ԵԶՐԱՍ7
  • 1Եւ այս բաներից յետոյ Պարսից թագաւոր Արտաշէսի թագաւորութեան ժամանակին Եզրասը՝ որդի Սարայիայի, որդի Ազարիայի, որդի Քեղկիայի,
  • 2Որդի Սեղղումի, որդի Սադովկի, որդի Աքիտովբի,
  • 3Որդի Ամարիայի, որդի Ազարիայի, որդի Մարիօթի,
  • 4Որդի Զարիայի, որդի Ոզիի, որդի Բոկկիի,
  • 5Որդի Աբիսուայի, որդի Փենէհեսի, որդի Եղիազարի, որդի քահանայապետ Ահարօնի.
  • 6Այս Եզրասը վեր եկաւ Բաբիլոնից, եւ նա ժիր դպիր էր Մովսէսի օրէնքումը որ Իսրայէլի Տէր Աստուածը տուել էր. Եւ իր Տէր Աստուծու ձեռքը նորա վերայ լինելուն համար՝ թագաւորը տուել էր նորան նորա բոլոր խնդրածը։
  • 7Եւ Իսրայէլի որդկանցից եւ քահանաներից եւ Ղեւտացիներից եւ երգիչներից եւ դռնապաններից եւ Նաթանայիմներից ոմանք վեր գնացին Երուսաղէմ Արտաշէս թագաւորի եօթներորդ տարին։
  • 8Եւ նա Երուսաղէմ եկաւ հինգերորդ ամսումը, թագաւորի եօթներորդ տարումը։
  • 10Նորա համար որ Եզրասը պատրաստել էր իր սիրտը որ Տիրոջ օրէնքը խնդրէ եւ կատարէ, եւ Իսրայէլի մէջ սովորեցնէ օրէնք եւ դատաստան։
  • 11Եւ ահա այն նամակի պատճէնը, որ Արտաշէս թագաւորը տուաւ Եզրաս քահանայ դպրին, որ դպիր էր Տիրոջ Իսրայէլի մասին տուած պատուիրանքներումը եւ նորա օրէնքումը։
  • 12Թագաւորների թագաւոր Արտաշէսը՝ Եզրաս քահանային երկնքի Աստուծոյ օրէնքի կատարեալ դպրին, եւ այլն.
  • 13Ինձանից հրաման է տրվում, որ իմ թագաւորութիւնում եղող Իսրայէլի ժողովրդիցը եւ նորա քահանաներիցը եւ Ղեւտացիներիցն ամեն ով որ հաճէ Երուսաղէմ գնալ՝ քեզ հետ գնայ։
  • 14Որովհետեւ դու ուղարկվում ես թագաւորի եւ նորա եօթը խորհրդականների կողմից, որ քննես Յուդան եւ Երուսաղէմը քո Աստուծոյ օրէնքովը որ քո ձեռքին է։
  • 15Եւ տանես այն արծաթն ու ոսկին որ յօժարակամ տուին թագաւորը եւ նորա խորհրդականները Իսրայէլի Աստուծուն որի բնակութիւնը Երուսաղէմումն է,
  • 16Եւ այն ամեն արծաթն ու ոսկին որ գտար Բաբիլոնի բոլոր գաւառումը, այն կամաւոր ընծաների հետ որ ժողովուրդն ու քահանաները նուիրում են իրանց Աստուծոյ տան համար որ Երուսաղէմումն է.
  • 17Որպէս զի շուտով այն փողովը զուարակներ, խոյեր, գառներ, եւ նորանց հացի նուէրները եւ թափելու նուէրները ծախու առնես, եւ նորանց մատուցանես ձեր Աստուծոյ տան սեղանի վերայ որ Երուսաղէմումն է։
  • 18Եւ ինչ որ քեզ եւ քո եղբայրներին հաճելի լինի, մնացած արծաթովն ու ոսկիովն անել՝ ձեր Աստուծոյ կամացն համեմատ արէք։
  • 19Եւ այն անօթները որ քեզ տրուեցան քո Աստուծոյ տան պաշտօնի համար, յանձնիր Երուսաղէմումն Աստուծոյ առաջը։
  • 20Եւ ուրիշ ինչ որ քո Աստուծոյ տան համար պէտք լինի, որ քեզ վայել է տալ, տուր թագաւորի գանձատունիցը։
  • 21Եւ ինձանից՝ Արտաշէս թագաւորիցս հրաման է տրվում բոլոր գանձապետներիդ որ Գետի այդ կողմին էք, որ ամեն ինչ որ Եզրաս քահանան՝ երկնքի Աստուծոյ օրէնքի դպիրը ձեզանից ուզէ, շուտով կատարուի.
  • 22Մինչեւ հարիւր տաղանդ արծաթ, մինչեւ հարիւր քոռ ցորեն, եւ մինչեւ հարիւր մար իւղ, եւ աղ՝ առանց գրելու։
  • 23Ամեն ինչ որ երկնքի Աստուածը հրամայել է, ճիշդ կատարուի երկնքի Աստուծոյ տան համար, որ բարկութիւնը չ’գայ թագաւորութեանը, թագաւորի եւ նորա որդիների վերայ։
  • 24Եւ ձեզ իմացնում ենք, որ քահանաներից եւ Ղեւտացիներից, երգեցողներից, դռնապաններից, Նաթանայիմներից եւ այս Աստուծոյ տան սպասաւորներից ոչ մէկի վերայ իրաւունք չ’կայ որ հարկ, տուրք եւ մաքս դնէ։
  • 25Եւ դու, ով Եզրաս, քո Աստուծոյ իմաստութեամբը, որ քեզանում է, դատաւորներ եւ իշխաններ դիր, որ դատեն Գետի այն կողմին եղող ժողովրդին, այսինքն քո Աստուծոյ օրէնքը գիտացողներին. Եւ ով որ չ’գիտէ, նորան սովորեցրէք։
  • 26Բայց ամեն ով որ չէ կատարում քո Աստուծոյ օրէնքը եւ թագաւորի օրէնքը, իսկոյն նորան դատաստան անուի կամ մահով, կամ աքսորով, կամ տուգանքով եւ կամ բանտարկութեամբ։
  • 27Օրհնեալ լինի մեր հայրերի Տէր Աստուածը, որ այսպիսի միտք դրաւ թագաւորի սրտումը Երուսաղէմումն եղող Տիրոջ տունը փառաւորելու.
  • 28Եւ ինձ վերայ դարձրեց թագաւորի եւ նորա խորհրդականների եւ թագաւորի բոլոր զօրաւոր իշխանների շնորհքը։
← Ցանկ