Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ11
  • 1Եւ Ռոբովամն եկաւ Երուսաղէմ եւ ժողովեց Յուդայի եւ Բենիամինի տանիցը հարիւր ութսուն հազար ընտիր պատերազմողներ, որ Իսրայէլի հետ պատերազմ անեն եւ թագաւորութիւնը ետ դարձնեն Ռոբովամին։
  • 2Եւ Տիրոջ խօսքն եղաւ Աստուծոյ մարդ Սեմայիային, ասելով.
  • 4Այսպէս է ասում Տէրը. Վեր մի գնաք, եւ պատերազմ մի անէք ձեր եղբայրների հետ, ետ դարձէք ամեն մարդ իր տունը. Որովհետեւ ինձանից է եղած այս բանը։ Եւ նորանք լսեցին Տիրոջ խօսքին եւ ետ քաշուեցան Յերոբովամի վերայ գնալուց։
  • 5Եւ Ռոբովամը բնակուեց Երուսաղէմում, եւ պարսպաւոր քաղաքներ շինեց Յուդայի մէջ։
  • 6Այսինքն շինեց Բեթլէհէմը, Ետամը, Թեկուէն.
  • 7Բեթսուրը, Սոքովը, Ոդողոմը,
  • 8Գէթը, Մարեսան, Զիփը,
  • 9Ադորայիմը, Լաքիսը, Ազեկան,
  • 10Սաարան, Այեղոնը եւ Քեբրոնը, որոնք Յուդայի եւ Բենիամինի մէջ պարսպաւոր քաղաքներ էին։
  • 11Եւ պարիսպներն ամրացրեց եւ նորանց մէջ զօրապետներ դրաւ, եւ կերակուրի ու իւղի եւ գինիի շտեմարաններ.
  • 12Եւ իւրաքանչիւր քաղաքում վահաններ եւ նիզակներ. Եւ նորանց խիստ շատ ամրացրեց. Եւ Յուդան ու Բենիամինը նորանը եղան։
  • 13Եւ բոլոր Իսրայէլի մէջ եղող քահանաներն ու Ղեւտացիները ժողովուեցան նորա մօտ բոլոր սահմաններից.
  • 14Որովհետեւ Ղեւտացիները թողում էին իրանց արուարձանները եւ իրանց կալուածքները եւ գնում էին Յուդա եւ Երուսաղէմ, որովհետեւ Յերոբովամը եւ նորա որդիքը նորանց դուրս էին անում Տիրոջ քահանայութիւնիցը։
  • 15Եւ իրան համար քահանաներ դրաւ բարձրաւանդակների եւ դեւերի համար եւ իր շինած որթերի համար։
  • 16Եւ նորանցից յետոյ Իսրայէլի բոլոր ցեղերիցն իրանց սիրտերը Իսրայէլի Տէր Աստուծուն խնդրելու տուող մարդիկը եկան Երուսաղէմ իրանց հայրերի Տէր Աստուծուն զոհ անելու համար։
  • 17Եւ ուժովացրին Յուդայի թագաւորութիւնը, եւ զօրացրին Սողոմոնեան Ռոբովամին երեք տարի. Որովհետեւ գնում էին Դաւիթի եւ Սողոմոնի ճանապարհովը այդ երեք տարին։
  • 18Եւ Ռոբովամն իրան համար կին առաւ Դաւիթի որդի Յերիմովթի աղջիկ Մայէլէթին, եւ Յեսսէի որդի Եղիաբի աղջիկ Աբիքէլին.
  • 19Եւ նորա համար որդիք ծնեց՝ Յէուսին՝ Սամարիային եւ Զաամին։
  • 20Եւ նորանից յետոյ առաւ Աբիսողոմի աղջիկ Մաաքային, որ նորա համար ծնեց Աբիային, Եթթիին, Զիզային եւ Սաղօմիթին։
  • 21Եւ Ռոբովամն Աբիսողոմի աղջիկ Մաաքային աւելի էր սիրում իր բոլոր կնիկներից եւ հարճերից. (որովհետեւ նա ունէր տասնեւութը կին եւ վաթսուն հարճ, եւ ծնեց քսանեւութը տղայ եւ վաթսուն աղջիկ)։
  • 22Եւ Ռոբովամը գլխաւոր դրաւ Մաաքայի որդի Աբիային իբրեւ իշխան իր եղբայրների մէջ, որովհետեւ ուզում էր նորան թագաւոր անել։
  • 23Եւ նա խելօքութիւն արաւ եւ իր որդիներին Յուդայի եւ Բենիամինի ամեն երկիրների մէջ ցրուեց ամեն պարսպաւոր քաղաքներում. Եւ նորանց առատ ապրուստ տուաւ. Եւ շատ կանայք ուզեց։
← Ցանկ