ՅՈԲ2
  • 1Եւ մի օր եղաւ, որ Աստուծոյ որդիքն եկան Տիրոջ առաջին կանգնելու, եւ սատանան էլ եկաւ նորանց միջումը Տիրոջ առաջին կանգնելու։
  • 2Եւ Տէրն ասեց սատանային. Ո՞րտեղից ես գալիս. Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Երկրի վերայ շրջելուց եւ նորանում ման գալուց։
  • 3Եւ Տէրն ասեց սատանային. Ուշադրութիւն դարձրի՞ր իմ ծառայ Յոբի վերայ, որ նորա նմանը չ’կայ երկրի վերայ՝ կատարեալ եւ ուղիղ մարդ, աստուածավախ եւ չարութիւնից հեռացող, եւ տակաւին բռնած է իր կատարելութիւնը, թէպէտ եւ ինձ համոզում էիր, նորան զուր տեղը կորցնելու։
  • 4Եւ սատանան պատասխանեց Տիրոջը եւ ասեց. Մորթի տեղ մորթ, նաեւ մարդս իր բոլոր ստացուածքն իր անձի տեղ կ’տայ։
  • 5Բայց հիմա մեկնիր ձեռքդ եւ դպցրու նորա ոսկորին եւ նորա մարմնին, և տես թէ որ քո երեսին քեզ չ’հայհոյէ։
  • 6Եւ Տէրն ասեց սատանային. Ահա նա քո ձեռքին լինի, միայն թէ նորա կեանքը պահիր։
  • 7Եւ սատանան դուրս եկաւ Տիրոջ երեսի առաջիցը եւ զարկեց Յոբին չարաչար պալարներով նորա ոտքի թաթից մինչեւ նորա գագաթը։
  • 9Եւ նորա կինն ասեց նորան. Դեռ բռնե՞լ ես քո կատարելութիւնը, հայհոյիր Աստուծուն եւ մեռիր։
  • 10Եւ նա նորան ասեց. Յիմար կանանց մէկի խօսածի պէս ես խօսում. ուրեմն միայն բարիքը ընդունենք Աստուածանից, եւ չարիքը չ’ընդունե՞նք։ Այս ամենի մէջ Յոբը չ’մեղանչեց իր շրթունքովը։
  • 11Եւ Յոբի երեք բարեկամները լսեցին այս բոլոր չարիքը, որ եկել էր նորա վերայ. Եւ եկան ամեն մէկն իր տեղիցը՝ Եղիփազ Թեմանացին, Բաղդատ Սօքեցին եւ Սոփար Նաամացին. Եւ համաձայնուեցան միասին, որ գնան նորան ցաւակից լինին եւ նորան մխիթարեն։
  • 12Եւ հեռուանց բարձրացրին իրանց աչքերը եւ նորան չ’ճանաչեցին, եւ իրանց ձայնը բարձրացնելով լացին. Եւ ամեն մէկն իր պատմուճանը պատառելով՝ հող ցանեցին իրանց գլխներին դէպի երկինքը։
  • 13Եւ նորա հետ նստեցին հողի վերայ եօթն օր եւ եօթը գիշեր, եւ նորա հետ մի խօսք չէին խօսում. Որովհետեւ տեսան որ ցաւը շատ սաստիկ էր։
← Ցանկ