ԵԶՐԱՍ10
  • 1Երբոր Եզրասը լացով եւ Աստուծոյ տան առաջը ընկած աղօթք էր անում եւ խոստովանվում, նորա մօտ ժողովուեցան Իսրայէլից մի շատ մեծ բազմութիւն՝ մարդիկ եւ կանայք եւ երեխայք. Որովհետեւ ժողովուրդն էլ էր շատ լաց լինում։
  • 2Եւ Եղամի որդիներից՝ Յեքիէլի որդին Սեքենիան պատասխան տուաւ Եզրասին եւ ասեց. Մենք մեղք գործեցինք մեր Աստուծոյ դէմ երկրիս ժողովուրդներիցն օտար կիներ առնելով. Բայց եւ այնպէս յոյս կայ Իսրայէլի համար այս բանի մէջ։
  • 3Արդ ուխտ անենք մեր Աստուծոյ առաջին, որ դուրս անենք բոլոր կիները եւ նորանցից ծնուածները՝ իմ տիրոջ եւ մեր Աստուծոյ պատուիրանքներից վախեցողների խորհրդովը. Եւ թող օրէնքին պէս կատարուի։
  • 5Եւ Եզրասը վեր կացաւ եւ երդում տուաւ քահանաների եւ Ղեւտացիների գլխաւորներին եւ բոլոր Իսրայէլին, թէ այս բանի պէս կ’անեն. Եւ նորանք երդում արին։
  • 6Եւ Եզրասը վեր կացաւ Աստուծոյ տան առաջից եւ գնաց Եղիասաբի որդի Յօհանանի սենեակը, եւ այնտեղ գնալով հաց չ’կերաւ եւ ջուր չ’խմեց, որովհետեւ տրտմած էր գերութիւնից դարձածների անօրէնութեան վերայ։
  • 7Եւ մունետիկ կանչել տուին Յուդայի եւ Երուսաղէմի մէջ բոլոր գերեդարձներին որ ժողովուին Երուսաղէմ.
  • 8Եւ ամեն ով որ իշխանների եւ ծերերի խորհրդին համեմատ երեք օրում չ’գայ, նորա բոլոր ստացուածքը պէտք է նզովուի եւ նա պէտք է ջոկուի գերեդարձածների ժողովքիցը։
  • 9Եւ Յուդայի ու Բենիամինի բոլոր մարդիկը ժողովուեցան Երուսաղէմ երեք օրում՝ այսինքն իններորդ ամսում եւ ամսի քսանին, եւ բոլոր ժողովուրդը նստեց Աստուծոյ տան հրապարակումը դողալով այն բանի մասին եւ անձրեւներիցը։
  • 10Եւ վեր կացաւ Եզրաս քահանան եւ ասեց նորանց. Դուք անօրէնութիւն էք գործել եւ օտար կիներ էք առել Իսրայէլի յանցանքը աւելացնելու համար։
  • 11Բայց հիմա խոստովանուեցէք ձեր հայրերի Տէր Աստուծոյ առաջին եւ նորան հաճելին արէք, եւ ջոկուեցէք երկրիս ազգերիցը եւ օտար կնիկներիցը։
  • 12Եւ բոլոր ժողովքը պատասխանեց եւ ասեցին մեծ ձայնով. Այդպէս, քո խօսքին համեմատ մեր պարտքն է անել։
  • 13Միայն ժողովուրդը շատ է եւ ժամանակս էլ անձրեւային, եւ կարելի չէ դրսումը կանգնել, եւ այդ գործը մէկ օրուայ եւ երկու օրուայ բան չէ, որովհետեւ շատերս յանցաւոր ենք այդ բանում։
  • 14Հիմա մեր իշխանները կանգնեն բոլոր ժողովքի տեղ, եւ ամեն ով որ մեր քաղաքներումը օտար կիներ է առել թող որոշեալ ժամանակներին գայ, եւ նորանց հետ իւրաքանչիւր քաղաքի ծերերը եւ նորա դատաւորները, մինչեւ որ մեր Աստուծոյ բարկութեան բորբոքումը մեզանից ետ դարձնեն այս բանի մասին։
  • 15Միայն Ասայէլի որդի Յովնաթանը եւ Թեկուայի որդի Յազիան կանգնեցին սորա վերայ, եւ Մեսուղամը ու Ղեւտացի Սաբեթան նորանց օգնեցին։
  • 16Եւ գերեդարձներն այնպէս արին. Եւ ընտրուեցան Եզրաս քահանան և տոհմապետ մարդիկ իրանց տոհմերին համեմատ (եւ ամենքն էլ անուանի էին). Եւ նիստ ունեցան տասներորդ ամսուայ առաջին օրն այս բանը քննելու համար.
  • 17Եւ վերջացրին բոլոր մարդկանց բաները որ օտար կիներ էին առել մինչեւ առաջին ամսուայ առաջին օրը։
  • 18Եւ քահանաների որդիներից սորանք գտնուեցան որոնք օտար կանայք էին առել, Յովսեդեկեան Յեսուի որդիներից եւ եղբայրներից՝ Մաասիան, Եղիազարը, Յարիբը եւ Գոդողիան.
  • 19Եւ իրանց ձեռքը տուին որ իրանց կանանցը արձակեն, եւ իրանց յանցանքի համար մէկ խոյ յանցանքի զոհ մատուցրին։
  • 20Եւ Եմմերի որդկանցից՝ Անանին եւ Զաբադիան,
  • 21Եւ Հարիմի որդկանցից՝ Մաասիան, Եղիան, Սեմայիան, Յեքիէլը եւ Ոզիան.
  • 22Եւ Փասուրի որդկանցից՝ Եղիովէնային, Մաասիան, Իսմայէլը, Նաթանայէլը, Յովզաբադը, եւ Եղեասան.
  • 23Եւ Ղեւտացիներից՝ Յովզաբադը, Սեմէին, Կովղիան, այսինքն Կովղիտան, Փեթայիան, Յուդան եւ Եղիազարը.
  • 24Եւ երգեցողներից՝ Եղիասիբը. Եւ դռնապաններից՝ Սեղղումը, Տէլէմը եւ Ուրին.
  • 25Եւ Իսրայէլից՝ Փարոսի որդկանցից՝ Ռամիան, Յեղիան, Մեղքիան, Միամինը, Եղիազարը, Մեղքիան եւ Բանեան.
  • 26Եւ Եղամի որդիներից՝ Մաթանիան, Զաքարիան, Յեքիէլը, Աբդին, Յերիմովթը եւ Եղիան.
  • 27Եւ Զաթուի որդկանցից՝ Եղիովէնային, Եղիասիբը, Մաթանիան, Յերիմովթը, Զաբադը եւ Ազիզան.
  • 28Եւ Բեբայիի որդկանցից՝ Յօհանանը, Անանիան, Զաբբան, Աթաղին.
  • 29Եւ Բանիի որդկանցից՝ Մեսուղամը, Մալուքը, Ադայիան, Յասուբը, Սաաղը, եւ Ռամովթը.
  • 30Եւ Փաաթ-մովաբի որդկանցից՝ Եդնան, Քաղելը, Բանեան, Մաասիան, Մաթանիան, Բեսելիէլը, Բանուին եւ Մանասէն.
  • 31Եւ Հարիմի որդկանցից՝ Եղիազարը, Յեսիան, Մեղքիան, Սեմայիան, Շմաւոնը,
  • 32Բենիամինը, Մալուքը, և Սամարիան.
  • 33Հասումի որդկանցից՝ Մաթանան, Զաբադը, Եղիփաղէտը, Յերեմին, Մանասէն և Սեմէին.
  • 34Բանիի որդկանցից՝ Մաադան, Ամրամը,
  • 35Ուէլը, Բանեան, Բադայիան, Քեղուհան,
  • 36Ուանիան, Մերամօթը, Եղիասիբը,
  • 37Մաթանիան, Մաթանան, Յաասուն,
  • 38Բանին, Բաբուին, Սեմէին, Սեղեմիան,
  • 39Նաթանը, Ադայիան,
  • 40Մաքնադբան, Սասան, Սարան,
  • 41Ազարիէլը, Սեղեմիան, Սամարիան,
  • 42Սեղղումը, Ամարիան և Յովսէփը.
  • 43Նաբաւի որդկանցից՝ Յէիէլը, Մատաթիան, Զաբադը, Զեբինան, Յադային, Յովէլը և Բանեան։
  • 44Սորանք ամենքը օտար կնիկներ էին առել. Եւ նորանցից կային այնպիսի կանայք, որ զաւակներ էին բերել։
← Ցանկ