Գ ԹԱԳԱՎՈՐԱՑ4
  • 1Եւ Սողոմոն թագաւորը թագաւոր էր բոլոր Իսրայէլի վերայ։
  • 2Եւ սորանք են նորա իշխանները. Սադովկի որդի Ազարիան՝ քահանայ.
  • 3Սիսայի որդիքը՝ Ելիքորէփը եւ Աքիան՝ ատենադպիրներ. Աքիլուդի որդի Յովսափատը՝ յիշատակաց դպիր.
  • 5Եւ Նաթանի որդի Ազարիան՝ գործակալների վերակացու. Եւ Նաթանի որդի Զաբուդը՝ նախարար եւ թագաւորի բարեկամ.
  • 6Եւ Աքիսարը՝ պալատի հրամանատար, եւ Աբդայի որդի Ադոնիրամը՝ հարկերի տեսուչ։
  • 7Եւ Սողոմոնը տասնեւերկու գործակալներ ունէր բոլոր Իսրայէլի վերայ, որոնք կերակուր էին տալիս թագաւորին եւ նորա տանը. Տարին մէկ ամիս մէկինն էր լինում կերակուր տալը։
  • 8Եւ սորանք են նորանց անունները, Եփրեմի սարումը Բենովրը։
  • 9Մաքասում եւ Սաղաբիմում եւ Բեթսամիւսում, եւ Ելօն-բեթանանում՝ Բենդակիրը։
  • 10Արարովթում՝ Բենհեսեդը. Նորանն էր Սոքովը եւ բոլոր Ոփերի երկիրը։
  • 11Բոլոր Դովրի գաւառում՝ Բենարինադաբը. Սողոմոնի աղջիկ Տափատը սորա կինն էր։
  • 12Աքիլուդի որդի Բաանան՝ Թանաքը եւ Մակեդդովը եւ բոլոր Բեթսանը որ Սարթանի մօտ է Յեզրայէլի տակին, Բեթսանից մինչեւ Աբէլմաուլայ մինչեւ Յեկմամի միւս կողմը։
  • 13Բենգաբերը՝ Ռամովթ-գաղաադում. Նորանն էին Գաղաադում եղող Մանասեան Յայերի գիւղաքաղաքները. Նորանն էին Բասանում եղող Արգովբի գաւառը՝ վաթսուն մեծ պարսպաւոր եւ պղնձանիգ քաղաքները։
  • 14Ադդովի որդի Աքինադաբը՝ Մանայիմը։
  • 15Աքիմաասը՝ Նեփթաղիմը. Սա էլ կին էր առել իր համար Սողոմոնի աղջիկ Բասեմաթին։
  • 16Քուսիի որդի Բաանան՝ Ասերի եւ Բաալօթի մէջ։
  • 17Փարուայի որդի Յովսափատը՝ Իսաքարի մէջ։
  • 18Էլայի որդի Սեմէին՝ Բենիամինի մէջ։
  • 19Ուրիի որդի Գաբերը՝ Գաղաադի երկրում՝ Ամօրհացիների Սեհօն թագաւորի եւ Բասանի Ովգ թագաւորի երկրումը. Եւ մէկ գործակալ էր այդ երկրում լինողը։
  • 20Եւ Յուդան ու Իսրայէլը շատ էին ինչպէս որ ծովի եզերքի շատ աւազը. Եւ ուտում ու խմում եւ ուրախանում էին։
  • 21Եւ Սողոմոնն իշխում էր բոլոր թագաւորութիւններին Փղշտացիների երկրի վերայ Եփրատ գետից մինչեւ Եգիպտոսի սահմանը, սորանք ընծաներ էին բերում եւ ծառայում Սողոմոնին նորա կեանքի բոլոր օրերումը։
  • 22Եւ Սողոմոնի մէկ օրուայ ռոճիկն էր երեսուն քոռ նաշիհ եւ վաթսուն քոռ ալիւր։
  • 23Տասը գէր արջառ եւ քսան արօտական արջառ եւ հարիւր ոչխար բացի եղջերուներից, այծեամներից եւ վիթերից եւ գիրացրած հաւերից։
  • 24Որովհետեւ նա իշխում էր Գետի այս կողմի բոլորին՝ Թափսայից մինչեւ Գազա, Գետի այս կողմի բոլոր թագաւորների վերայ, եւ խաղաղութիւն ունէր բոլոր իր շուրջը եղող ծառաներիցը։
  • 25Եւ Յուդան եւ Իսրայէլը ապահով բնակվում էին ամեն մարդ իր որթի եւ իր թզենիի տակ՝ Դանից մինչեւ Բերսաբէէ Սողոմոնի բոլոր օրերումը։
  • 26Եւ Սողոմոնը քառասուն հազար ախոռ ունէր իր կառքի ձիերի համար, եւ տասնեւերկու հազար ձիաւոր։
  • 27Եւ այս գործակալները կերակուր էին տալիս Սողոմոն թագաւորին եւ Սողոմոն թագաւորի սեղանին ամեն մօտեցողներին՝ իւրաքանչիւրն իր ամսին առանց մի բան պակասեցնելու։
  • 28Եւ գարին ու դարմանը ձիերի եւ երիվարների համար բերում էին նորանց եղած տեղը իւրաքանչիւրն իր կանոնովը։
  • 29Եւ Աստուած Սողոմոնին իմաստութիւն եւ խիստ շատ հանճար տուաւ եւ սրտի լայնութիւն ծովի եզերքի աւազին պէս։
  • 30Եւ Սողոմոնի իմաստութիւնը բոլոր արեւելցիների իմաստութիւնից եւ բոլոր Եգիպտոսի իմաստութիւնից շատ էր։
  • 31Եւ նա ամեն մարդից իմաստուն էր, Եզրահեցի Եթանից, Մաւուլի որդիք՝ Եմանից, Քալքօլից եւ Դարդայից. Եւ նորա անունը դուրս եկաւ բոլոր շրջակայ ազգերի մէջ։
  • 32Եւ նա երեք հազար առակ խօսեց, եւ նորա երգերն էին հազար ու հինգ։
  • 33Եւ խօսեց ծառերի վերայ՝ Լիբանանի եղեւինից մինչեւ պատի վերայ բուսնող զոպան, նաեւ խօսեց կենդանիների եւ թռչունների եւ զեռունների ու ձկների վերայ։
  • 34Եւ ամեն ազգերից գալիս էին Սողոմոնի իմաստութիւնը լսելու, երկրիս ամեն թագաւորներիցը, որ լսում էին նորա իմաստութիւնը։
← Ցանկ