիր, եւ նորան մի բան մի անիր, որովհետեւ հիմա իմացայ, որ դու Աստուածանից վախում ես. Եւ քո մէկ հատիկ որդին ինձանից չ’խնայեցիր։
  • 13Եւ Աբրահամն իր աչքերը վեր բարձրացրեց եւ նայեց, եւ ահա մի խոյ կար ետեւին մացառներումը եղջիւրներովը բռնուած։ Եւ Աբրահամը գնաց եւ խոյն առաւ, եւ նորան իր որդու փոխարէն ողջակէզ մատուցրեց։
  • 14Եւ Աբրահամն այն տեղի անունը Եհովայիրէ կոչեց, որ այս օր ասվում է, թէ Այն սարումը ուր Եհովան երեւում է։
  • 15Եւ Եհովայի հրեշտակն երկրորդ անգամ երկնքիցը Աբրահամին կանչեց,
  • 16Եւ ասեց. Ինձանով երդում եմ անում, ասում է Եհովան, որովհետեւ դու այս բանն արիր, եւ քո մէկ հատիկ որդին չ’խնայեցիր,
  • 17Քեզ օրհնելով կ’օրհնեմ, եւ քո սերունդը երկնքի աստղերի եւ ծովեզերքում լինող աւազի պէս շատացնելով կ’շատացնեմ. Եւ քո սերունդը իր թշնամիների դուռը կ’ժառանգէ.
  • 18Եւ երկրի բոլոր ազգերը քո սերունդովը կ’օրհնուին. նորա համար որ իմ ձայնին ականջ դրիր։
  • 19Եւ Աբրահամը ետ դարձաւ իր ծառաների մօտ, եւ վեր կացան եւ մէկտեղ Բերսաբէէ գնացին. Եւ Աբրահամը բնակվում էր Բերսաբէէումն։
  • 20Եւ եղաւ որ այս բաներից յետոյ Աբրահամին պատմուեցաւ ասելով. Ահա Մեղքան էլ որդիներ ծնեց քո եղբայր Նաքովրի համար.
  • 21Իր անդրանիկ Հուսին, եւ նորա եղբայր Բուզին, եւ Արամի հայր Կամուէլին,
  • 22Եւ Քաղադին եւ Ասաւին, եւ Փաղդասին եւ Յետլափին, եւ Բաթուէլին։
  • 23Եւ Բաթուէլը ծնեց Ռեբեկային. Այս ութը Մեղքան ծնեց Աբրահամի եղբայր Նաքովրի համար։
  • 24Եւ նորա հարճը, որի անունը Ռէումա էր, նա էլ ծնեց Տեբաքին եւ Գաամին եւ Թաքասին եւ Մաաքային։
← Ցանկ