ԾՆՆԴՈՑ28
  • 1Եւ Իսահակը կանչեց Յակոբին եւ օրհնեց նորան, եւ պատուիրեց նորան եւ ասեց նորան. Քանանի աղջիկներից կին չառնես։
  • 2Վեր կաց գնա Փադան-արամ (Միջագետ) քո մօր հայր Բաթուէլի տունը. Եւ այն տեղից քեզ համար կին առ քո մօր եղբայր Լաբանի աղջիկներից։
  • 4Եւ տայ քեզ Աբրահամի օրհնութիւնը եւ քո սերունդին քեզ հետ՝ քո պանդխտութեան երկիրը ստացուածքի համար, որ Աստուած տուել է Աբրահամին։
  • 5Եւ Իսահակը ճանապարհեց Յակոբին, եւ նա գնաց Փադան-արամ (Միջագետ) Ասորի Բաթուէլի որդի Լաբանի այսինքն Յակոբի եւ Եսաւի մայր Ռեբեկայի եղբօր մօտ։
  • 6Եւ երբոր Եսաւը տեսաւ որ Իսահակը օրհնեց Յակոբին եւ նորան ուղարկեց Փադան-արամ (Միջագետ) այն տեղից իրան կին առնելու համար, եւ որ նորան օրհնելիս պատուիրեց նորան ասելով, Քանանի աղջիկներից քեզ համար կին չառնես,
  • 7Եւ որ Յակոբը հնազանդեց իր հօրը եւ իր մօրը, եւ գնաց Փադան-արամ (Միջագետ).
  • 8Նաեւ տեսաւ Եսաւը որ Քանանի աղջիկները իր հօրը Իսահակին անհաճելի են,
  • 9Եսաւը գնաց Իսմայէլի մօտ, Աբրահամի որդու Իսմայէլի աղջիկ և Նաբէօթի քոյր Մայէլէթին իրան կին առաւ իր կանանցից ջոկ։
  • 10Եւ Յակոբը Բերսաբէէից դուրս եկաւ եւ գնաց դէպի Խառան.
  • 11Եւ մի տեղ հասաւ, եւ գիշերն այն տեղ մնաց, որովհետեւ արեգակը մար էր մտել. Եւ այն տեղի քարերիցն առաւ, եւ իր գլխի տակ դրաւ, եւ այն տեղ պառկեց։
  • 12Եւ երազ տեսաւ, եւ ահա մի սանդուղք՝ երկրի վերայ դրուած, եւ նորա գլուխը երկնքին էր դպչում, եւ ահա Աստուծոյ հրեշտակները նորանով վեր էին գնում եւ իջնում։
  • 13Եւ ահա Եհովան կանգնած էր նորա վերայ, եւ ասեց. Ես եմ Եհովան՝ քո հօր Աբրահամի Աստուածը, եւ Իսահակի Աստուածը. այդ երկիրը որի վերայ պառկած ես, ես քեզ եմ տալու եւ քո սերունդին.
  • 14Եւ քո սերունդը երկրի աւազի չափ կ’լինի եւ կ’տարածուի դէպի արեւմուտք եւ արեւելք, եւ դէպի հիւսիս եւ հարաւ. Եւ քեզանով կ’օրհնուին երկրի բոլոր ազգերը՝ եւ քո սերունդովը։
  • 15Եւ ահա ես քեզ հետ եմ, եւ ամեն տեղ ուր որ գնաս քեզ կ’պահեմ, եւ քեզ այս երկիրը կ’դարձնեմ. Որովհետեւ քեզ չեմ թողիլ մինչեւ որ կատարեմ այն՝ ինչ որ քեզ ասել եմ։
  • 16Եւ Յակոբը զարթնեց իր քնիցը եւ ասեց. Իրաւի Եհովան այստեղ է, եւ ես չ’գիտէի։
  • 17Եւ վախեց ու ասեց. Ինչ ահաւոր է այս տեղը, սա ուրիշ բան չէ, բայց միայն Աստուծոյ տունը, եւ սա է երկնքի դուռը։
  • 18Եւ Յակոբն առաւօտանց կանուխ վեր կացաւ, եւ առաւ այն քարը, որ իր գլխի տակ էր դրել, եւ նորան արձան կանգնեցրեց, եւ նորա գլխին իւղ ածեց.
  • 19Եւ այն տեղի անունը Բեթէլ դրաւ. Բայց առաջ այն քաղաքի անունը Լուզ էր։
  • 20Եւ Յակոբը ուխտ արաւ եւ ասեց. Եթէ Աստուած ինձ հետ լինի, ինձ պահէ այս ճանապարհումը որ ես գնում եմ, եւ ինձ ուտելու հաց եւ հագնելու հանդերձ տայ,
  • 21Եւ ես խաղաղութեամբ ետ դառնամ իմ հօր տունը, Եհովան ինձ համար Աստուած լինի,
  • 22Եւ այս քարը որ ես արձան կանգնեցրի Աստուծոյ տուն լինի. Եւ այն ամենից որ դու ինձ տաս, ես քեզ տասանորդ տամ։
← Ցանկ