Բ ԹԱԳԱՎՈՐԱՑ9
  • 1Եւ Դաւիթն ասեց. Արդեօք Սաւուղի տանիցը մնացած մարդ կա՞յ, որ նորան բարերարութիւն անեմ Յովնաթանի սիրոյն համար։
  • 2Եւ Սաւուղի տանիցը Սիբա անունով մի ծառայ կար, եւ նորան կանչեցին Դաւիթի մօտ, եւ թագաւորը նորան ասեց. Սիբան դո՞ւ ես. Եւ նա ասեց. Ծառադ եմ։
  • 4Եւ թագաւորը նորան ասեց. Նա ո՞ւր է։ Եւ Սիբան ասեց թագաւորին. Ահա նա Լադաբարումը Ամիէլի որդի Մաքիրի տանն է։
  • 5Եւ Դաւիթ թագաւորը մարդ ուղարկեց, եւ նորան Լադաբարից Ամիէլի որդի Մաքիրի տանիցն առաւ։
  • 6Եւ Սաւուղի որդի Յովնաթանի որդի Մեմփիբոսթէն Դաւիթի մօտ եկաւ եւ երեսի վերայ ընկաւ ու խոնարհութիւն արաւ։ Եւ Դաւիթն ասեց. Ով Մեմփիբոսթէ. Եւ նա ասեց. Ահա ծառադ։
  • 7Եւ Դաւիթը նորան ասեց. Մի վախենար, որովհետեւ քո հօր Յովնաթանի սիրոյն համար քեզ անպատճառ բարերարութիւն պիտի անեմ, եւ քո հօր Սաւուղի բոլոր արտերը քեզ վերայ պիտի դարձնեմ, եւ դու պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտես։
  • 8Եւ նա խոնարհութիւն արաւ եւ ասեց. Ծառադ ո՞վ է որ ինձ պէս մի մեռած շան վերայ նայեցիր։
  • 9Իսկ թագաւորը Սաւուղի ծառայ Սիբային կանչեց, եւ նորան ասեց. Սաւուղի եւ նորա տան բոլոր ստացուածքը քո տիրոջ որդիին տուի։
  • 10Եւ դու ու քո որդիքը եւ ծառաներդ նորա համար երկիրը գործեցէք, եւ պտուղն իր մօտ բերես, որ քո տիրոջ որդին ուտելու հաց ունենայ. Եւ քո տիրոջ որդի Մեմփիբոսթէն պիտի միշտ իմ սեղանի վերայ հաց ուտէ։ Եւ Սիբան տասնեւհինգ որդի եւ քսան ծառայ ունէր։
  • 11Եւ Սիբան ասեց թագաւորին. Իմ թագաւոր տէրս քո ծառային ինչ որ հրամայեց, ծառադ այնպէս պիտի անէ։ Բայց Մեմփիբոսթէն, ասեց Դաւիթը, թագաւորի որդկանց մէկի պէս իմ սեղանի վերայ հաց պիտի ուտէ։
  • 12Եւ Մեմփիբոսթէն մի պզտիկ տղայ ունէր, եւ նորա անունը Միքա էր. Եւ Սիբայի տան բոլոր բնակողները Մեմփիբոսթէի ծառաներն էին։
  • 13Եւ Մեմփիբոսթէն բնակվում էր Երուսաղէմումը. Որովհետեւ միշտ թագաւորի սեղանի վերայ հաց էր ուտում, եւ նա իր երկու ոտքերովը կաղ էր։
← Ցանկ