ԾՆՆԴՈՑ36
  • 1Եւ սորանք են Եսաւի այսինքն Եդովմի ծնունդները։
  • 2Եսաւն իր կանայքը Քանանի աղջիկներիցն առաւ. Քետացի Ելօնի աղջիկ Ադդան, եւ Խեւացի Սեբեգօնի աղջկայ Անայի աղջիկ Ողիբաման,
  • 3Եւ Իսմայէլի աղջիկ Նաբէօթի քոյր Բասեմաթը։
  • 4Եւ Ադդան ծնեց Եսաւի համար Եղիփազը, Բասեմաթը ծնեց Ռագուէլը,
  • 5Եւ Ողիբաման ծնեց Յեուսը եւ Յեգղոմը եւ Կորխը. Սորանք են Եսաւի որդիքը, որ ծնուեցան իր համար Քանանի երկրումը։
  • 7Որովհետեւ իրանց ստացուածքը շատ էին որ չէին կարող մէկտեղ բնակուել. Եւ երկիրը չէր կարողանում տանել նորանց պանդխտութիւնը նորանց հօտերի պատճառովը։
  • 8Եւ Եսաւը Սէիր սարումը բնակուեց. Եսաւը Եդովմն է։
  • 9Եւ սորանք են Եդովմացիների հայր Եսաւի ծնունդները Սէիր սարումը։
  • 10Եսաւի որդկանց անունները սորանք են՝ Եսաւի կնոջ Ադդայի որդին Եղիփազ, Եսաւի Բասեմաթի որդին Ռագուէլ
  • 11Եւ Եղիփազի որդիքն էին՝ Թէման, Սեփով եւ Գոթամ եւ Կենէզ։
  • 12Եւ Թամնան Եսաւի որդի Եղիփազի հարճն էր, որ Եղիփազի համար Ամաղէկը ծնեց։ Եսաւի կնոջ Ադդայի որդիքը սորանք էին։
  • 13Եւ Ռագուէլի որդիքը սորանք են. Նահաթ, Զարա, Սամմա, ու Մէզա. Սորանք էին Եսաւի կնոջ Բասեմաթի որդիքը։
  • 14Եւ Եսաւի կնոջ Սեբեգօնի աղջկայ Անայի աղջիկ Ողիբամայի որդիքը սորանք են. Եւ ծնեց Եսաւի համար Յեուսը եւ Յոգղոմը եւ Կորխը։
  • 15Սորանք են Եսաւի որդիների իշխանները. Եսաւի անդրանիկ Եղիփազի որդիներինը՝ Թեման իշխան,
  • 16Օմար իշխան, Սեփով իշխան, Կենէզ իշխան, Կորխ իշխան, Գոթամ իշխան, Ամաղէկ իշխան։ Սորանք են Եդովմի երկրումը Եղիփազի իշխանները. Սորանք Ադդայի որդիքն էին։
  • 17Եւ Եսաւի որդի Ռագուէլի որդիքը սորանք են. Նահաթ իշխան, Զարա իշխան, Սամմա իշխան, Մէզա իշխան։ Սորանք են Եդովմի երկրումը Ռագուէլի իշխանները. Սորանք Եսաւի կնոջ Բասեմաթի որդիքն էին։
  • 18Եւ սորանք են Եսաւի կնոջ Ողիբամայի որդիքը. Յեուս իշխան, Յեգղոմ իշխան, Կորխ իշխան. Սորանք են Եսաւի կնոջ Անայի աղջիկ Ողիբամայի իշխանները։
  • 19Սորանք են Եսաւի այսինքն Եդովմի որդիները, եւ սորանք են նորանց իշխանները։
  • 20Եւ այն երկրումը բնակուող Քոռեցի Սէիրի որդիքը սորանք են. Ղոտան եւ Սոբաղ, եւ Սեբեգօն եւ Անա,
  • 21Եւ Դիսօն եւ Եսեր եւ Դիսան։ Սորանք են Սէիրի որդիք Քոռեցիների իշխանները Եդովմի երկրումը։
  • 22Եւ Ղոտանի որդիքն էին Քոռի եւ Հեմամ, եւ Ղոտանի քոյրը Թամնա։
  • 23Եւ Սոբաղի որդիքը սորանք են. Գաղուան, եւ Մանաքաթ, եւ Գեբաղ, Սեփով եւ Օնամ։
  • 24Եւ Սեբեգօնի որդիքը սորանք են. Այիա եւ Անա. Սա այն Անան է, որ իր հօր Սեբեգօնի էշերն արածեցնելիս անապատումը ջերմուկներ գտաւ։
  • 25Եւ սորանք են Անայի որդիքը՝ Դիսօն, եւ Անայի աղջիկը Ողիբամա։
  • 26Եւ սորանք են Դիսօնի որդիքը. Ամադան, եւ Եսբան, եւ Յեթրան եւ Քառան։
  • 27Սորանք են Եսերի որդիքը. Բաղղան եւ Զաաւան եւ Ական։
  • 28Սորանք են Դիսանի որդիքը՝ Հուս եւ Առան։
  • 29Սորանք են Քոռեցիների իշխանները. Ղոտան իշխան, Սոբաղ իշխան, Սեբեգօն իշխան, Անա իշխան,
  • 30Դիսօն իշխան, Եսեր իշխան, Դիսան իշխան. Սորանք են Քոռեցիների իշխանները Սէիրի երկրումը իրանց իշխանութեանը գաւառների համեմատ։
  • 31Եւ սորանք են այն թագաւորները, որ Եդովմի երկրումը թագաւորեցին, Իսրայէլի որդկանց վերայ մի թագաւոր թագաւորելուց առաջ։
  • 32Եւ Բէովրի որդին Բաղան թագաւորեց Եդովմումը. Եւ նորա քաղաքի անունը Դեննաբա էր։
  • 33Եւ Բաղան մեռաւ, եւ նորա փոխանակ թագաւորեց Բօսրացի Զարայի որդի Յովաբը։
  • 34Եւ Յովաբը մեռաւ, եւ նորա փոխանակ Թեմանացոց երկրից Հուսամը թագաւորեց։
  • 35Եւ Հուսամը մեռաւ, եւ նորա փոխանակ Բադադի որդի Ադադը թագաւորեց, Մովաբի դաշտումը Մադիանացիներին կոտորողը. Եւ նորա քաղաքի անունը Աւիթ էր։
  • 36Եւ Ադադը մեռաւ, եւ նորա փոխանակ Մասրեկացի Սամաղան թագաւորեց։
  • 37Եւ Սամաղան մեռաւ, եւ նորա փոխանակ Գետի մօտ լինող Ռոբովթից Սաւուղը թագաւորեց։
  • 38Եւ Սաւուղը մեռաւ, եւ նորա փոխանակ Աքոբորի որդի Բաաղանանը թագաւորեց։
  • 39Եւ Աքոբորի որդի Բաաղանանը մեռաւ, եւ նորա փոխանակ Ադադը թագաւորեց. Եւ նորա քաղաքի անունը Փոգով էր. Եւ նորա կնոջ անունը Մետաբեէլ, որ Մէզաաբի աղջկայ Մատրեթի աղջիկն էր։
  • 40Եւ սորանք են Եսաւի իշխանների անունները իրանց տոհմերի եւ իրանց տեղերի համեմատ իրանց անուններովը. Թամնա իշխան, Գաղուա իշխան, Յեթաթ իշխան,
  • 41Ողիբամա իշխան, Էլա իշխան, Փինօն իշխան,
  • 42Կենէզ իշխան, Թեման իշխան, Մաբզար իշխան,
  • 43Մագեդիէլ իշխան, Իրամ իշխան։ Սորանք են Եդովմի իշխանները իրանց բնակութեանը համեմատ իրանց ստացուածքի երկրումը. Այս է Եսաւը Եդովմացիների հայրը։
← Ցանկ