ԾՆՆԴՈՑ46
  • 1Եւ Իսրայէլն իր բոլոր ունեցածովը ճանապարհ ելաւ, եւ Բերսաբէէ եկաւ, եւ իր հօր Իսահակի Աստուծոյն զոհեր մատուցրեց։
  • 2Եւ Աստուած գիշերուայ տեսիլքի մէջ խօսեց Իսրայէլի հետ եւ ասեց. Յակոբ՝ Յակոբ. Եւ նա ասեց. Ահա ես։
  • 3Եւ ասեց. Ես եմ Աստուածը քո հօր Աստուածը, մի՛ վախիր Եգիպտոս իջնելու. Որովհետեւ ես քեզ այնտեղ մեծ ազգ եմ շինելու։
  • 4Ես քեզ հետ Եգիպտոս կ’իջնեմ, նաեւ անպատճառ կ’հանեմ, եւ Յովսէփը կ’դնէ իր ձեռքը քո աչքերի վերայ։
  • 5Եւ Յակոբն ելաւ Բերսաբէէիցը. Եւ Իսրայէլի որդիները տարին իրանց հայր Յակոբին եւ իրանց երեխաներին եւ իրանց կանանցը այն կառքերովը, որ Փարաւօնն ուղարկել էր նորան տանելու համար։
  • 6Եւ առին իրանց անասունները եւ իրանց ստացուածքը որ Քանանի երկրումն ստացել էին, Յակոբը եւ իր բոլոր սերունդը իր հետ։
  • 7Իր որդիները եւ իր որդկանց որդիները իր հետ, իր աղջկերքը եւ իր որդկանց աղջկերքը եւ իր բոլոր սերունդը իր հետ Եգիպտոս բերաւ։
  • 8Եւ սորանք են Իսրայէլի որդկանց անունները, որ Եգիպտոս եկան, Յակոբը եւ նորա որդիքը. Յակոբի անդրանիկը Ռուբէն.
  • 9Եւ Ռուբէնի որդիքը Ենովք, եւ Փաղղուս, եւ Եսրոն եւ Քարմի։
  • 10Եւ Շմաւոնի որդիքը Յամուէլ, եւ Յամին, եւ Ոհադ, եւ Յաքին, եւ Սահառ, եւ Քանանացի կնոջ որդին, Սաւուղ։
  • 11Եւ Ղեւիի որդիքը՝ Գերսոն՝ Կահաթ եւ Մերարի։
  • 12Եւ Յուդայի որդիքը՝ Էր ու Օնան, եւ Սելոմ, եւ Փարէս եւ Զարա. Բայց Էրը եւ Օնանը Քանանի երկրումը մեռան, եւ Փարէսի որդիքը՝ Եսրոն եւ Համուլ։
  • 13Եւ Իսաքարի որդիքը՝ Թավղա, եւ Փուա, եւ Յոբ եւ Սամրօն։
  • 15Սորանք են Լիայի որդիքը, որոնց Միջագետումը ծնեց Յակոբի համար, եւ նորա Դինա աղջիկը. Նորա բոլոր որդիները եւ աղջկերքը երեսունեւերեք հոգի էին։
  • 16Եւ Գադի որդիքը Սափոն, եւ Անգի, Սունի, եւ Եսբօն, Էրի եւ Արօտի եւ Արելի։
  • 17Եւ Ասերի որդիքը՝ Յեմնա եւ Յեսուա, եւ Յեսուի, եւ Բարիա, եւ նորանց քոյրը՝ Սարա, եւ Բարիայի որդիքը՝ Քաբեր եւ Մաղքիէլ։
  • 18Սորանք են Զեղփայի որդիքը՝ որ Լաբանն իր Լիա աղջկանը տուաւ, եւ նա ծնեց սորանց Յակոբի համար՝ տասնեւվեց հոգի։
  • 19Յակոբի կին Ռաքէլի որդիքը՝ Յովսէփ եւ Բենիամին։
  • 20Եւ Յովսէփի համար Եգիպտոսի երկրումը Մանասէն եւ Եփրեմը ծնուեցան, որոնց Արեգ քաղաքի քուրմ Պետափրեայի աղջիկ՝ Ասանէթը ծնեց նորա համար։
  • 21Եւ Բենիամինի որդիքը՝ Բաղա եւ Բոքոր, եւ Ասբէլ, Գերա, եւ Նէեման, Էհի, եւ Ռովս, Մուփիմ, եւ Ռոփիմ եւ Արեդ։
  • 22Սորանք են Ռաքէլի որդիքը՝ որոնք ծնուեցան Յակոբի համար, ամենը տասնեւչորս հոգի։
  • 23Եւ Դանի որդիքը Հուսիմ։
  • 24Եւ Նեփթաղիմի որդիքը՝ Յասիէլ, եւ Գունի, եւ Յասիր եւ Սիլլեմ։
  • 25Սորանք են Բաղղայի որդիքը, որ Լաբանն իր աղջկանը տուաւ. Եւ նա Յակոբի համար ծնեց սորանց, ամենը եօթը հոգի։
  • 26Յակոբի հետ Եգիպտոս եկող բոլոր հոգիները, որ նորա երանքից ելած էին բացի Յակոբի որդկանց կանանցից ամենը վաթսունեւվեց հոգի էին։
  • 27Եւ Յովսէփի որդիքը՝ որ Եգիպտոսի մէջ նորա համար ծնուեցան, երկու հոգի էին. Յակոբի տան բոլոր հոգիները որ Եգիպտոս գնացին, եօթանասուն էին։
  • 28Եւ Յուդային ուղարկեց իր առաջին Յովսէփի մօտ, որ Գեսեմը ցոյց տայ նորան. Եւ նորանք եկան Գեսեմի երկիրը։
  • 29Եւ Յովսէփն իր կառքը պատրաստեց, եւ ելաւ իր հայր՝ Իսրայէլին դիմաւորելու համար Գեսեմ գնաց, եւ երբոր նորան երեւեցաւ, նորա պարանոցովն ընկաւ, եւ նորա պարանոցի վերայ բաւական լացաւ։
  • 30Եւ Իսրայէլն ասեց Յովսէփին. Հիմա թող մեռնիմ քո երեսը տեսնելուցս յետոյ. Որովհետեւ տակաւին կենդանի ես։
  • 31Եւ Յովսէփն իր եղբայրներին եւ իր հօր տանն ասեց. Վեր գնամ, եւ Փարաւօնին պատմեմ, եւ ասեմ նորան. Իմ եղբայրներն եւ իմ հօր ընտանիքը, որ Քանանի երկրումն էին, ինձ մօտ եկան։
  • 32Եւ այն մարդիկը հովիւներ են, որովհետեւ խաշանց տէր են, եւ իրանց հօտերը եւ իրանց արջառները եւ իրանց բոլոր ունեցածը բերել են։
  • 33Եւ կ’լինի որ, երբ Փարաւօնը ձեզ կանչէ, եւ ասէ. Թէ Ի՞նչ է ձեր արհեստը, ասեցէք.
  • 34Ծառաներդ մեր մանկութիւնից մինչեւ հիմա՝ մենք էլ, մեր հայրերն էլ, խաշանց տէր ենք. Որ Գեսեմի երկրումը բնակուիք. Որովհետեւ ամեն հովիւ Եգիպտացիների առաջին գարշելի է։
← Ցանկ