ԾՆՆԴՈՑ4
  • 1Եւ Ադամը գիտաց իր կինը՝ Եւան, եւ նա յղացաւ եւ ծնեց Կայէնը. Եւ ասեց. Մարդ ստացայ Եհովայով։
  • 2Եւ դարձեալ ծնելիս ծնեց նորա եղբայր Հաբէլը. Եւ Հաբէլը ոչխարների հովիւ էր, բայց Կայէնը երկրագործ էր։
  • 3Եւ եղաւ որ օրեր անցկենալուց վերջը՝ Կայէնը երկրի պտղիցը Եհովային ընծայ մատուցրեց։
  • 4Եւ Հաբէլն էլ մատուցրեց իր ոչխարների անդրանիկներիցը եւ նորանց պարարտներիցը։ Եւ Եհովան Հաբէլին եւ նորա ընծային մտիկ արաւ։
  • 5Բայց Կայէնին եւ նորա ընծային մտիկ չ’արաւ։ Եւ Կայէնը շատ բարկացաւ, եւ երեսը կախեց։
  • 6Եւ Եհովան՝ Կայէնին ասեց. Ի՞նչու ես բարկացել, եւ ի՞նչու ես երեսդ կախել։
  • 7Չէ՞ որ եթէ բարի լինիս, կ’բարձրանայ. Բայց եթէ բարի չ’լինիս, մեղքը դրան մօտ պառկած է. Եւ նա քեզ է փափաքում, բայց դու իշխիր նորա վերայ։
  • 8Եւ Կայէնն իր Հաբէլ եղբօր հետ խօսեց. Եւ եղաւ որ երբոր նորանք դաշտումն էին, Կայէնը վեր կացաւ իր եղբայր Հաբէլի վերայ եւ սպանեց նորան։
  • 9Եւ Եհովան ասեց Կայէնին. Ո՞ւր է քո եղբայր Հաբէլը։ Եւ նա ասեց. Չ’գիտեմ. Մի՞թէ ես եղբօրս պահապանն եմ։
  • 10Եւ նա ասեց. Ի՞նչ ես արել քո եղբօր արիւնի ձայնը երկրիցը բողոքում է դէպի ինձ։
  • 11Եւ հիմա դու անիծեալ լինիս այն երկրիցը, որ իր բերանը բացաւ եղբօրդ արիւնը քո ձեռքից ընդունելու։
  • 12Երբոր երկիրը գործես, նա այլեւս իր արդիւնքը չտայ քեզ. Երկրի վերայ աստանդական ու թափառական լինիս։
  • 13Եւ Կայէնն ասեց Եհովային. Իմ մեղքը մեծ է քան թէ թողութիւն։
  • 14Ահա ինձ այսօր երկրի երեսիցը արտաքսեցիր, եւ ես քո երեսիցը պիտի թաք կենամ, եւ երկրի վերայ աստանդական ու թափառական պիտի լինիմ. Եւ կ’լինի որ ամեն ինձ գտնողը ինձ կ’սպանէ։
  • 15Եւ Եհովան ասեց նորան. Ուրեմն ով որ Կայէնին սպանէ՝ նորանից եօթնպատիկ վրէժ առնուի։ Եւ Եհովան մի նշան դրաւ Կայէնի վերայ, որ ամեն ով որ նորան գտնէ չ’սպանէ նորան։
  • 16Եւ Կայէնը Եհովայի երեսի առաջից դուրս գնաց եւ Նայիդ երկրումը բնակուեց Եդէմի արեւելքում։
  • 17Եւ Կայէնը գիտաց իր կինը. Եւ նա յղացաւ եւ ծնեց Ենոքը. Եւ մի քաղաք էր շինում, եւ այն քաղաքի անունը իր որդու անուան պէս Ենոք դրաւ։
  • 18Եւ Ենոքը ծնեց Գայիրադը, եւ Գայիրադը ծնեց Մայիէլը, եւ Մայիէլը ծնեց Մաթուսայէլը, եւ Մաթուսայէլը ծնեց Ղամէքը։
  • 19Եւ Ղամէքը երկու կին առաւ իրան. Մէկի անունը Ադդա եւ երկրորդի անունը Սէլլա էր։
  • 20Եւ Ադդան ծնեց Յոբէլը, որ վրանաբնակների եւ խաշնարածների հայրն եղաւ։
  • 21Եւ նորա եղբօր անունը Յոբալ էր, որ բոլոր քնարահարների եւ սրնգահարների հայրն եղաւ։
  • 22Եւ Սէլլան էլ ծնեց Թոբէլ-Կայէնը, որ պղնձից ու երկաթից ամեն տեսակ գործիք էր շինում. Եւ Թոբէլ-Կայէնի քոյրն էր Նաաման։
  • 23Եւ Ղամէքն իր կանանցը՝ Ադդային եւ Սէլլային ասաց. Լսեցէք ձայնս, ով Ղամէքի կանայք, ականջ դրէք իմ խօսքին, որ մի մարդ սպանեցի՝ ինձ վէրք, ու մի երիտասարդ՝ ինձ հարուածք լինելու համար։
  • 24Եթէ Կայէնի վրէժը եօթնապատիկ առնուի, ապա Ղամէքինը՝ եօթանասուն եւ եօթն անգամ։
  • 25Եւ Ադամը դարձեալ գիտաց իր կնոջը, եւ նա մի որդի ծնեց, եւ նորա անունը կոչեց Սէթ, որովհետեւ ասաց Աստուած ինձ մի ուրիշ սերունդ տուաւ Հաբէլի փոխանակ, որին սպանեց Կայէնը։
  • 26Եւ Սէթին էլ մի որդի ծնուեցաւ, եւ նորա անունը կոչեց Ենովս. Այն ժամանակ սկսուեցաւ Եհովայի անունը կանչելը։
← Ցանկ