Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ8
- 1Եւ Բենիամինը ծնեց Բաղային՝ իր անդրանիկը, երկրորդ՝ Ասբէլին, երրորդ՝ Աարային,
- 2Չորրորդ՝ Նովային եւ հինգերորդ՝ Ռափային։
- 3Եւ Բաղայի որդիքը՝ Ադար, Գերա, եւ Աբիուդ,
- 4Աբիսուա, Նէեման, Աքուք,
- 5Գերա, Սուփան եւ Քիրամ։
- 6Եւ սորանք են Աքուդի որդիքը՝ որոնք ազգատոհմերի գլխաւորներ էին Գաբայի բնակիչների համար, եւ նորանց փոխադրեցին Մանաքաթ։
- 7Եւ Նէեման ու Աքիա եւ Գերա որ նորանց փոխադրեց, եւ ծնեց Ոզային եւ Աքիուդին։
- 8Եւ Սաարիմ որդիք ծնեց Մովաբի դաշտումը նորանց ուղարկելուց յետոյ. Հուսիմ եւ Բաարա նորա կանայքն էին։
- 9Եւ իր կինը Գոդէսից ծնեց Յոբաբին, Սաբիային, Մեսային,
- 10Մեղքամին, Յէուսին, Սեքիային եւ Մարմային. Սորանք են նորա ազգատոհմերի գլխաւոր որդիները։
- 11Եւ Հուսիմից ծնեց Աբիտովբին եւ Եղբաաղին։
- 12Եւ Եղբաաղի որդիքը՝ Եբեր, Միսաամ եւ Սամեր, որ շինեց Ովնովը, Ղովդը եւ նորա գիւղերը.
- 13Եւ Բարիա ու Սեմա, սորանք ազգատոհմերի գլխաւորներ էին Այեղոնում բնակողների համար, սորանք քշեցին Գէթի բնակիչներին։
- 14Եւ Աքիով, Սովսեկ, Յերիմովթ,
- 15Զաբադիա, Արադ, Եդեր,
- 16Միքայէլ, Յեսփա եւ Յովքա Բարիայի որդիքը։
- 17Եւ Զաբադիա, Մեսուղամ, Ազակի, Քաբեր,
- 18Յեսամարի, Յեզղիա եւ Յոբաբ Եղբաաղի որդիքը։
- 19Եւ Յակիմ, Զեքրի, Զաբթի,
- 20Եղիէնայի, Սաղթի, Եղիէլ,
- 21Ադայիա, Բարեա եւ Սամարաթ՝ Սեմէիի որդիքը։
- 22Եւ Յեսփան, Եբեր, Եղիէլ,
- 23Աբդոն, Զեքրի, Անան,
- 24Անանիա, Եղամ, Անաթովթիա,
- 25Յեփադիա եւ Փանուէլ՝ Սովսեկի որդիքը։
- 26Եւ Սամսարի, Սաարիա, Գոթողիա,
- 27Յարասիա, Եղիա եւ Զեքրի՝ Յերսամի որդիքը։
- 28Սորանք ազգատոհմերի գլխաւորներ էին՝ իրանց ցեղերի առաջինները. Սորանք բնակվում էին Երուսաղէմում։
- 29Եւ Գաբաւոնում բնակվում էին՝ Գաբաւոնի հայրը, եւ նորա կնկայ անունը Մաաքա էր.
- 30Եւ նորա անդրանիկ որդին Աբդօն, եւ Սուր, Կիս, Բաաղ, Նադաբ,
- 31Գեդովր, Աքիով եւ Զաքար։
- 32Եւ Մակեղօթը ծնեց Սամաային, եւ հէնց դորանք էլ բնակուեցին իրանց եղբայրների դիմացը Երուսաղէմում, իրանց եղբայրների հետ։
- 33Եւ Ները ծնեց Կիսին, եւ Կիսը ծնեց Սաւուղին, եւ Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Աբինադաբին եւ Եսբաաղին։
- 34Եւ Յովնաթանի որդին՝ Մերիբաաղ. Եւ Մերիբաաղը ծնեց Միքային։
- 35Եւ Միքայի որդիքը՝ Փիթոն, Մելէք, Թարէ եւ Աքազ։
- 36Եւ Աքազը ծնեց Յովադային, եւ Յովադան ծնեց Գաղեմեթին, Ազամօթին եւ Զամբրիին. Եւ Զամբրին ծնեց Մոսային.
- 37Եւ Մոսան ծնեց Բանաային, նորա որդին Ռափա, նորա որդին Եղեասա, նորա որդին Եսէլ էր։
- 38Եւ Եսելը վեց որդի ունէր, եւ սորանք են անունները՝ Եզրիկամ, Բոքերու, Իսմայէլ, Սաարիա, Աբդիա եւ Անան. Սորանք ամենը Եսելի որդիքն էին.
- 39Եւ նորա եղբայր Եսեկի որդիքը՝ անդրանիկը Ուղամ, երկրորդը Յէուս եւ երրորդը Եղիփաղէտ։
- 40Եւ Ուղամի որդիքը քաջազուն մարդիկ էին աղեղնաւոր, եւ նորանք շատ որդիք եւ որդկանց որդիք ունէին՝ հարիւր յիսուն. Սորանք ամենքը Բենիամինի որդկանցիցն են։
