ԵԶՐԱՍ1
  • 1Եւ Պարսից Կիւրոս թագաւորի առաջին տարին՝ Երեմիայի բերանով ասուած Տիրոջ խօսքը կատարուելու համար, Տէրը զարթնեցրեց Պարսից Կիւրոս թագաւորի հոգին, եւ նա պատուէր ուղարկեց իր բոլոր թագաւորութեան մէջ՝ նաեւ հրովարտակով հրատարակեց ասելով.
  • 2Այսպէս է ասում Պարսից Կիւրոս թագաւորը. Երկրի բոլոր թագաւորութիւններն ինձ է տուել երկնից Աստուածը՝ Եհովան, եւ նա ինձ պատուիրեց, որ Յուդայի Երուսաղէմումը նորա համար մի տուն շինեմ։
  • 3Ամեն ով որ ձեզանից նորա ժողովրդիցն է, իր Աստուածն իր հետը լինի, թող վեր գնայ Երուսաղէմ որ Յուդայումն է, եւ շինէ Իսրայէլի Աստուծոյ՝ Եհովայի տունը. նա է Աստուած, որ Երուսաղէմումն է։
  • 4Եւ ամեն մնացորդը՝ իրանց ամեն տեղերիցը, ուր որ էլ պանդուխտ լինէ նա, նորան օգնեն նորա տեղի մարդիկն արծաթով եւ ոսկիով ստացուածքով եւ անասուններով՝ Երուսաղէմումն եղող Աստուծոյ տան համար կամաւոր ընծաների հետ։
  • 5Այն ժամանակ վեր կացան Յուդայի եւ Բենիամինի տոհմապետները եւ քահանաները եւ Ղեւտացիները՝ ամենքը որի հոգին զարթնեցրեց Աստուած, որ վեր գնայ շինէ Երուսաղէմում եղող Աստուծոյ տունը։
  • 6Եւ նորանց շուրջը եղողների բոլորն օգնեցին նորանց արծաթի անօթներով, ոսկիով, ստացուածքով եւ անասուններով եւ թանկագին բաներով բացի այն բոլորից որ կամաւ ընծայեցին։
  • 7Եւ Կիւրոս թագաւորը դուրս հանեց Տիրոջ տան անօթները, որ Նաբուգոդոնոսորը դուրս էր տարել Երուսաղէմից եւ դրել էր նորանց իր աստուծոյ տանը։
  • 9Եւ սա է նորանց թիւը. Երեսուն ոսկի կոնք, հազար արծաթի կոնք, քսանեւինը դանակ.
  • 10Երեսուն ոսկի տաշտ, չորս հարիւր տասը արծաթի տաշտ երկրորդ կարգից, եւ հազար ուրիշ անօթներ։
  • 11Բոլոր ոսկի եւ արծաթի անօթները հինգ հազար չորս հարիւր էին։ Սասբասարը բոլորը վեր տարաւ գերիներին Բաբիլոնից Երուսաղէմ վեր տանելիս։
← Ցանկ