ՅՈԲ40
  • 1Եւ Եհովան Յոբին պատասխանելով ասեց.
  • 2Ամենակարողի հետ վիճողը պիտի կարողանա՞յ խրատել նորան. Աստուծուն յանդիմանողը թող պատասխանէ։
  • 3Եւ Յոբը պատասխանեց Եհովային եւ ասեց.
  • 4Ահա ես նուաստ եմ, ի՞նչ պատասխանեմ. ձեռքս բերանիս եմ դնում։
  • 5Մէկ խօսել եմ, այլ եւս չեմ պատասխանիլ. Եւ միւսանգամ էլ, եւ չեմ կրկնիլ։
  • 6Եւ Եհովան պատասխան տուաւ փոթորկից Յոբին եւ ասեց.
  • 7Հիմա մէջքդ գօտեպնդիր քաջազունի պէս, որ քեզ հարցնեմ, եւ դու ինձ իմացրու,
  • 8Յիրաւի պիտի խափանե՞ս իմ դատաստանը, ինձ յանցաւո՞ր անես, որպէս զի դու արդարանաս։
  • 9Կամ թէ բազո՞ւկ ունիս Աստուծոյ նման, եւ կարո՞ղ ես ձայնովդ նորա պէս որոտալ։
  • 10Մէկ զարդարուիր փառքով ու մեծութիւնով, եւ պայծառութիւն ու շքեղութիւն հագիր.
  • 11Թափիր բարկութեանդ եռանդը, եւ մտիկ տուր ամեն հպարտին, եւ խոնարհեցրու նորան.
  • 12Մտիկ տուր ամեն հպարտին, նուաճիր նորան, եւ խորտակիր ամբարիշտներին իրանց տեղը.
  • 13Թաղիր նորանց միասին հողի մէջը, և նորանց երեսները կապիր ծածկոցով.
  • 14Այն ժամանակ ես էլ քեզ կ’գովեմ, որ քո աջ ձեռքը քեզ օգնում է։
  • 15Ահա Բեհեմովթը, որին ես քեզ հետ ստեղծեցի, խոտը արջառի պէս է ուտում.
  • 16Ահա նորա ոյժը իր մէջքումն է, եւ նորա զօրութիւնը իր փորի մկանունքումն է։
  • 18Նորա ոսկորները պղնձի խողովակներ են, նորա ոսկորները երկաթի նիգեր են։
  • 19Նա Աստուծոյ գործերի գլխաւորն է. Նորա Արարիչը կ’մօտեցնէ նորան իր սուրը։
  • 20Որովհետեւ սարերը նորա համար կերակուր են բերում, եւ դաշտի բոլոր գազանները խաղում են այնտեղ.
  • 21Ստուերախիտ ծառերի տակին է նա պառկում՝ եղէգների շուքումը եւ ճահիճներում.
  • 22նորան ծածկում են ստուերախիտ ծառերի հովանիները, նորան պատում են հեղեղատների ուռիները։
  • 23Ահա գետը վարարելիս նա չէ վրդովվում. Ապահով է նա եթէ Յորդանանն էլ յորդէ դէպի նորա բերանը։
  • 24Նորա աչքի առաջին նա կ’բռնուի՞, որոգայթի լարերով կարելի՞ է ծակել նորա քիթը։
← Ցանկ