Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ5
  • 1Եւ Իսրայէլի բոլոր ցեղերը եկան Քեբրոն Դաւիթի մօտ եւ ասեցին թէ Ահա մենք քո ոսկորը եւ քո մարմինն ենք։
  • 2Դեռ սորանից առաջ երբոր Սաւուղը մեզ վերայ թագաւոր էր, դու էիր Իսրայէլի դուրս հանողը եւ ներս բերողը. Եւ Տէրը քեզ ասեց. Դու հովուես իմ ժողովուրդ Իսրայէլին, եւ դու լինես իշխան Իսրայէլի վերայ։
  • 3Եւ Իսրայէլի բոլոր ծերերը եկան թագաւորի մօտը Քեբրոն, եւ Դաւիթ թագաւորը նորանց հետ դաշինք դրաւ Քեբրոնում Տիրոջ առաջին, եւ նորանք Դաւիթին թագաւոր օծեցին Իսրայէլի վերայ։
  • 4Դաւիթը երեսուն տարեկան էր՝ երբոր թագաւոր եղաւ եւ թագաւորութիւն արաւ քառասուն տարի։
  • 5Քեբրոնումը Յուդայի վերայ թագաւորութիւն արաւ եօթը տարի եւ վեց ամիս, եւ Երուսաղէմումը թագաւորութիւն արաւ բոլոր Իսրայէլի եւ Յուդայի վերայ երեսունեւերեք տարի։
  • 6Եւ թագաւորը իր մարդիկներովը գնաց Երուսաղէմ՝ այն երկրում բնակող Յեբուսացիների վերայ. Եւ Դաւիթի հետ խօսեցին ասելով թէ Այս տեղ չես մտնիլ, այլ հէնց կոյրերն ու կաղերը քեզ կ’հեռացնեն. Կարծելով թէ Դաւիթը չի կարենալ այնտեղ մտնել։
  • 7Բայց Դաւիթն առաւ Սիօնի բերդը, (որ է Դաւիթի քաղաքը։)
  • 8Եւ Դաւիթն այն օրն ասեց. Ով որ Յեբուսացիներին զարկէ եւ ջրանցքին հասնէ եւ Դաւիթին ատելի եղող կաղերին ու կոյրերին էլ՝ նորա համար ասում են՝
  • 9Կոյրն ու կաղը տունը չ’մտնէ։ Եւ Դաւիթը բնակուեց այն բերդում եւ նորան Դաւիթի քաղաք անուանեց. Եւ Դաւիթը նորա շուրջը շինեց Մելօնից դէպի ներս։
  • 10Եւ Դաւիթը գնալով մեծանում էր, եւ զօրաց Տէր Աստուածը նորա հետ էր։
  • 11Եւ Տիւրոսի Քիրամ թագաւորը դեսպաններ ուղարկեց Դաւիթի մօտ, նաեւ եղեւնափայտեր եւ հիւսներ եւ որմնադիրներ՝ որոնք Դաւիթի համար տուն շինեցին։
  • 12Եւ Դաւիթն իմացաւ որ Տէրն իրան թագաւոր հաստատեց Իսրայէլի վերայ, եւ որ բարձրացրեց նորա թագաւորութիւնը իր ժողովուրդ Իսրայէլի համար։
  • 13Եւ Դաւիթը Քեբրոնից գալուց յետոյ՝ Երուսաղէմից ուրիշ էլ հարճեր եւ կնիկներ առաւ. Եւ Դաւիթին ուրիշ էլ տղերք եւ աղջկերք ծնուեցան։
  • 14Եւ սորանք են Երուսաղէմում նորան ծնուած տղերանց անունները. Սամաա, Սովբաբ, Նաթան, Սողոմոն,
  • 15Յեբաար, Եղիսուա, Նափեկ, Յափիէ,
  • 16Եղիսամա, Եղիադա ու Եղիփաղէտ։
  • 17Եւ Փղշտացիները լսեցին, որ Դաւիթին Իսրայէլի վերայ թագաւոր են օծել, եւ բոլոր Փղշտացիները վեր գնացին որ Դաւիթին որոնեն. Երբոր Դաւիթն այս լսեց՝ իջաւ բերդը։
  • 18Եւ Փղշտացիները եկան եւ տարածուեցան Ռափայնոց հովիտումը։
  • 19Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց եւ ասեց. Վեր գնա՞մ Փղշտացիների դէմ. Նորանց իմ ձեռքը կ’մատնե՞ս։ Եւ Տէրը Դաւիթին ասեց. Գնա. Որովհետեւ Փղշտացիներին անպատճառ քո ձեռքը կ’մատնեմ։
  • 20Այն ժամանակ Դաւիթը Բաաղփարասին գնաց. Եւ Դաւիթը զարկեց նորանց այն տեղում եւ ասեց. Տէրն իմ թշնամիներին իմ ձեռքովը պատառեց, ջրերի պատառուածքի պէս. Նորա համար այն տեղի անունը Բաաղփարասին ասուեցաւ։
  • 21Եւ Փղշտացիները այնտեղ ձգեցին իրանց կուռքերը. Եւ Դաւիթը եւ իր մարդիկն առան նորանց։
  • 23Եւ Դաւիթը Տիրոջը հարցրեց, եւ նա ասեց. Վեր չ’գնաս, այլ դէպի նորանց ետեւի կողմը դարձիր, թթենիների կողմից նորանց վերայ գնա։
  • 24Եւ երբոր թթենիների գլխին գնացքի ձայն լսես, այն ժամանակ շարժիր. որովհետեւ այն ժամանակ Տէրը քո առաջ պիտի դուրս գայ որ Փղշտացիների բանակը զարկէ։
  • 25Եւ Դաւիթն այնպէս արաւ, ինչպէս որ Տէրը հրամայեց իրան. Եւ Փղշտացիներին զարկեց՝ Գաբայից մինչեւ Գազեր։
← Ցանկ