ԾՆՆԴՈՑ44
  • 1Եւ իր տանը վերակացուին հրամայեց ասելով, Այս մարդկանց քսակները լցրու ուտելիքով որքան որ կարողանան տանել, եւ ամեն մէկը փողը իր քսակի բերանումը դիր։
  • 2Եւ իմ բաժակը՝ արծաթի բաժակը դիր փոքրի քսակի բերանումը եւ իր պաշարի փողն էլ։ Եւ նա այդ խօսքի համեմատ արաւ, որ Յովսէփն ասեց իրան։
  • 3Եւ առաւօտը լուսացաւ, եւ մարդիկը ճանապարհուեցան, իրանք եւ իրանց էշերը։
  • 4Նորանք քաղաքից դուրս եկած դեռ չէին հեռացել, որ Յովսէփն իր տան վերակացուին ասեց. Վեր կաց այն մարդկանց ետեւից վազիր, եւ նորանց հասիր, եւ ասա նորանց. Ինչո՞ւ չար հատուցրիք բարիի փոխարէն։
  • 5Սա այն չէ՞, որով իմ տէրը խմում է, եւ հմայում է նորանով. Դուք չարութիւն արիք ձեր այսպէս անելովը։
  • 6Եւ նա հասաւ նորանց, եւ ասեց նորանց այն խօսքերը։
  • 7Եւ ասեցին նորան. Ինչո՞ւ է իմ տէրը այսպիսի խօսքեր խօսում. Քաւ լիցի որ քո ծառաները այդպիսի բան անեն։
  • 8Ահա այն փողը, որ գտել էինք մեր քսակների բերանում, Քանանի երկրիցը քեզ ետ դարձրինք. Եւ ինչպէս կ’գողանանք քո տիրոջ տանից արծաթ կամ ոսկի։
  • 10Եւ նա ասեց. Հիմա հէնց թող ձեր ասածի պէս լինի. Որի մօտ որ գտնուի, նա ինձ ծառայ լինի, իսկ դուք անպարտ լինիք։
  • 11Ուստի ամեն մէկը շուտով իր քսակը գետինը իջեցրեց, եւ ամեն մէկն իր քսակը բացաւ։
  • 12Եւ նա մեծիցն սկսեց պտրտել, եւ մինչեւ փոքրը նայեց վերջացրեց, եւ բաժակը Բենիամինի քսակի մէջ գտնուեցաւ։
  • 13Այն ժամանակ նորանք իրանց հանդերձները պատառեցին. Եւ ամեն մէկն իր էշը բեռնեց, եւ ետ դարձան քաղաքը,
  • 14Եւ Յուդան եւ նորա եղբայրները Յովսէփի տունը եկան, եւ նա տակաւին այնտեղ էր, եւ նորա առաջին գետինը ընկան։
  • 15Եւ Յովսէփն ասեց նորանց. Այս ի՞նչ բան է որ արիք. Դուք չ’գիտէ՞ք թէ ինձ պէս մի մարդ անպատճառ կ’հմայէ։
  • 16Եւ Յուդան ասեց. Ի՜նչ ասենք իմ տիրոջը, ի՜նչ խօսենք կամ ի՜նչպէս արդարացնենք մեզ. Աստուած բռնել է քո ծառաների յանցանքը. Ահա մենք մեր տիրոջ ծառաներն ենք, մենք էլ՝ նա էլ, որի մօտ բաժակը գտնուել է։
  • 17Եւ նա ասեց. Քաւ լիցի որ ես այդպէս անեմ. Միայն այն մարդը, որի մօտ բաժակը գտնուել է, նա ինձ ծառայ լինի, եւ դուք խաղաղութեամբ ձեր հօր մօտ վեր գնացէք։
  • 18Այն ժամանակ Յուդան մօտեցաւ նորան եւ ասեց. Ոհ, տէր իմ խնդրեմ՝ թող քո ծառան մի խօսք խօսէ իմ տիրոջ ականջներին, եւ ծառայիդ վերայ քո բարկութիւնը չ’բորբոքուի, որովհետեւ դու Փարաւօնի պէս ես։
  • 19Իմ տէրն իր ծառաներին հարցրեց ասելով. Հայր կամ եղբայր ունի՞ք։
  • 20Եւ մենք ասեցինք մեր տիրոջը, թէ մի ծեր հայր ունինք, եւ նորա ծերութեան մի պզտիկ որդին, եւ նորա եղբայրը մեռած է, եւ միայն նա է մնացել իր մօրից, եւ նորա հայրը սիրում է նորան։
  • 21Եւ քո ծառաներին ասեցիր. Ինձ մօտ իջեցրէք նորան, որ աչքովս տեսնեմ նորան։
  • 22Եւ մենք տիրոջս ասեցինք. Տղան չէ կարող ձգել իր հօրը, որովհետեւ եթէ իր հօրը ձգելու լինի, նա կ’մեռնի։
  • 23Եւ դու քո ծառաներին ասեցիր. Եթէ ձեր կրտսեր եղբայրը ձեզ հետ չիջնէ, իմ երեսը էլ միւսանգամ չ’տեսնէք։
  • 24Եւ եղաւ երբոր վեր գնացինք քո ծառայ իմ հօր մօտ, իմ տիրոջ խօսքերը պատմեցինք նորան։
  • 25Եւ մեր հայրն ասեց. Գնացէք դարձեալ, մեզ համար մի քիչ կերակուր ծախու առէք։
  • 26Եւ մենք ասեցինք. Չենք կարող իջնել. Եթէ մեր կրտսեր եղբայրը մեր հետ լինի, այն ժամանակ կ’իջնենք. Որովհետեւ չենք կարող տեսնել այն մարդի երեսը, եթէ որ մեր կրտսեր եղբայրը մեր հետ չ’լինի։
  • 27Եւ քո ծառայ իմ հայրս ասեց մեզ. Դուք գիտէք որ իմ կինը երկու որդի ծնեց ինձ համար։
  • 28Եւ մէկը մօտիցս ելաւ, եւ ես ասեցի. Անպատճառ գազանից գիշատուել է, եւ մինչեւ հիմա չ’տեսայ նորան։
  • 29Եւ սորան էլ էք առնում իմ առջեւից, եւ նորան մի փորձանք կ’պատահի, եւ իմ սպիտակ մազերը տրտմութիւնով գերեզմանը կ’իջեցնէք։
  • 30Եւ արդ երբոր քո ծառայ իմ հօր մօտ երթամ եւ տղան մեր հետ չ’լինի, եւ ըստ որում նորա հոգին այդ տղու հոգու հետ կապուած է,
  • 31Անպատճառ հէնց որ տեսաւ թէ տղան չ’կայ, կ’մեռնի. Եւ ծառաներդ քո ծառայ մեր հօր սպիտակ մազերը ցաւով գերեզմանը կ’իջեցնենք։
  • 32Որովհետեւ ծառադ այդ տղու համար իմ հօրը երաշխաւոր եղայ ասելով. եթէ ես նորան քեզ մօտ չ’բերեմ, իմ հօրը յաւիտեան յանցաւոր լինիմ։
  • 33Եւ հիմա աղաչեմ, թող ծառադ այդ տղու փոխարէն իմ տիրոջը ծառայ մնայ, եւ տղան իր եղբայրների հետ գնայ.
  • 34Որովհետեւ ի՞նչպէս վեր գնամ իմ հօր մօտ, եթէ տղան ինձ հետ չ’լինի. Մի գուցէ տեսնեմ այն չարիքը որ պատահելու է իմ հօրը։
← Ցանկ