ԵԶՐԱՍ5
  • 1Եւ Անգէ մարգարէն ու Ադդովի որդի Զաքարիա՝ մարգարէները մարգարէութիւն արին Հրէաստանում եւ Երուսաղէմում եղող Հրէաներին, Իսրայէլի Աստուծոյ անունովը։
  • 2Այն ժամանակ վեր կացան Սաղաթիէլեան Զօրաբաբէլը եւ Յովսեդեկեան Յեսուն եւ սկսեցին շինել Երուսաղէմումն եղող Աստուծոյ տունը, եւ Աստուծոյ մարգարէները նորանց հետ օգնում էին նորանց։
  • 3Այն ժամանակ եկան նորանց մօտ Գետի այս կողմի իշխան Թաթանային եւ Սաթրաբուզանը եւ նորանց ընկերները եւ այսպէս ասեցին նորանց. Ո՞վ է ձեզ հրաման տուել այս տունը շինելու եւ այս պարիսպները նորոգելու։
  • 4Այն ժամանակ այսպէս ասեցինք նորանց, թէ որոնք են այն մարդկանց անունները որ շինում են այս տունը։
  • 5Եւ իրանց Աստուծոյ աչքը Հրէաների ծերերի վերայ էր, եւ նորանց չ’արգիլեցին մինչեւ որ բանը հասնէ Դարեհին, եւ նորանք այն ժամանակ սորա համար հրաման տան։
  • 6Ահա այն նամակի պատճէնը, որ ուղարկեցին Գետի այս կողմի իշխանը Թաթանային եւ Սաթրաբուզանը եւ Գետի այս կողմի եղող նորանց ընկերները Ափարսաքացիք՝ Դարեհ թագաւորին։
  • 7Այն պատգամը որ ուղարկեցին նորան, եւ այսպէս էր գրուած նորանում. Դարեհ թագաւորին՝ շատ խաղաղութիւն.
  • 8Թագաւորիդ յայտնի լինի, որ գնացինք Հրէաստանի գաւառը մեծ Աստուծոյ տունը. Եւ նորան շինում են մեծ քարերով, եւ փայտ են դնում պատերումը, եւ այս գործը արագութեամբ շինվում է եւ նորանց ձեռքին յաջողվում է։
  • 9Յետոյ մենք հարցրինք այն ծերերիցը՝ նորանց այսպէս ասելով թէ Ձեզ ո՞վ է հրաման տուել այս տունը շինելու եւ այս պարիսպները նորոգելու։
  • 10Նաեւ նորանց անունները հարցրինք նորանցից, քեզ իմացնելու համար, որ գրենք այն մարդկանց անունները, որ նորանց գլխաւորներն են։
  • 11Եւ նորանք այսպէս պատասխանեցին մեզ ասելով. Մենք երկնքի եւ երկրի Աստուծոյ ծառաներն ենք, եւ շինում ենք այն տունը որ շինուած էր շատ տարիներից առաջ, որ Իսրայէլի մի մեծ թագաւորը շինել եւ լրացրել էր։
  • 13Բայց Բաբիլոնի Կիւրոս թագաւորի առաջին տարին Կիւրոս թագաւորը հրաման տուաւ շինել այս Աստուծոյ տունը։
  • 14Նաեւ այն Աստուծոյ տան անօթները՝ ոսկեղէն եւ արծաթեղէն, որ Նաբուգոդոնոսորը հանել էր Երուսաղէմի տաճարիցը եւ տարել նորանց Բաբիլոնի տաճարը, նորանց հանեց Կիւրոս թագաւորը Բաբիլոնի տաճարիցը եւ տուաւ Սասբասար անունով անձին, որին նախարար դրաւ,
  • 15Եւ նորան ասեց. Առ այս անօթները, գնա, տար նորանց Երուսաղէմի տաճարը, եւ Աստուծոյ տունը շինուի իր տեղը։
  • 16Այն ժամանակ այս Սասբասարն եկաւ եւ ձգեց Երուսաղէմում եղող Աստուծոյ տան հիմը. Եւ այն ժամանակից մինչեւ հիմա շինվում է, եւ չէ վերջացել։
  • 17Եւ արդ եթէ թագաւորին հաճելի է, թող որոնեն այդտեղ Բաբիլոնի թագաւորական գանձարանումը, թէ արդե՞օք Կիւրոս թագաւորից հրաման է տրուել որ շինուի այս Աստուծոյ տունը Երուսաղէմումը. Եւ թագաւորի կամքն այս բանի մասին թող ուղարկեն մեզ։
← Ցանկ