ԾՆՆԴՈՑ34
  • 1Եւ Լիայի աղջիկ Դինան, որին նա ծնել էր Յակոբի համար, ելաւ այն երկրի աղջկերանց տեսնելու։
  • 2Եւ այն երկրի իշխան Խեւացի Եմովրի որդի Սիւքէմը տեսաւ նորան, եւ առաւ ու պառկեց նորա հետ, եւ պղծեց նորան։
  • 3Եւ նորա հոգին Յակոբի Դինա աղջկան յարեց. Եւ սիրեց այն աղջկանը. Եւ աղջկայ հետ քաղցրութեամբ խօսեց։
  • 4Եւ Սիւքէմը խօսեց իր հայր Եմովրի հետ ասելով, Այս դուստրն ինձ համար կին առ։
  • 5Եւ Յակոբը լսեց, որ նա իր Դինա աղջկան պղծեց. Բայց նորա որդիները նորա հօտերի հետ դաշտումն էին. Եւ Յակոբը լռեց մինչեւ նորանց գալը։
  • 6Եւ Սիւքէմի հայր Եմովրը գնաց Յակոբի մօտ, նորա հետ խօսելու։
  • 7Եւ Յակոբի որդիքը հէնց որ լսեցին՝ եկան դաշտիցը. Եւ մարդիկը նեղացան եւ շատ բարկացան, որ Իսրայէլի մէջ անզգամութիւն արաւ Յակոբի աղջկան հետ պառկելով, որ այսպէս լինելու չէր։
  • 8Եւ Եմովրը խօսեց նորանց հետ եւ ասեց. Իմ Սիւքէմ որդու հոգին ձեր աղջկան սիրահարուել է. Խնդրեմ նորան կին տուէք նորա համար։
  • 9Եւ մեզ հետ խնամութիւն արէք. Ձեր աղջկերքը մեզ տուէք, եւ մեր աղջկերքը ձեզ համար առէք։
  • 10Եւ մեզ հետ բնակուեցէք, եւ այս երկիրը ձեր առաջին կ’լինի. Նորանում բնակուեցէք եւ առուտուր արէք, եւ նորանում կալուածքներ ստացէք։
  • 11Եւ Սիւքէմն ասեց աղջկայ հօրը եւ նորա եղբայրներին. Թող ձեր առջեւ շնորհք գտնեմ, եւ ինչ որ ինձ ասէք, կ’տամ։
  • 12Ինձ վերայ դրէք խիստ շատ օժիտ եւ ընծայ, եւ ես կ’տամ ինչպէս որ ինձ ասէք, միայն թէ աղջիկն ինձ կին տուէք։
  • 13Եւ Յակոբի որդիքը խաբէութեամբ պատասխանեցին Սիւքէմին եւ նորա հայր Եմովրին, եւ ասեցին, (որ իրենց Դինա քրոջը պղծել էր,)
  • 14Եւ ասեցին նորանց. Մենք չենք կարող այս բանը անել, որ մեր քոյրը տանք մի մարդի, որ անթլփատ է. Ըստ որում դա մեզ համար ամօթ բան է։
  • 15Բայց միայն սորանով կ’համաձայնուենք ձեզ հետ եթէ մեզ պէս լինիք՝ ձեզանից ամեն մի արուն թլփատուելով։
  • 16Այն ժամանակ մեր աղջկերքը ձեզ կ’տանք, եւ ձեր աղջկերքը մենք կ’առնենք, եւ ձեզ հետ կ’բնակուենք, ու մէկ ժողովուրդ կ’լինինք։
  • 17Բայց եթէ մեզ ականջ չ’դնէք. Որ թլփատուիք, այն ժամանակ մենք մեր աղջիկը կ’առնենք ու կ’գնանք։
  • 18Եւ նորանց խօսքը հաճելի եղաւ Եմովրին, եւ Եմովրի որդի Սիւքէմին։
  • 19Եւ այն պատանին չուշացաւ այս բանը անելու. Որովհետեւ Յակոբի աղջկան հաւանել էր, եւ նա իր հօր տանը մէջ եղողների ամենից պատուականն էր։
  • 20Եւ Եմովրը եւ նորա որդի Սիւքէմը եկան իրանց քաղաքի դուռը, եւ իրանց քաղաքի մարդկանց հետ խօսեցին ասելով,
  • 21Այս մարդիկը խաղաղութեամբ են վարվում մեզ հետ. Ուստի թող այս երկրում բնակուեն եւ նորա մէջ առուտուր անեն. Եւ ահա երկիրը ընդարձակ է նորանց առաջին. Եկեք նորանց աղջկերքը մեզ համար կին առնենք, եւ մեր աղջկերքը նորանց տանք։
  • 22Միայն սորանով են այն մարդիկը մեզ հետ համաձայնվում որ մեզ հետ բնակուեն մէկ ժողովուրդ լինելու համար, որ մեզանից ամեն արուն թլփատուի ինչպէս որ նորանք են թլփատվում։
  • 23Նորանց հօտերը եւ նորանց ստացուածքը, եւ ամեն անասունները մի՞թէ մերը չեն լինիլ. Միայն թէ մենք նորանց հետ համաձայնուենք, որ մեզ հետ բնակուեն։
  • 24Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին ականջ դրին նորա քաղաքի դռնից դուրս եկողների բոլորը. Եւ ամեն արու որ նորա քաղաքի դռնից դուրս էր գալիս, թլփատուեցաւ։
  • 25Եւ եղաւ երրորդ օրը, երբոր նորանք ցաւի մէջն էին, Յակոբի երկու որդիքը Շմաւոնը եւ Ղեւին՝ Դինայի եղբայրները ամեն մէկն իր սուրն առաւ, եւ համարձակ մտան քաղաքը, եւ սպանեցին ամեն արուն.
  • 26Եւ Եմովրին եւ նորա որդի Սիւքէմին սուրի բերանով սպանեցին. Եւ Սիւքէմի տանիցն առին Դինան եւ դուրս եկան։
  • 27Եւ Յակոբի որդիքը այն սպանուածների վերայ եկան, եւ քաղաքը կողոպտեցին, որ իրանց քրոջը պղծել էին։
  • 28Նորանց հօտերը եւ նորանց արջառները եւ նորանց էշերը եւ քաղաքումը եղածը եւ դաշտումը եղածը առին։
  • 29Եւ նորանց բոլոր ստացուածքը եւ նորանց բոլոր տղերքն ու կանայքը գերի առին եւ կողոպտեցին տան մէջ բոլոր գտնուածը։
  • 31Եւ նորանք ասեցին. Ապա բոզի պէս պէ՞տք էր անել մեր քրոջը։
← Ցանկ