ԵԶՐԱՍ8
  • 1Եւ ես զօրացայ, որովհետեւ իմ Տէր Աստուծոյ ձեռքը ինձ վերայ էր, եւ Իսրայէլից իշխաններ հաւաքեցի ինձ հետ գնալու համար։ Եւ սորանք են նորանց տոհմապետները եւ նորանց ազգահամարը, որ վեր եկան ինձ հետ Բաբիլոնի Արտաշէս թագաւորի թագաւորութեան ժամանակին.
  • 2Փենէհեսի որդիներից՝ Գերսոնը, Իթամարի որդիներից Դանիէլը, Դաւիթի որդիներից Քետտուսը.
  • 3Սեքենիայի որդիներից՝ Փարոսի որդիներից Զաքարիան եւ նորա հետ հարիւր յիսուն մարդ համարուեցան.
  • 4Փաաթ-մովաբի որդիներից՝ Զարիայի որդի Եղիովէնային, եւ նորա հետ երկու հարիւր մարդ.
  • 5Սեքենիայի որդիներից՝ Յազիէլի որդի եւ նորա հետ երեք հարիւր մարդ.
  • 6Եւ Ադինի որդիներից՝ Յովնաթանի որդի Աբեդը եւ նորա հետ յիսուն մարդ.
  • 7Եւ Եղամի որդիներից՝ Գոթողիայի որդի Եսայիան եւ նորա հետ եօթանասուն մարդ.
  • 8Եւ Սափատիայի որդիներից՝ Միքայէլի որդի Զաբադիան եւ նորա հետ ութսուն մարդ.
  • 9Յովաբի որդիներից Յեքիէլի որդի Աբդիան եւ նորա հետ երկու հարիւր տասնեւութը մարդ.
  • 10Եւ Սաղօմիթի որդիներից Յօսէփիայի որդին, եւ նորա հետ հարիւր վաթսուն մարդ.
  • 11Եւ Բեբայիի որդիներից՝ Բեբայիի որդի Զաքարիան, եւ նորա հետ քսանեւութը մարդ.
  • 12Եւ Ազգադի որդիներից՝ Ակատանի որդի Յօհանանը եւ նորա հետ հարիւր տասը մարդ.
  • 13Եւ Ադոնիկամի որդիներից՝ վերջինները, որոնց անունները սորանք են՝ Եղիփաղէտ, Յէիէլ ու Սեմայիա, եւ նորանց հետ վաթսուն մարդ.
  • 14Եւ Բագուէի որդիներից Ութային եւ Զաբուդը, եւ նորանց հետ եօթանասուն մարդ։
  • 15Եւ ես սորանց հաւաքեցի Ահավա գնացող գետի եզերքը, եւ այնտեղ մնացինք երեք օր. Եւ մտիկ տուի ժողովրդին եւ քահանաներին, բայց Ղեւիի որդկանցից մարդ չ’գտայ։
  • 16Եւ կանչեցի Եղիազար, Արիէլ, Սեմայիա, Եղնաթան, Յարիբ, Եղնաթան, Նաթան, Զաքարիա եւ Մեսուղամ իշխաններին, եւ Յովարիբ ու Եղնաթան իմաստուններին,
  • 17Եւ նորանց պատուէր տուի որ գնան Ադդով իշխանի մօտ՝ Քասիփիա կոչուած տեղը, եւ նորանց բերանը խօսքեր դրի որ ասեն Ադդովին և նորա եղբայր Նաթանայիմներին Քասիփիա տեղումը, որ մեզ համար պաշտօնեաներ բերեն մեր Աստուծոյ տան համար։
  • 18Եւ մեր Աստուծոյ բարի ձեռքը մեզ վերայ լինելու համար բերին մեզ մօտ Իսրայէլեան Ղեւիի որդի Մոողիի որդիներից մի հանճարեղ մարդ՝ այսինքն Սարաբիային եւ նորա որդկանցն ու նորա եղբարցը տասնեւութը մարդ.
  • 19Եւ Ասաբիային եւ նորա հետ Մերարիի որդիներից Եսայիային եւ նորա եղբարցը եւ նորանց որդկանցը քսան մարդ.
  • 20Եւ Նաթանայիմներից, որոնց Դաւիթը եւ իշխանները տուել էին Ղեւտացիների ծառայութեան համար՝ երկու հարիւր քսան Նաթանայիմներ՝ ամենքը անունով յիշուած։
  • 21Եւ ես այնտեղ Ահավայի գետի մօտ ծոմապահութիւն քարոզեցի մեր Աստուծոյ առաջին խոնարհուելու համար, որ նորանից յաջող ճանապարհորդութիւն խնդրենք մեզ եւ մեր ընտանեաց եւ մեր բոլոր ստացուածքի համար։
  • 22Որովհետեւ ամաչում էի թագաւորից՝ որ մեզ ճանապարհին թշնամիից օգնելու համար զօրք եւ ձիաւորներ ուզեմ, որովհետեւ թագաւորին ասել էինք թէ մեր Աստուծոյ ձեռքը բոլոր նորան խնդրողների վերան է բարութեան համար, իսկ նորա զօրութիւնը եւ բարկութիւնը այն ամենի վերայ, որ թողում են նորան։
  • 23Եւ մենք ծոմ պահեցինք եւ խնդրեցինք այս մասին մեր Աստուծոյն, եւ նա ընդունեց մեր խնդրուածքը։
  • 24Եւ քահանաների իշխաններից տասնեւերկու մարդ ջոկեցի՝ Սարաբիային, Ասաբիային եւ նորանց հետ իրանց եղբայրներիցը տասը մարդ.
  • 25Եւ կշռեցի տուի նորանց այն արծաթն ու ոսկին եւ անօթներն իբրեւ մեր Աստուծոյ տան համար ընծայ, որ ընծայել էին թագաւորը եւ նորա խորհրդականները եւ նորա իշխանները եւ այնտեղ գտնուող բոլոր Իսրայելացիները։
  • 26Եւ կշռեցի տուի նորանց ձեռքը վեց հարիւր յիսուն տաղանդ արծաթ եւ հարիւր տաղանդ արծաթի անօթներ, հարիւր տաղանդ ոսկի.
  • 27Եւ քսան ոսկի տաշտ՝ մէկը հազար դրամ, եւ երկու հատ մաքուր եւ փայլուն պղնձի անօթ՝ ոսկիի պէս պատուական.
  • 28Եւ նորանց ասեցի. Դուք նուիրուած էք Տիրոջը, այս անօթներն էլ են նուիրուած, եւ արծաթն ու ոսկին կամաւոր ընծայ է ձեր հայրերի Տէր Աստուծոյ համար։
  • 29Արթուն կացէք եւ պահպանեցէք մինչեւ որ կշռէք տաք քահանաների եւ Ղեւտացիների իշխաններին եւ Իսրայէլի տոհմապետներին Երուսաղէմումը Տիրոջ տան սենեակներումը։
  • 30Եւ քահանաներն ու Ղեւտացիներն ընդունեցին կշռով արծաթն ու ոսկին եւ անօթները, որ տանեն Երուսաղէմ մեր Աստուծոյ տունը։
  • 32Եւ եկանք Երուսաղէմ, եւ այնտեղ նստեցինք երեք օր։
  • 33Եւ չորրորդ օրը կշռեցինք արծաթն ու ոսկին եւ անօթները մեր Աստուծոյ տանը և տուինք Ուրիա քահանայի որդի Մերամօթի ձեռքը, եւ նորա հետ էր Փենէհեսի որդի Եղիազարը, եւ նորանց հետ Յեսուի որդի Յովզաբադը եւ Բանուիի որդի Նովադիա Ղեւտացիները.
  • 34Ամենը թուով եւ կշռով. Եւ բոլոր կշիռը գրուեցաւ նոյն ժամանակը։
  • 35Եւ գերութիւնից եկած գերիները Իսրայէլի Աստուծոյն ողջակէզներ մատուցրին՝ բոլոր Իսրայէլի համար տասնեւերկու զուարակ, իննսունեւվեց խոյ, եօթանասունեւեօթը գառն, մեղքի պատարագի համար տասնեւերկու նոխազ. Բոլորը ողջակէզ՝ Տիրոջ համար։
  • 36Եւ թագաւորի հրամանագիրերը տուին թագաւորի կուսակալներին եւ Գետի այն կողմի իշխաններին. Եւ նորանք օգնում էին ժողովրդին եւ Աստուծոյ տանը։
← Ցանկ