Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ3
  • 1Եւ սորանք էին Դաւիթի որդիքը, որոնք ծնուեցան նորա համար Քեբրոնում, անդրանիկը Ամնոն՝ Յեզրայէլացի Աքինոամից, երկրորդը՝ Դանիէլ՝ Կարմելացի Աբիգեայից.
  • 2Երրորդը՝ Աբիսողոմ՝ Գեսուրի թագաւոր Թոլմիի աղջիկ Մաաքայի որդին. չորրորդը՝ Ադոնիա՝ Ագգիթի որդին։
  • 3Հինգերորդը՝ Սափատիա՝ Աբիտալից, վեցերորդը՝ Յեթրամ՝ իր Եգլա կնոջից։
  • 4Այս վեցը ծնուեցան նորա համար Քեբրոնում. եւ այնտեղ թագաւորութիւն արաւ եօթը տարի եւ վեց ամիս. եւ երեսունեւերեք տարի թագաւորեց Երուսաղէմում։
  • 5Եւ սորանք ծնուեցան նորա համար Երուսաղէմում՝ Սամաա, Սովբաբ, Նաթան եւ Սողոմոն. այս չորսը Ամիէլի աղջիկ Բերսաբէէից։
  • 6Եւ Յաբաար, Եղիսամա ու Եղիփաղէտ։
  • 8Եւ Եղիսամա, Եղիադա, եւ Եղիփաղէտ. այս ինը։
  • 9Ամենքը Դաւիթի որդիքն էին բացի հարճերի որդիներից եւ նորանց քոյր Թամարից։
  • 10Եւ Սողոմոնի որդին՝ Ռոբովամ. նորա որդին՝ Աբիա. նորա որդին՝ Ասա, նորա որդին՝ Յովսափատ.
  • 11Նորա որդին՝ Յովրամ, նորա որդին՝ Ոքոզիա, նորա որդին՝ Յովաս,
  • 12Նորա որդին՝ Ամասիա, նորա որդին՝ Ազարիա, նորա որդին՝ Յովաթամ,
  • 13Նորա որդին՝ Աքազ, նորա որդին՝ Եզեկիա, նորա որդին՝ Մանասէ,
  • 14Նորա որդին՝ Ամոն, նորա որդին՝ Յովսիա,
  • 15Եւ Յովսիայի որդիքը՝ անդրանիկը Յօհանան, երկրորդը Յովակիմ, երրորդը Սեդեկիա, չորրորդը Սեղղում։
  • 16Եւ Յովակիմի որդիքը՝ նորա որդին՝ Յեքոնիա, նորա որդին՝ Սեդեկիա։
  • 17Եւ Յեքոնիայի որդիքը՝ Ասիր, նորա որդին՝ Սաղաթիէլ,
  • 18Մաղքիրամ, Փադայիա, Սանէսար, Յեկամիա, Ովսամա եւ Նադաբիա։
  • 19Եւ Փադայիայի որդիքը՝ Զօրաբաբէլ եւ Սիմէի. եւ Զօրաբաբէլի որդիքը՝ Մեսուղամ եւ Անանիա, եւ նորանց քոյրը Սաղոմիթ։
  • 20Եւ Ասուբա եւ Ոհող, Բարաքիա, Ասադիա, Յովսաբհեսեդ. այս հինգը։
  • 21Եւ Անանիայի որդիքը՝ Փաղատիա եւ Եսայիա. Հռափայիայի որդիքը, Ոռնայի որդիքը, Աբդիայի որդիքը, Սեքենիայի որդիքը.
  • 22Եւ Սեքենիայի որդիքը՝ Սեմայիա, եւ Սեմայիայի որդիքը Քետտուս եւ Իգաղ եւ Բերիա եւ Նաարիա ու Սափատ, այս վեցը։
  • 23Եւ Նաարիայի որդիքը՝ Եղիովէնայի, Եզեկիա, Եզրիկամ, այս երեքը։
  • 24Եւ Եղիովէնայիի որդիքը՝ Ովդուիա, Եղիասիբ, Փաղայիա, Ակկուբ, Յօհանան, Դաղայիա եւ Անանի, այս եօթը։
← Ցանկ