ԵԶՐԱՍ2
  • 1Եւ սորանք են Յուդայի գաւառացիները, որոնք ետ դառան տարած գերութիւնից, որոնց Բաբիլոնի Նաբուգոդոնոսոր թագաւորը Բաբիլոն էր տարել եւ որոնք ետ դառան Երուսաղէմ եւ Յուդա ամեն մարդ իր քաղաքը.
  • 2Որոնք եկան Զօրաբաբէլի, Յեսուի, Նէեմիայի, Սարայիայի, Հռէէղիայի, Մուրթքէի, Բաղասանի, Մասփարի, Բագուէի, Հռէումի, Բաանայի հետ։
  • 3Իսրայէլի ժողովրդի մարդկանց թիւը՝ Փարոսի որդիքը երկու հազար հարիւր եօթանասունեւերկու.
  • 4Սափատիայի որդիքը երեք հարիւր եօթանասունեւերկու.
  • 5Արահի որդիքը եօթը հարիւր եօթանասունեւհինգ.
  • 6Փաաթ-մովաբի որդիքը՝ Յեսուի և Յովաբի որդիներից, երկու հազար ութ հարիւր տասնեւերկու.
  • 7Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.
  • 8Զաթուի որդիքը ինը հարիւր քառասունեւհինգ.
  • 9Զաքքայի որդիքը եօթը հարիւր վաթսուն.
  • 10Բանիի որդիքը վեց հարիւր քառասունեւերկու.
  • 11Բեբայիի որդիքը վեց հարիւր քսանեւերեք.
  • 12Ազգադի որդիքը հազար երկու հարիւր քսանեւերկու.
  • 13Ադոնիկամի որդիքը վեց հարիւր վաթսունեւվեց.
  • 14Բագուէի որդիքը երկու հազար յիսունեւվեց.
  • 15Ադինի որդիքը չորս հարիւր յիսունեւչորս.
  • 16Ատերի որդիքը Եզեկիայից իննսունեւութը.
  • 17Բեսէէի որդիքը երեք հարիւր քսանեւերեք.
  • 18Յօրայի որդիքը հարիւր տասնեւերկու.
  • 19Հասումի որդիքը երկու հարիւր քսանեւերեք.
  • 20Գաբերի որդիքը իննսունեւհինգ.
  • 21Բեթլէհեմի որդիքը հարիւր քսանեւերեք.
  • 22Նետոփայի մարդիկը յիսունեւվեց.
  • 23Անաթովթի մարդիկը հարիւր քսանեւութը.
  • 24Ազամօթի որդիքը քառասունեւերկու.
  • 25Կարիաթարիմի, Կեփիրայի ու Բերովթի որդիքը եօթը հարիւր քառասունեւերեք.
  • 26Ռամայի եւ Գաբայի որդիքը վեց հարիւր քսանեւմէկ.
  • 27Մաքմասի մարդիկը հարիւր քսանեւերկու.
  • 28Բեթէլի եւ Գայիի մարդիկը երկու հարիւր քսանեւերեք.
  • 29Նաբաւի որդիքը յիսունեւերկու.
  • 30Մակեբիսի որդիքը հարիւր յիսունեւվեց
  • 31Միւս Եղամի որդիքը հազար երկու հարիւր յիսունեւչորս.
  • 32Հարիմի որդիքը երեք հարիւր քսան.
  • 33Ղովդի, Ադիդի ու Ովնովի որդիքը եօթը հարիւր քսանեւհինգ.
  • 34Երիքովի որդիքը երեք հարիւր քառասունեւհինգ.
  • 35Սենաայի որդիքը. Երեք հազար վեց հարիւր երեսուն։
  • 36Քահանաները՝ Յեսուի տանիցը Յեդայիայի որդիքը ինը հարիւր եօթանասունեւերեք.
  • 37Եմմերի որդիքը հազար յիսունեւերկու.
  • 38Փասուրի որդիքը հազար երկու հարիւր քառասունեւեօթը.
  • 39Հարիմի որդիքը հազար տասնեւեօթը։
  • 40Ղեւտացիները՝ Ովդուիայի որդիներից՝ Յեսուի եւ Կադմիէլի որդիքը եօթանասունեւչորս։
  • 41Երգեցողները՝ Ասափի որդիքը հարիւր քսանեւութը։
  • 42Դռնապանների որդիքը՝ Սեղղումի որդիքը Ատերի որդիքը, Տեղմոնի որդիքը, Ակկուբի որդիքը, Ատիտայի որդիքը, Սուբայի որդիքը, ամենը հարիւր երեսունեւինը։
  • 43Նաթանայիմները՝ Սիայի որդիքը, Ասուփայի որդիքը, Տաբաովթի որդիքը,
  • 44Կերոսի որդիքը, Սիահայի որդիքը, Փադօնի որդիքը,
  • 45Ղաբանայի որդիքը, Ագաբայի որդիքը, Ակկուբի որդիքը,
  • 46Ագաբի որդիքը, Սաղամէի որդիքը, Անանի որդիքը,
  • 47Գեդդելի որդիքը, Գաաբի որդիքը, Ռէայիայի որդիքը,
  • 48Ռասինի որդիքը, Նեկոդայի որդիքը Գազամի որդիքը,
  • 49Ոզայի որդիքը, Փասէի որդիքը,
  • 51Բակբոկի որդիքը, Ակուփայի որդիքը, Արուրի որդիքը,
  • 52Բասաղօթի որդիքը, Մէիդայի որդիքը, Արսայի որդիքը,
  • 53Բարկոսի որդիքը, Սիսարայի որդիքը, Թամայի որդիքը,
  • 54Նեսիայի որդիքը, Ատեփայի որդիքը,
  • 55Սողոմոնի ծառաների որդիքը՝ Սոտէի որդիքը, Սոփերաթի որդիքը,
  • 56Փարեդայի որդիքը, Յեղայի որդիքը, Դերկոնի որդիքը, Գեդդելի որդիքը,
  • 57Սափատիայի որդիքը, Ատտիլի որդիքը, Փաքարաթ-ասեբայիմի որդիքը, Ամիի որդիքը,
  • 58Բոլոր Նաթանայիմները եւ Սողոմոնի ծառաների որդիքը երեք հարիւր իննսունեւերկու։
  • 59Եւ սորանք էին, որ վեր գնացին Թեղմեղայից, Թեղարսայից, Քերուբից, Ադդանից, Եմմերից, եւ չ’կարողացան ցոյց տալ իրանց հայրերի տունը եւ իրանց սերունդը, թէ Իսրայէլիցն են իրանք.
  • 60Դաղայիայի որդիքը, Տուբիայի որդիքը, Նեկոդայի որդիքը՝ վեց հարիւր յիսունեւերկու մարդ։
  • 61Եւ քահանաների որդիներից Աբաիայի որդիքը. Ակկուսի որդիքը, Բերզելիի որդիքը, որ Գաղաադացի Բերզելիի աղջիկներից կին առնելով նորանց անունովը կոչուեցան։
  • 62Սորանք որոնեցին իրանց ազգաբանութեան գիրքը, բայց չ’գտան. վասն որոյ նորանց լուծեցին քահանայութիւնից։
  • 63Եւ Աթարսաթան ասեց նորանց. Ամենասուրբ բաներիցը չ’ուտեն մինչեւ որ մի քահանայ վեր կենայ Ուրիմով եւ Թումիմով։
  • 64Բոլոր ժողովուրդը մէկտեղ քառասունեւերկու հազար երեք հարիւր վաթսուն էին.
  • 65Բացի նորանց ծառաներից եւ աղախիններից, որոնք եօթը հազար երեք հարիւր երեսունեւեօթն էին. Եւ նորանց հետ երկու հարիւր երգիչներ եւ երգչուհիներ կային։
  • 66Նորանց ձիերը՝ եօթը հարիւր երեսունեւվեց. Նորանց ջորիքը՝ երկու հարիւր քառասունեւհինգ.
  • 67Նորանց ուղտերը՝ չորս հարիւր երեսունեւհինգ. Էշերը՝ վեց հազար եօթը հարիւր քսան։
  • 68Եւ տոհմապետներից ոմանք, երբոր Երուսաղէմում լինող Տիրոջ տունը գնացին, կամաւոր ընծաներ տուին Աստուծոյ տանը նորան իր տեղումը վերականգնեցնելու համար։
  • 69Իրանց կարողութեան չափ տուին գործի գանձին՝ վաթսունեւմէկ հազար ոսկի, եւ հինգ հազար մնաս արծաթ, եւ հարիւր քահանայական պատմուճան։
  • 70Եւ այսպէս բնակուեցին քահանաները եւ Ղեւտացիները եւ ժողովրդից լինողները եւ երգիչներն ու դռնապաններն ու նաթանայիմներն իրանց քաղաքներումը, եւ բոլոր Իսրայէլն՝ իրանց քաղաքներումը։
← Ցանկ