Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ7
  • 1Եւ երբոր թագաւորը իր տանը նստեց, եւ Տէրը նորան իր շուրջը եղող ամեն թշնամիներիցը հանգստացրեց,
  • 2Թագաւորը Նաթան մարգարէին ասեց. Ահա ես բնակվում եմ եղեւնափայտի տան մէջ, բայց Աստուծոյ տապանակը վրանի մէջ է բնակվում։
  • 3Եւ Նաթանն ասեց թագաւորին. Ամեն ինչ որ սրտիդ մէջ կայ, գնա արա, որովհետեւ Տէրը քեզ հետ է։
  • 5Գնա, իմ ծառայ Դաւիթին ասիր. Տէրը այսպէս է ասում. Դո՞ւ պիտի ինձ համար բնակուելու տուն շինես։
  • 6Որովհետեւ Իսրայէլի որդիքը Եգիպտոսիցը հանած օրիցս մինչեւ այս օրը տանը մէջ չ’բնակուեցայ, այլ վրաններով ու խորաններով էի ման գալիս.
  • 7Որչափ տեղ որ ման եկայ Իսրայէլի որդկանց հետ, մի՞թէ մէկ բան խօսեցի Իսրայէլի ցեղերի մէկի հետ, որոնց հրաման եմ տուել իմ ժողովուրդ Իսրայէլին հովուելու, եւ ասեցի՞ թէ Ի՞նչու համար ինձ եղեւնափայտի տուն չ’շինեցիք։
  • 8Եւ հիմա իմ ծառայ Դաւիթին այսպէս ասես. Զօրաց Տէրը այսպէս է ասում. Ես քեզ առայ փարախիցը՝ ոչխարների ետեւիցը, որ իմ Իսրայէլ ժողովրդի վերայ առաջնորդ լինես.
  • 9Եւ քեզ հետ էի ուր որ գնում էիր, եւ քո առաջիցը բոլոր թշնամիներիդ կոտորեցի, եւ երկրիս վերայ եղող մեծերի անունի պէս քո անունը մեծացրի։
  • 10Եւ իմ ժողովուրդ Իսրայէլի համար էլ մէկ տեղ որոշեցի եւ նորան տնկեցի. Եւ նա իր տեղը բնակվում է, եւ այլ եւս պիտի չ’շարժուի, եւ անիրաւութեան որդիքը առաջուայ պէս այլ եւս պիտի չ’նեղեն նորան,
  • 11Ինչպէս որ եղաւ իմ ժողովուրդ Իսրայէլի վերայ դատաւորներ դրած օրից ի վեր. Եւ քեզ պիտի հանգստացնեմ քո ամեն թշնամիներիցը։ Եւ Տէրը քեզ իմացնում է որ Տէրն է քեզ համար տուն շինելու։
  • 12Երբոր քո օրերը լրանան եւ դու քո հայրերի հետ ննջես, քեզանից յետոյ քո երանքիցը դուրս եկող զաւակիդ պիտի բարձրացնեմ, եւ նորա թագաւորութիւնը հաստատեմ։
  • 13Նա է իմ անունի համար տուն շինելու, եւ ես նորա թագաւորութեան աթոռը կ’հաստատեմ յաւիտեան։
  • 14Ես նորան հայր կ’լինեմ, եւ նա ինձ որդի կ’լինի. Եթէ նա անիրաւութիւն անէ, ես նորան կ’պատժեմ մարդկանց գաւազանովը եւ մարդկանց որդիների հարուածներովը։
  • 15Բայց իմ ողորմութիւնը նորանից չի հեռանալ, ինչպէս որ Սաւուղից հեռացրի, որին քշեցի քո առաջիցը։
  • 16Եւ քո տունը եւ քո թագաւորութիւնը քո առաջին յաւիտեան ապահով է, քո աթոռը հաստատ պիտի մնայ մինչեւ յաւիտեան։
  • 17Եւ Նաթանն այս բոլոր խօսքերը եւ այս բոլոր տեսիլքը մի ըստ միոջէ ասեց Դաւիթին։
  • 18Եւ Դաւիթ թագաւորը գնաց Տիրոջ առաջին նստեց, եւ ասեց. Ով Տէր Եհովայ, ես ո՞վ եմ. Եւ ո՞վ է իմ տունը, որ ինձ մինչեւ այստեղ բերիր։
  • 19Սակայն այս էլ դեռ քո աչքերին պզտիկ երեւեցաւ, ով Տէր Եհովայ, եւ քո ծառայի տան վերայով հեռաւոր ժամանակի համար էլ խօսեցիր, եւ մարդի եղանակն ա՞յս է, ով Տէր Եհովայ։
  • 20Եւ Դաւիթն էլ քեզ ի՞նչ ասէ. Որովհետեւ դու, ով Տէր Եհովայ, քո ծառային ճանաչում ես։
  • 21Այս բոլոր մեծ բաները քո խօսքի համար՝ եւ քո սրտի պէս արիր, որ ծառայիդ իմացնես։
  • 22Սորա համար մեծ երեւեցար, ով Տէր Աստուած. Որովհետեւ քեզ պէս մէկը չ’կայ, եւ քեզանից ջոկ Աստուած չ’կայ՝ մեր ականջներովը բոլոր մեր լսածների համեմատ։
  • 23Եւ ո՞ր ազգն է երկրիս վերայ քո մէկ հատ ժողովրդի՝ Իսրայէլի պէս, որի համար նոյն ինքն Աստուած եկաւ նորան փրկելու որ իր համար ժողովուրդ անէ, եւ իր համար անուն աշխատէ եւ (ձեզ համար) քո երկրի մէջ այս մեծ ու սոսկալի բաները անէ, քեզ համար Եգիպտոսից ազատուած ժողովրդիդ առաջից ազգեր եւ նորանց աստուածները քշելով։
  • 24Եւ քո ժողովուրդ Իսրայէլին յաւիտեան քեզ ժողովուրդ հաստատեցիր, եւ դու, ով Տէր, նորանց Աստուած եղար։
  • 25Եւ հիմա, ով Տէր Աստուած, այս խօսքը, որ ասել ես քո ծառայի համար եւ նորա տան համար, յաւիտեան հաստատիր, եւ ասածիդ պէս արա։
  • 26Եւ քո անունը յաւիտեան մեծ ճանաչուի, եւ ասեն թէ Զօրաց Տէրը Աստուած է Իսրայէլի վերայ. Եւ քո ծառայ Դաւիթի տունը քո առաջին հաստատ մնայ։
  • 27Որովհետեւ դու, ով Զօրաց Տէր՝ Աստուած Իսրայէլի, քո ծառայի ականջներին յայտնեցիր եւ ասեցիր. Քեզ համար տուն պիտի շինեմ. Սորա համար քո ծառան իրանում սիրտ առաւ որ այս աղօթքը քեզ անէ։
  • 28Եւ հիմա, ով Տէր Եհովայ, այն Աստուածը դու ես, եւ քո խօսքերը ճշմարիտ են, եւ քո ծառային խոստացար այս բարիքը։
  • 29Ուստի հիմա կամք արա քո ծառայի տունը օրհնելու, որ յաւիտեան քո առաջին լինի. Որովհետեւ, ով Տէր Եհովայ, դու ասեցիր եւ քո օրհնութեամբը ծառայիդ տունը յաւիտեան օրհնեալ լինի։
← Ցանկ