ՅՈԲ37
  • 1Եւ հէնց սորա համար դողում է սիրտս, եւ երերում է իր տեղիցը։
  • 2Մէկ լսեցէք, նորա ձայնի որոտմունքը, եւ նորա բերանից ելած շառաչիւնը։
  • 3Բոլոր երկնքի տակ արձակում է նորան, եւ նորա լոյսը՝ մինչեւ երկրի ծայրերը։
  • 4Նորա ետեւիցը մի գոռոց է վեր կենում, նա որոտում է իր վեհափառութեան ձայնովը, եւ չէ ուշացնում երբոր լսվում է ձայնը։
  • 5Զարմանալի որոտում է Աստուած իր ձայնովը, մեծամեծ բաներ է անում, եւ մենք չ’գիտենք։
  • 6Որովհետեւ նա ձիւնին ասում է. Եղիր երկրի վերայ. Նաեւ ուժեղ անձրեւին եւ իր զօրութեան ուժեղ տարափին։
  • 7Ամեն մարդի ձեռք կնքում է. որ հասկանան նորա ստեղծագործութեան բոլոր մարդիկը։
  • 8Եւ գազանները մտնում են որջերը, եւ բնակվում են իրանց այրերումը։
  • 9Հարաւիցը գալիս է փոթորիկը, եւ հիւսիսիցը՝ ցուրտը։
  • 10Աստուծոյ շնչելիցը սառնամանիք են գոյանում, եւ ջրերի տարածութիւնը սեղմվում է։
  • 11Նաեւ բեռնում է թումպը իր թացութիւնով, եւ փռում է իր լուսաւոր ամպերը։
  • 12Եւ նորանք շուռ գալով տեղափոխվում են նորա խորհուրդներովը, որ անեն նորա բոլոր իրանց հրամայածը երկրի երեսի վերայ։
  • 13Մերթ խրատի համար, մերթ երկրի համար, մերթ շնորհքի համար բերում է նա նորանց։
  • 15Գիտե՞ս արդեօք, թէ Աստուած ինչպէս է բեռնում նորանց, եւ փայլեցնում՝ իր ամպի լոյսը։
  • 16Գիտե՞ս արդեօք ամպերի հաւասարակշռութիւնը, գիտութեամբ՝ կատարեալի հրաշալիքները։
  • 17Որ հանդերձներդ տաքանում են՝ երկիրը հարաւից հանգստանալիս,
  • 18Նորա հետ մէկտեղ տարածեցի՞ր երկինքը, որ ամուր է ինչպէս ձուլած հայելի։
  • 19Սովորեցրու մեզ, թէ ինչ ասենք նորան. Չենք կարողանում մի բան կարգադրել խաւարի պատճառով։
  • 20Նորան կ’պատմուի՞ արդեօք, երբոր ես խօսեմ. Եթէ մէկ մարդ ասէ, իսկոյն կուլ կ’գնայ։
  • 21Եւ հիմա չեն տեսնում լոյսը, որ ճառագայթում է երկնքի վերայ. Բայց քամին անցնում է վերայովը եւ պայծառացնում նորանց։
  • 22Հիւսիսից ոսկի է բերվում, Աստուծոյ մօտ ահեղ փառաւորութիւն կայ։
  • 23նա Ամենակարող է. մենք չենք հասնիլ նորան. Նա զօրութեամբ բարձրացեալ է, եւ իրաւունքն ու արդարութեան շատութիւնը չի ծռիլ։
  • 24Նորա համար մարդիկ վախենում են նորանից. նա մտիկ չի անիլ ոչ մի ինքն իրանում իմաստուն եղողին։
← Ցանկ