ՅՈԲ5
  • 1Աղէ կանչիր, արդեօք քեզ պատասխանող կա՞յ. Եւ սուրբերից դէպի որի՞ն պիտի դառնաս։
  • 2Իրաւ՝ յիմարին սպանում է բարկութիւնը. Եւ նախանձը մեռցնում է անմիտին.
  • 3Ես տեսել եմ որ յիմարն արմատացած էր, բայց շուտով անիծել եմ նորա բնակութիւնը։
  • 5Որի հունձքը սովածն է ուտում, եւ փուշերի միջիցն էլ յափշտակում նորան, ու ծարաւները կուլ են՝՝ տալիս նորանց ստացուածքը։
  • 6Որովհետեւ հողից չարիք չի դուրս գալ, եւ գետնից թշուառութիւն չի բղխիլ։
  • 7Ապա մարդս թշուառութեան համար է ծնուած, ինչպէս որ կրակի կայծերը բարձրանում են թռչելով։
  • 8Սակայն ես Աստուծոյ մօտ կ’դառնայի, եւ Աստուծուն կ’յանձնէի իմ գործը,
  • 9Որ մեծամեծ բաներ է գործում եւ անքննելի սքանչելիքներ, որոնց թիւ չ’կայ։
  • 10Նա անձրեւ է տալիս երկրի երեսին, ու դաշտերի վերայ՝ ջուրեր ուղարկում,
  • 11Ցածերին բարձրութեան մէջ դնելու համար, որպէս զի սգաւորները բարձրանան ազատուեն։
  • 12Նա խափանում է խորամանգների հնարները, եւ նորանց ձեռքերը մի յաջողակ բան չեն անում։
  • 13Նա բռնում է իմաստուններին իրանց խորագիտութիւններում, եւ նենգաւորների խորհուրդն շտապելով խափանվում է։
  • 14Ցերեկով մութի են հանդիպում, եւ ինչպէս թէ գիշերով խարխափում են կէսօրին։
  • 15Նա ազատում է աղքատին՝ սուրից, նորանց բերանիցը եւ հզօրի ձեռքիցը։
  • 16Եւ այսպէս խեղճի համար յոյս է լինում. Եւ անօրէնութիւնը խփում է իր բերանը։
  • 17Ահա երանելի է այն մարդը, որին Աստուած խրատում է, ուրեմն Ամենակարողի խրատը մի մերժիր։
  • 18Որովհետեւ նա խոցում է, եւ փաթաթում էլ է. Նա զարկում է, եւ նորա ձեռքը բժշկում էլ է։
  • 19Նա վեց նեղութիւններից քեզ կ’ազատէ, եւ եօթներորդում քեզ չարիք չի դպչիլ։
  • 20Սովի ժամանակին նա քեզ կ’ազատէ մահից, եւ պատերազմի մէջ՝ սուրի ձեռքիցը։
  • 21Լեզուի խարազանից կ’ծածկուիս, եւ չես վախենալ այն կործանումից, որ գալու է։
  • 22Կործանման ու սովի վերայ կ’ծիծաղես, եւ երկրի գազաններիցը չես վախենալ։
  • 23Որովհետեւ դաշտի քարերի հետ կ’լինի քո դաշինքը, եւ դաշտի գազանները կ’խաղաղանան քեզ համար։
  • 24Եւ դու կ’իմանաս որ խաղաղութիւնը քո վրանն է, եւ կ’այցելես քո բնակարանը, եւ պակասութիւն չես գտնիլ։
  • 25Եւ կ’գիտենաս որ քո զաւակները շատ են, եւ քո սերունդը՝ երկրի խոտերին պէս։
  • 26Ալեւորած կ’գնաս գերեզմանը, ինչպէս որ խուրձը դիզվում է իր ժամանակին։
  • 27Ահա այս քննել ենք, այսպէս է. Մտիկ արա սորան, եւ ինքդ հասկացիր քեզ համար։
← Ցանկ