Ա ՄՆԱՑՈՐԴԱՑ9
  • 1Եւ բոլոր Իսրայէլը արձանագրուեցան, եւ ահա նորանք գրուած են Իսրայէլի եւ Յուդայի թագաւորների գրքումը. Իրանց անօրէնութեանը համար գերի տարուեցան Բաբիլոն։
  • 2Եւ առաջի բնակիչները՝ որ բնակվում էին իրանց կալուածքների միջի իրանց քաղաքներումը, էին Իսրայէլացիք, քահանաներ, Ղեւտացիներ եւ Նաթանայիմներ։
  • 3Եւ Երուսաղէմումը բնակվում էին Յուդայի որդկանցից, Բենիամինի որդկանցից, Եփրեմի եւ Մանասէի որդկանցից.
  • 4Եւ Յուդայի որդի Փարէսի որդիներից Բանիի որդիի Իմրիի որդիի Ամրիի որդիի Ամիուդի որդի Ութային։
  • 5Եւ Սելօնեաններից՝ նորա անդրանիկը Ասայիա եւ նորա որդիքը։
  • 6Եւ Զարայի որդիներից՝ Յէիէլ եւ նորանց եղբայրները վեց հարիւր իննսուն։
  • 7Եւ Բենիամինի որդիներից՝ Ասանուայի որդիի Ովդուիայի որդիի Մեսուղամի որդի Սալլուն։
  • 8Եւ Յերոամի որդի Յեբնիան, եւ Մաքրիի որդիի Ոզիի որդի Էլան, Յեբնիայի որդիի Ռագուէլի որդիի Սափատիայի որդի Մեսուղամը.
  • 9Եւ նորանց եղբայրներն իրանց ցեղերին համեմատ՝ ինը հարիւր յիսունեւվեց մարդ. Այս բոլոր մարդիկը իրանց տոհմերի գլխաւորներն էին։
  • 10Եւ քահանաներից Յեդայիա, Յովարիբ եւ Յաքին.
  • 11Եւ Աստուծոյ տան վերակացու Աքիտովբի որդիի Մարիօթի որդիի Սադովկի որդիի Մեսուղամի որդիի Քեղկիայի որդի Ազարիան.
  • 12Եւ Մեղքիայի որդիի Փասուրի որդիի Յերոամի որդի Ադայիան, եւ Եմմերի որդիի Մեսեղամօթի որդիի Մեսուղամի որդիի Եզերայի որդիի Ադիէլի որդի Մասէն։
  • 13Եւ նորանց եղբայրներն իրանց ազգատոհմերի գլխաւորներն էին. Հազար եօթը հարիւր վաթսուն քաջազուններ Աստուծոյ տան ծառայութեան գործումը։
  • 14Եւ Ղեւտացիներից՝ Մերարիի որդկանցից Ասաբիայի որդիի Եզրիկամի որդիի Ասուբի որդի Սեմայիան,
  • 15Եւ Բակբակար, Արէս, Գաղաղ, եւ Ասափի որդիի Զեքրիի որդիի Միքիայի որդի Մաթանիան,
  • 17Եւ դռնապանները՝ Սեղղում, Ակկուբ, Տեղմոն եւ Աքիման եւ նորանց եղբայրները. Սեղղումը գլխաւորն էր։
  • 18Եւ մինչեւ հիմա թագաւորի դռան վերայ դէպի արեւելք նորանք են դռնապանները Ղեւիի որդկանց բանակներիցը.
  • 19Եւ Կորխի որդիի Աբիասափի որդի Կովրէի որդի Սեղղումը եւ նորա եղբայրները՝ իր հօր տանից Կորխեանները՝ ծառայութեան գործի վերայ խորանի դռան պահապաններն էին. Եւ նորանց հայրերը Տիրոջ բանակումը մուտքի պահապաններ էին։
  • 20Եւ Եղիազարի որդի Փենէհէսը առաջ նորանց վերայ իշխան էր, եւ Տէրը նորա հետ էր։
  • 21Մասեղամիայի որդի Զաքարիան խորանի դռան մուտքի դռնապանն էր։
  • 22Դռների համար դռնապաններ ընտրուածների ամենքը երկու հարիւր տասնեւերկու հոգի էին. Սորանք իրանց գիւղերովը ազգահամարի մէջ գրուեցան. Դաւիթը եւ Սամուէլ տեսանողը նորանց հաստատեցին իրանց պաշտօնումը։
  • 23Եւ նորանք ու նորանց որդիքը Տիրոջ տան այսինքն խորանի տան դռների պահպանութիւնումն էին։
  • 24Դռնապանները չորս կողմին էին լինում՝ դէպի արեւելք, արեւմուտք հիւսիս եւ հարաւ։
  • 25Եւ նորանց գիւղերի եղբայրները եօթը օրուան համար ժամանակ ժամանակ գալիս էին սորանց հետ.
  • 26Որովհետեւ նորանք այն չորս զօրաւոր Ղեւտացիքն իրանց հաւատացուած պաշտօնի մէջ էին եւ Աստուծոյ տան սենեակների ու գանձերի վերայ էին։
  • 27Եւ գիշերը կենում էին Աստուծոյ տան շուրջը, որովհետեւ պահապանութիւնը նորանց վերայ էր, եւ նորանք էին դուռը բանում ամեն առաւօտ։
  • 28Եւ նորանցից ոմանք պաշտօնի անօթների վերայ էին լինում, որովհետեւ թիւով նորանց ներս էին տանում եւ թիւով նորանց դուրս էին բերում։
  • 29Եւ նորանցից էին որոնք նշանակուած էին միւս անօթների եւ սրբարանի անօթների եւ նաշիհի եւ գինիի եւ իւղի եւ կնդրուկի եւ համեմների վերայ։
  • 30Եւ քահանաների որդկանցիցն էին խնկեղէնների բաղադրութիւնը բաղադրողները։
  • 31Եւ Ղեւտացիներից Մատաթիան, որ Կորխացի Սեղղումի անդրանիկն էր, տապակի գործքի վերայ էր։
  • 32Եւ նորանց եղբայրներից՝ Կահաթեաններից էին առաջաւորութեան հացի վերակացու, որ պատրաստեն ամեն շաբաթ։
  • 33Բայց երգիչները, որ Ղեւտացիների ազգատոհմերումը գլխաւորներ էին, սենեակներումն էին լինում ազատ. Որովհետեւ ցերեկ ու գիշեր նորանք պիտի իրանց գործումը լինէին։
  • 34Սորանք են Ղեւտացիների ազգատոհմերի գլխաւորները, որ իրանց ցեղերումը գլխաւորներ էին. Սորանք բնակվում էին Երուսաղէմում։
  • 35Եւ Գաբաւոնում բնակվում էին Գաբաւոնի հայրը՝ Յէիէլ, եւ նորա կնկայ անունը Մաաքա էր.
  • 36Եւ նորա անդրանիկ որդին Աբդոն, եւ Սուր, Կիս, Բաաղ, Ներ, Նադաբ,
  • 37Գեդովր, Աքիով, Զաքարիա եւ Մակեղօթ։
  • 38Եւ Մակեղօթը ծնեց Սամաամին. Եւ սորանք հէնց իրանց եղբայրների դիմացին էին բնակվում Երուսաղէմում իրանց եղբայրների հետ։
  • 39Եւ Ները ծնեց Կիսին, եւ Կիսը ծնեց Սաւուղին, եւ Սաւուղը ծնեց Յովնաթանին, Մեղքիսաւէին, Աբինադաբին եւ Եսբաաղին։
  • 40Յովնաթանի որդին Մերիբաաղ էր, եւ Մերիբաաղը ծնեց Միքային։
  • 41Եւ Միքայի որդիքը՝ Փիթոն, Մելէք, Թարէ և Աքազ։
  • 42Եւ Աքազը ծնեց Յովարային, եւ Յովարան ծնեց Գաղեմէթին, Ազամօթին եւ Զամբրիին, եւ Զամբրին ծնեց Մոսային.
  • 43Եւ Մոսան ծնեց Բանաային, նորա որդին Ռափայիա, նորա որդին Եղիասա, նորա որդին եսէլ էր։
  • 44Եւ Եսէլ վեց որդի ունէր, որոնց անունները սորանք են, Եզրիկամ, Բոքերու, Իսմայէլ, Սաարիա, Աբդիա եւ Անան. Սորանք էին Եսէլի որդիքը։
← Ցանկ