ԵԶՐԱՍ9
  • 1Եւ երբոր սորանք վերջացան, իշխաններն ինձ մօտեցան եւ ասեցին. Իսրայէլի ժողովուրդը եւ քահանաները եւ Ղեւտացիները չեն ջոկուել այս երկիրների ազգերիցը, այլ Քանանացիների, Քետացիների, Փերեզացիների, Յեբուսացիների, Ամմոնացիների, Մովաբացիների, Եգիպտացիների եւ Ամօրհացիների պղծութիւնների պէս են անում.
  • 2Որովհետեւ նորանց աղջիկներիցն առել են իրանց համար եւ իրանց որդկանց համար, եւ սուրբ սերունդը խառնուել է այս երկիրների ժողովուրդների հետ. Նաեւ իշխաններն ու ոստիկաններն այս անօրէնութեան մէջ առաջինն էին։
  • 3Եւ հէնց որ ես լսեցի այս բանը, պատառեցի իմ հանդերձը եւ վերարկուն, եւ փետեցի գլխիս եւ մօրուքիս մազերը եւ ապշած նստեցի։
  • 4Եւ ինձ մօտ ժողովուեցան Իսրայէլի Աստուծոյ խօսքից վախեցողների ամենքը գերութիւնից դառածների յանցանքի մասին, իսկ ես ապշած նստած էի մինչեւ երեկոյեան զոհը։
  • 5Եւ երեկոյեան զոհին վեր կացայ իմ տառապանքիցը եւ իմ պատառուած հանդերձովն ու վերարկուովը ծունկի վերայ իջայ եւ ձեռքերս տարածեցի դէպի իմ Տէր Աստուածը.
  • 6Եւ ասեցի. Ով իմ Աստուած, ես ամաչում եմ եւ չեմ համարձակվում երեսս դէպի քեզ բարձրացնելու, ով իմ Աստուած, որովհետեւ մեր անօրէնութիւնները մեր գլխիցը վեր բարձրացան, եւ մեր յանցանքը մեծ է մինչեւ երկինքը։
  • 8Եւ արդ մի փոքր վայրկեան ողորմութիւն եղաւ մեր Տէր Աստուածանից, որ մեզ համար փրկուածներ են մնացել, եւ մեզ հաստատել տուաւ իր սրբութեան տեղումը, որ մեր աչքերը լուսաւորել է մեր Աստուածը, եւ մեզ մի փոքր կենդանութիւն է տուել մեր ծառայութեան մէջ։
  • 9Որովհետեւ մենք ծառաներ ենք, բայց մեր ծառայութեան մէջ էլ չ’ձգեց մեզ մեր Աստուածը, եւ Պարսից թագաւորների շնորհքը մեզ վերայ դարձեց, որ մեզ հանգստութիւն տան մեր Աստուծոյ տունը կանգնեցնելու եւ նորա աւերակները վերականգնեցնելու եւ Յուդայում ու Երուսաղէմում մեզ մի պարսպաւոր տեղ տալու համար։
  • 10Եւ արդ՝ ի՞նչ ասենք, ով մեր Աստուած, այս բաներից յետոյ, որ մենք թողել ենք քո պատուիրանքները,
  • 11Որ քո ծառայ մարգարէների ձեռովը պատուիրեցիր ասելով. Այն երկիրը, ուր որ գնում էք նորան ժառանգելու համար, գարշելի երկիր է՝ երկիրների ազգերի գարշութիւններովը եւ նորանց պղծութիւններովը, որոնցով լցրել են նորան ծայրէ ի ծայր իրանց անմաքրութիւնովը։
  • 12Ուրեմն ձեր աղջկերքը չ’տաք նորանց որդկանցը, եւ նորանց աղջկերքը չ’առնէք ձեր որդկանց համար, եւ նորանց խաղաղութիւնը եւ բարութիւնը չ’ուզէք յաւիտեան, որպէս զի զօրանաք եւ ուտէք երկրի բարիքը, եւ ձեր որդկանց համար յաւիտեան ժառանգութիւն թողէք նորան։
  • 13Եւ այս բոլորը մեր չար գործքերի եւ մեր մեծ յանցանքի պատճառով մեզ վերայ գալուց յետոյ (թէպէտ եւ դու, ով մեր Աստուած, մեզ խնայել ես մեր անօրէնութիւնից շատ եւ մեզ այսպէս փրկուածներ ես տուել),
  • 14Արդե՞օք կրկին քո պատուիրանքները զանց անենք, եւ այս գարշելի ազգերի հետ խնամութիւն անենք. Մի՞թէ չես բարկանալ մեզ վերայ, որ մեզ սպառես մինչեւ որ մնացորդ եւ փրկուած չ’լինի։
  • 15Ով Տէր Աստուած Իսրայէլի, դու արդար ես. Որովհետեւ մենք մինչեւ այսօր փրկուած մնացինք. Ահա մենք քո առաջին ենք մեր յանցանքովը, թէեւ այս պատճառով քո առաջին կանգնել չի լինիլ։
← Ցանկ