ԾՆՆԴՈՑ49
  • 1Եւ Յակոբը կանչեց իր որդիներին եւ ասեց. Ժողովուեցէք որ պատմեմ ձեզ ինչ որ պատահելու է ձեզ վերջի օրերը։
  • 2Ժողովուեցէք եւ լսեցէք, ով Յակոբի որդիները. Եւ լսեցէք ձեր հօրը Իսրայէլին։
  • 4Ջրի պէս եռացիր. Գերազանց չես լինիլ. Որովհետեւ վեր ելար քո հօր անկողինը, Այն ժամանակ պղծեցիր։ Անկողի՜նս ելաւ։
  • 5Շմաւոն եւ Ղեւի եղբայրներ. Անիրաւութեան գործիքներ են նորանց սուրերը։
  • 6Նորանց խորհուրդների մէջ չ’մտնէ իմ հոգին, Նորանց ժողովքի հետ չ’միանայ իմ պատիւը. Որովհետեւ իրանց բարկութեամբը մարդ սպանեցին, Եւ իրանց կամապաշտութեամբը ցուլի ջիղ կտրեցին։
  • 7Անիծեալ լինի նորանց բարկութիւնը, ըստ որում խիստ էր, Եւ նորանց սրտմտութիւնը, ըստ որում սաստիկ էր. Կ’բաժանեմ նորանց Յակոբի մէջ, Եւ կ’ցրուեմ Իսրայէլի մէջ։
  • 8Ով Յուդա, քեզ կ’գովեն քո եղբայրները. Ձեռքդ քո թշնամիների պարանոցի վերայ լինի. Երկրպագութիւն անեն քեզ քո հօր որդիքը։
  • 9Առիւծի ձագ է Յուդան. Որդեակ իմ, կողոպուտից ելար։ Ծունկ կրկնեց՝ պառկեց առիւծի պէս եւ մատակ առիւծի պէս. Ո՞վ կ’զարթնեցնէ նորան։
  • 10Չ’պակասէ իշխողութիւնը Յուդայից, Եւ օրէնսդիրը, նորա ոտքերի մէջտեղից. Մինչեւ որ Սելովը գայ. Եւ նորանն է ժողովուրդների հնազանդութիւնը։
  • 11Նա իր աւանակը որթին կ’կապէ, Եւ ազնիւ որթին՝ իր էգ իշի ձագը. Գինով կ’լուանայ իր պատմուճանը, Եւ խաղողի արիւնով իր հանդերձը։
  • 12Իր աչքերը գինուց կարմիր՝ Եւ իր ատամները կաթից սպիտակ կ’լինին։
  • 13Զաբուղոնը ծովի եզերքումը կ’բնակուի, Եւ նա նաւերի եզերքումը կ’լինի, Եւ նորա սահմանը մինչեւ Սիդօն։
  • 14Իսաքարը մի ամրապինդ էշ է, Պառկում է գոմերի մէջտեղը.
  • 15Եւ տեսաւ որ հանգստութիւնը լաւ է, Եւ երկիրը՝ որ գեղեցիկ է. Իր ուսը ծռեց բեռ կրելու, Եւ հարկատու ծառայ եղաւ։
  • 16Դանը կ’դատէ իր ժողովրդին Իսրայէլի ցեղերի մէկի պէս։
  • 17Դանը մի օձ կ’լինի ճանապարհի վերայ, Մի իժ՝ շաւիղի վերայ, Կծում է ձիան գարշապարը. Եւ վայր է ընկնում հեծեալը ետեւին։
  • 18Քո փրկութեանն եմ սպասում, Եհովայ։
  • 19Գադը՝ մի գունդ կ’յարձակէ նորա վերայ, Բայց ինքը կ’յարձակուի ետեւից։
  • 20Ասերի համար հացը պարարտ է. Եւ ինքը կ’տայ թագաւորի համադամ կերակուրներ։
  • 21Նեփթաղիմը մի ազատ եղջերու է. Որ գեղեցիկ խօսքեր է տալիս։
  • 22Մի պտղատու ոստ է Յովսէփը, Մի պտղաբեր ոստ՝ աղբիւրի վերայ, Բողբոջները տարածվում են պատի վերայ։
  • 23Եւ վշտացրին նորան, Եւ նետաձիգ արին, Եւ ատեցին նորան աղեղնաւորները.
  • 24Բայց նորա աղեղը զօրաւոր մնաց, Եւ ջիլացած են նորա ձեռքի բազուկները, Յակոբի Հզօրի ձեռքերովը. Այնտեղից է հովիւը Իսրայէլի վէմը։
  • 25Քո հօր Աստուածանից որ քեզ կ’օգնէ, Եւ Ամենակարողից որ քեզ կ’օրհնէ, Երկնքի օրհնութիւններովը՝ վերեւից, Խորութեան օրհնութիւններովը՝ որ պառկած է ցածումը. Ծծերի եւ արգանդի օրհնութիւններովը՝ որ
  • 26Քո հօր օրհնութիւնները որ զօրացան մշտնջենաւոր լեռների օրհնութիւններից՝ Յաւիտենական բլուրների վայելչութիւնից բարձր, Յովսէփի գլխի վերայ լինին. Եւ իր եղբայրներից գերազանց լինողի գագաթի վերայ։
  • 27Բենիամինը պատառող գայլ է, Առաւօտանց որսը կ’ուտէ, Եւ իրիկունը կողոպուտը կ’բաժանէ։
  • 28Բոլոր այս Իսրայէլի ցեղերը տասնեւերկու են. Եւ այս է որ նորանց հայրը խօսեց նորանց հետ, եւ օրհնեց նորանց. Ամեն մէկի օրհնութեանը պէս օրհնեց նորանց։
  • 29Եւ պատուիրեց նորանց եւ ասեց նորանց. Ես իմ ժողովրդի հետ պիտի խառնուիմ. իմ հայրերի հետ այն այրի մէջ թաղեցէք ինձ, որ Քետացի Եփրոնի արտումն է.
  • 30Այն այրի մէջ, որ Քանանի երկրումը Մամբրէի դիմաց եղող Մաքփելայի արտումն է, որ Աբրահամը ծախու առաւ այն արտի հետ միասին գերեզմանի կալուածքի համար Քետացի Եփրոնից։
  • 31Այնտեղ թաղեցին Աբրահամին եւ նորա կնոջը Սարրային. Այնտեղ թաղեցին Իսահակին եւ նորա կնոջը Ռեբեկային. Եւ ես էլ այնտեղ թաղեցի Լիային։
  • 32Այն արտը եւ այնտեղ եղած այրը Քետի որդիներիցը ծախու առնուեցան։
  • 33Եւ Յակոբը վերջացրեց իր որդիների պատուէր տալը, իր ոտքերը անկողնի մէջ ժողովեց, եւ հոգին աւանդեց, եւ իր ժողովրդի հետ խառնուեցաւ։
← Ցանկ